The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 4 April 2025

Հայուհի Հասմիկ Սնգրյանն արժանացել է Պլանտեն-Մորետուս թանգարանի գեղարվեստական մրցանակին

 


Հասմիկ Սնգրյանն արժանացել է Պլանտեն-Մորետուս թանգարանի մրցանակին, այն կրում է անվանի անտվերպենցի գրաֆիկ Ֆրանս Դիլլեի (1909-1999) անունը։  Այս մրցանակը  շնորհվում է երեք տարին մեկ` նկարչության և տպագրական արվեստի խոստումնալից տաղանդներին։ Հայուհի Հասմիկ Սնգրյանը 10-րդն էր, որն արժանացավ այս մրցանակին:

Հանձնաժողովը 50 մասնակիցների ներկայացված 128 ստեղծագործություններից հաղթող ճանաչեց հայազգի Հասմիկ Սնգրյանին։ «Նրա ձեռագիրը գեղարվեստական նոր բացահայտումների աղբյուր է, որոնք հիացրեցին  թե՛ ժյուրիին, թե՛ հանրությանը»,- նշեցին ժյուրիի անդամները։

Հասմիկ Սնգրյանը հայազգի արվեստագետ է, ներկայումս բնակվում է Բելգիայում։ Նա աշխատում է որպես վիզուալ դիզայներ Prepr CMS ընկերությունում։ Նրա ստեղծագործությունները հիմնականում անդրադառնում են մարդու էության, էվոլյուցիայի, զարգացման, քաղաքայնացման և բնության թեմաներին։
 Հասմիկը  Պլանտեն-Մորետուս թանգարանի կողմից կազմակերպված Ֆրանս Դիլլեի անվան մրցույթին ներկայացրել էր «Իմ սիրտը լեռներում է» (My Heart is in the Mountains) ստեղծագործությունը, որը կատարված էր մատիտով և պաստելով թղթի վրա։ Այս աշխատանքը բարձր գնահատվեց ժյուրիի կողմից՝ ապահովելով նրան առաջին մրցանակը։

Ավելի վաղ՝ 2016 թվականին, Հասմիկ Սնգրյանը և Արման Վահանյանը դարձան առաջին հայ արվեստագետները, որոնք մասնակցեցին Շվեյցարիայում և Գերմանիայում անցկացված միջազգային նախագծերին՝ աշխատելով Druckwerk տպագրական ստուդիայում։

Հասմիկի ստեղծագործություններում հաճախ բարձրացվում են մարդու, էվոլյուցիայի, զարգացման, քաղաքայնացման և բնության թեմաները։ Նրա աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ միջազգային ցուցահանդեսներում, ինչը վկայում է նրա արվեստի միջազգային ճանաչման մասին։

(Աղբյուր՝ Նիդ. Օրագիր)


No comments:

Post a Comment