
Տոնական միջոցառում և ֆիլմի ցուցադրություն Աբովյան Միությունում ✨
Կիրակի՝ 2025 թվականի մարտի 30-ին, Հաագայի Աբովյան միությունը վերածվեց ջերմության և մշակութային տոնի կենտրոնի։ Այստեղ մեծ շուքով ցուցադրվեց Նաիրի Հախվերդիի վավերագրական ֆիլմը՝ «Ավլելով Երևանը», որը ներկայացնում է Երևանի առօրյան, մարդկանց պատմություններն ու քաղաքի հոգին։ Նաիրին ոչ միայն ֆիլմի հեղինակն է, այլև մեր բոլորի կողմից սիրված Մաթո Հախվերդյանի դուստրը։
✨ Հատուկ հյուրեր ✨
Միջոցառումը պատվել էին ՀՀ դեսպան Ն.Գ. պարոն Վիկտոր Բիյագովը, ինչպես նաև Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ՝ պարոն Տիգրան Սարգսյանը, տիկին Քրիստինե Ստեփանյանը և տիկին Մարիամ Վիրաբյանը։ Նրանց ներկայությունը միջոցառմանը առավել մեծ կարևորություն տվեց՝ վկայելով դեսպամության և հայ համայնքի միջև կապը։
*Ֆիլմի ցուցադրություն և հանդիսատեսի բարձր գնահատանքը*
Միջոցառման մեկնարկին Նաիրին ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը, այնուհետև հանդիսատեսն առանձնահատուկ ուշադրությամբ դիտեց ֆիլմը։ Ցուցադրությունից հետո հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց Նաիրին մեծ սիրով պատասխանեց։ Հանդիսատեսի արձագանքները տպավորիչ էին. բոլորը գնահատեցին ֆիլմի անկեղծությունն ու խորությունը։
🎉 Մաթո Հախվերդյանի 80-ամյակի հատուկ Նշում 🎉
Միջոցառումն էլ ավելի տոնական դարձավ, երբ նշվեց Աբովյան միության հիմնադիրներից և երկար տարիների նախագահ Մաթո Հախվերդյանի 80-ամյակը։ Նրա ներդրումը միության և համայնքի կյանքում անգնահատելի է, և այս օրը նրան ուղղված ջերմ խոսքեր ու շնորհավորանքներ շատ էին։
🎶 Երաժշտություն, պար և ավանդական հայկական հյուրասիրություն 🍷
Տոնական տրամադրությունն առավել վառ դարձրեցին Աբովյան միության երիտասարդները՝ իրենց հիասքանչ երգերով և պարային ելույթներով։ Հայկական մշակույթին հատուկ ջերմությունը շարունակվեց նաև հյուրասիրության ընթացքում, որտեղ ներկաները վայելեցին համեղ ավանդական ուտեստներ ու խմիչքներ։
🌟 Անմոռանալի երեկո մշակութային մթնոլորտում 🌟
Կինոն, երաժշտությունը, համայնքի ջերմությունն ու մշակութային ժառանգության պահպանումը այս միջոցառման առանցքում էին։ Բոլոր ներկաները հեռացան բարձր տրամադրությամբ ու նորանոր հանդիպումների ակնկալիքով։
Շնորհակալություն բոլորին, ովքեր դարձան այս գեղեցիկ օրվա մասնակիցը։
No comments:
Post a Comment