Страницы

Նիդերլանդների մասին

Այդքան ծանոթ ու անծանոթ Նիդերլանդները


Կան մի շարք առանձնահատկություններ,որով Նիդերլանդներն աչքի է ընկնում ևրոպայի և աշխարհի մյուս երկրներից: Շատերի մոտ, այդ թվում մեր հայրենակիցների  այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե այս երկրի ազատական օրենքներն  առաջ են բերում  բարձիթողի վիճակ,ամենաթողություն, այսինքն' ով ինչ ուզում անում է: Մինչդեռ չարժե մարդու ազատությունների, լավի ու վատի ընտրության հնարավորությունները շփոթել ամենաթողության հետ:Մասնավորապես հատկացված վայրերում մարիխուաննայի վաճառքի թույլատվությունը, ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների արտոնված ամենամյա շքերթները, մարմնավաճառների օրինական գործունեությունը ձևավորում են այսպիսի կարծիքներ:Հավատացեք սակայն, որ այս ամենն առկա են նաև մյուս երկրներում, նույնիսկ ավելի շատ ծավալներով, միայն թե մի մաս երկրներում սա ընդհատակյա բիզնես է, իսկ այլ երկրներում էլ օրենքով անարդյունք պատերազմ է մղվում  այս երևույթների դեմ:Ինչպես Հայաստանում և ամենուրեք, հասարակության գերակշռող մասը հավանության չի արժանացնում, նարկոպոռնոինդրուստիան, բայց ի՞նչ կարող  ես անել գոյություն ունեցող երևույթի դեմ, ավելի լավ չէ ՞ գոնե պետության վերահսկողության տակ գտնվի: Ավելացնենք, որ բնակչությունն իր հերթին չի միջամտում այլոց անձնական ընտրության իրավունքներին:Լավն ու վատը դրված են իրար կողքի, ընտրիր որն ուզում ես, Նիդերլանդներն այն եզակի երկրներից է, որտեղ պահպանվում են օրենքի տառն ու ոգին, այն խախտողները շուտ հայտնաբերվում են և պատժվում:Այս նույն մարմնավաճառները' գործելով օրենքով , բարեխիղճ ու պարտաճանաչ հարկատուներ են:Մարիխուանայի վաճառքը և օգտագործումը օրինական է հատուկ դրա համար նախատեսված սրճարաններում (կոֆե շոպ), սրանք ևս գործում են օրենքով, այն խախտողներն ուղղակի խստորեն պատժվում են:Անցյալ տարի մի քանի քաղաքներում այսպիսի սրճարաններ փակվեցին մեղադրվելով հարկերը թաքցնելու մեջ:Մեզանում տարածված այն կարծիքը թե հոլանդացիները ,,կանեփի,, սիրահար են, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ավելի շատ այս սրճարանների մշտական հաճախորդներն են տարբեր տեղերից ժամանած զբոսաշրջիկները:Թեև անձնական օգտագործման համար Նիդերլանդներում յուրաքանչյուր ընտանիքի թույլատրվում է աճեցնել մարիխուանայի 5 թուփ, այնուամենայնիվ տներին հարակից պարտեզներում չես տեսնի կանեփի սածիլներ,դրանց փոխարեն աչք են շոյում զանազան ու գեղեցիկ ծաղիկներն ու թփերը , որոնց առկայությունը գեղեցկացնում են բնակավայրերը:Այնուամենայնիվ արժե անրադառնալ այս երկրի այլ առանձնահատկություններին ևս:
Հոլանդիա ' երկրի ոչ պաշտոնական անվանումն է,որը շատ դեպքերում դուր չի գալիս տեղի բնակչությանը: Այսպես անվանում են երկրի 12 մարզերից երկուսը ' մեկը'Հյուսիսային , մյուսը' Հարավային Հոլանդիա:Հենց երկրի անվանումը' Նիդերլանդներ(ցածր երկիր), հուշում է ծովի մակերևույթից նրա  ցածր դիրքի մասին, տեղ-տեղ ծովն է ցամաքից բարձր   7 մետրով: Այդ պատճառով ի լրումն այլ պարտադիր հարկերի , այստեղ վճարվում է ջրահեռացման և պատնեշների կառուցման համար նախատեսված հարկը: Ամենաբարձր կետը, որ այստեղ ,,սար ,, է անվանվում ծովի մակերևույթից բարձր է 323 մետրով:  Ընդհամենը մեկուկես Հայաստանի չափ զբաղեցնող տարածքում (45հազ.քառմետր) բնակվում  է ոչ թե 3, այլ 16 մլն. մարդ,որովև համարվում է Եվրոպայի ամենախիտ բնակեցված երկիրը:1քառ. կմ վրա ապրում է մոտ 400 մարդ:Այստեղ մեկ թիզ հողն անգամ օգտագործվում է արդյունավետ:Գյուղատնտեսությունից ստացվող եկամուտների ծավալով Եվրոպայի առաջին երկիրն է,իսկ աշխարհում զիջում է միայն ԱՄՆ-ին և Կանադային: Նիդերլանդները  արմատով բուսատեսակների և ծաղիկների 70% արտահանողն է  աշխարհում:Գարեջրի այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսին են Heineken, Amstel и Grolsch մաքուր  հոլանդական ապրանքանիշեր են;Աշխարհում գարեջրի 3-րդ խոշորագույն արտադրողն է:
Հոլանդացիները աչքի են ընկնում գերազանց առողջությամբ:Բժշկական համակարգը վճարովի է, գործում է պարտադիր ապահովագրություն, ամսական  100 ևրոի սահմաններում, բայց եթե օգտվում ես բժշկի ծառայություններից, որպես ռիսկային վճար տարեկան լրացուցիչ կարգով ավելանում է ևս մոտավորապես 250 ևրո:Եթե հիվանդ ես, կարող ես գործի չգնալ, հիվանդաթերթիկ, կամ տեղեկանք բժշկից հարկավոր չէ,այդ մասին բավական է  զանգահարել և հայտնել գործատուին, վերջինս սակայն կարող է անսպասելի  բժիշկ ուղարկել ստուգելու հիվանդության փաստը:
 Մարդիք հագնվում են շատ թեթև և կոկիկ, անգամ ձմռանը, որ երբեմն հասնում է -6 աստիճան  երեխաները գլխարկ չեն կրում:Երբ սառչում են ջրանցքներն ու բոլոր ջրային մակերեսները համատարած գործի են դրվում չմուշկներն ու սահնակները, բայց կապված ծովային մեղմ կլիմայի հետ դա տևում է շատ կարճ' ընդհամենը մի քանի օր:Հոլանդացիները թեև բասկետբոլում հաջողություններ չունեն գրանցած, այնուամենայնիվ համարվում են աշխարհի ամենաբարձրահասակ մարդիկ:նրանց միջին բարձրությունն է 182սմ:Սպորտային հաջողություններն առկա են Լողի և ֆուտբոլի բնագավառներում:Վերջին սպորտաձևն ուղղակի պաշտում են:Երեխաները տղա թե աղջիկ հաճախում են ֆուտբոլի խմբակներ, պարտադիր բոլոր բնակավայրերում կա մարզադաշտ:Իրենք' բնակիչները շատ մարզական են:Շատ հաճախ կարելի է փողոցներում հանդիպել վազող և հեծանիվով մարդկանց:Ամենատարածված տրանսպորտային միջոցը հեծանիվն է,որի թիվն անցնում է 16 մլնը, այսինքը նույնիսկ ավելի շատ , քան երկրի բնակչությունն է:Համարյա բոլոր հոլանդացիները անգլերենից բացի տիրապետում են հարևան երկրների լեզուները' գերմաներեն, ֆրանսերեն, ոմանք նաև այլ լեզուներ, մասնավորապես իսպաներեն: Հեռուստատեսությունը բնակիչներին է հասնում կաբելային ցանցով, ցուցադրվող ֆիլմերը հնչում են կենդանի լեզվով, միայն վազող տողերով այն թարգմանվում է հոլանդերեն:Տաք կերակուր օգտագործում են օրական մեկ անգամ, երեկոյան ժամը 6-ին:Ճաշացուցակում գերակշռում է կարտոֆիլը,կաղամբի բազմազան տեսակները,ապախտած ձուկը, սուրճը, գարեջուրն ու գինին:Կեսօրին' աշխատանքային ընդմիջման ժամանակ ,բավարարվում են ճաշակելով մարգարինով պատված  2 կտոր հացի արանքում ունենալով պանիր կամ երշիկ:
Արժե անրադառնալ նաև մի քանի սովորույթների:
Մարդիք այս երկրում աշխատում  են հարգել օրենքը և ոչ մի պարագայում այն չեն խախտում: Նույնիսկ եթե ավտոբուսը դեռ կանգնած է, սակայն դռները փակվում են , քիչ հավանական է,որ վարորդը կրկին բացի այն:Բոլոր փոխադրամիջոցներն աշխատում են խիստ գրաֆիկով:Եթե դու մի տեղից մյուսը գնալու համար հարկադրված  փոխելու ես 2 ավտոբուս, ապա դրանց ժամերը խիստ համապատասխանեցվաց են միմյանց:  Այնպես չէ,որ քո ժամանման պահին քեզ անհրաժեշտ փոխադրամիջոցը հենց նոր մեկնած լինի:Նույնիսկ այդ մասին վարորդները կապի միջոցով միմյանց  տեղյակ են պահում առկա ուղևորի մասին:
Եթե Հայաստանում սովոր ենք համազգեստով տեսնել միայն մետրոյի աշխատողներին և օդաչուներին, ապա Նիդերլանդներում անխտիր բոլոր փոխարամիջոցներ սպասարկողները' սկսած տաքսու վարորդից , կրում են կոկիկ համազգեստ:
Նիդերլանդցիները շփման մեջ չունեն ձևականություն, շատ անմիջական են ու պարզ:Օրինակ գործնական հանդիպման ժամանակ պետը, կամ դիրեկտորը  կարող է  անգամ հավաքարարին մատուցել թեյ կամ կոֆե, աշխատանքի գնալ հեծանիվով, կամ էլ  կատարել իր ենթակաների  գործը' ժամեր շարունակ, եթե հարկ լինի նաև մի քանի օր :
Ահա այսպիսին է մեզ այդքան ծանոթ թվացող, բայց իրականում    օրենքների չափորոշիչներով առաջնորդվող  Նիդերլանդները:
Հայ Ազիան
Dear Angel կազմակերպության
մամուլի բաժին

Ամստերդամում գտնվում է սեքս-թանգարան,նրա ցուցանմուշներից մեկը:Հյուսիսային Ամստերդամի թաղամասերից մեկը:
ՈՒշադրություն.

Հոդվածի հեղինակային իրավունքները պաշտպանված են,
ուստի խնդրում ենք այն օգտագործելիս
հղում անել Նիդերլանդական օրագրին:

No comments:

Post a Comment