The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 4 April 2025

Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն Տադևոսյանի ծննդյան օրն է

 

Սիրելի Տեր Տարոն Տադևոսյան, (Ter Taron Tadevosyan )

Ձեր ծննդյան օրվա առթիվ ընդունեք մեր ջերմ շնորհավորանքները։ Թող Ձեր կյանքը լի լինի  երջանկությամբ և հաջողություններով։ Լինեք առողջ ու պատրաստակամ լավ գործերում։ Շնորհակալություն Ձեր նվիրական ծառայության համար  Ամստերդամի Սուրբ Հոգի հայկական եկեղեցում    (Armeens Apostolische Kerk - SURP HOKI - Amsterdam ) ու նրա շրջակա տարածքներում, որտեղ Դուք արդեն ավելի քան տասը տարի է, ինչ հոգևոր առաջնորդ եք հանդիսանում։ Ձեր  ծառայությամբ ու նվիրումով եկեղեցին դարձել է հայկական համայնքի կարևոր կենտրոններից մեկը Նիդերլանդներում։

Ձեր աշխատանքի և նվիրվածության շնորհիվ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել, այդ թվում՝ խաչքարի օծման արարողությունը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության ու Արցախում զոհվածների հիշատակին։ Ձեր ջանքերը մեծապես գնահատվում են համայնքի կողմից։

Թող Աստված օրհնի Ձեզ և Ձեր ընտանիքին, և շարունակի առաջնորդել Ձեզ Ձեր հոգևոր ծառայության մեջ։

Հարգանքով և բարեմաղթանքներով,

«Նիդերլանդական օրագիր»

No comments:

Post a Comment