The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 2 March 2025

KéyOh․ Երաժշտությունից մինչև «Glam Mom Magazine» հանդեսի ստեղծում

KeyOh – Հայկական երաժշտության ձայնը միջազգային բեմերում

Կարինե Օհանյանը, առավել հայտնի որպես KeyOh, բելգիահայ երգչուհի և մոդել է, որը համարձակորեն միաձուլում է ժամանակակից երաժշտական ոճերը հայկական երաժշտության տարրերի հետ։ Նրա հիփ-հոփ, R’n’B, փոփ և էլեկտրոնային երաժշտության համադրությունները նրան դարձրել են յուրօրինակ արտիստ միջազգային ասպարեզում։ KeyOh-ի երգերը հասանելի են տարբեր հարթակներում, ներառյալ Apple Music և SoundCloud: KéyOh-ի երաժշտական կարիերան սկսվել է դեռ վաղ տարիքից, երբ նա մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում երգեցողության և բեմական արվեստի նկատմամբ։ Նրա ստեղծագործությունները պարային և հիփ-հոփ ոճերում են, որոնք հաճախ համեմված են հայկական ազգային երաժշտության տարրերով։ Նա համագործակցել է միջազգային կատարողների հետ, այդ թվում՝ բրիտանացի արտիստ ShaoDow-ի հետ, որի հետ 2016 թվականին ներկայացրել է «Eyes Wide Shut» երգը։ KéyOh-ն առանձնանում է իր էներգետիկ կատարումներով, բեմական ազատ շարժումներով և հզոր ձայնային մատուցմամբ։ Նա կարողանում է համադրել փափուկ մեղեդայնությունն ու արտահայտիչ վոկալային տեխնիկան՝ ստեղծելով երաժշտական յուրահատուկ ոճ։

«Yaribo»․ Հայկական երաժշտության ժամանակակից վերարտադրություն

KeyOh-ի վերջին աշխատանքներից մեկը՝ «Yaribo» երգը, հայկական երաժշտության և ժամանակակից փոփ-էլեկտրոնային հնչյունների յուրահատուկ համադրություն է։ Թեև երգը ամբողջությամբ հայերեն չէ, այն ներառում է հայերեն բառեր, օրինակ՝ «Յար, բոյիդ մեռնեմ», որը հայկական սիրային երգերի ավանդական արտահայտություն է։ Երգում նկատելի են ռիթմիկ առանձնահատկությունները , հայկական դուդուկի նրբագեղ հնչյունները և արևմտյան պարային երաժշտության բիթերը, ինչը ստեղծում է յուրօրինակ ու գրավիչ հնչողություն։
KeyOh-ն հայկական երաժշտությունը ներկայացնում է նոր ձևաչափով, ինչը հնարավորություն է տալիս տարբեր ազգությունների ունկնդիրներին ծանոթանալ հայկական մշակույթին։ KeyOh-ն իր երաժշտական ուղին դիտարկում է ոչ միայն որպես անհատական արտահայտամիջոց, այլև հայկական մշակույթը օտարներին ներկայացնելու հնարավորություն։ Նրա նախաձեռնած «Yaribo» challenge-ը սոցիալական մեդիայում մեծ արձագանք է գտել, ներգրավելով տարբեր ազգությունների մարդկանց, ովքեր սովորում են հայերեն արտահայտություններ և սկսում են ավելի հետաքրքրվել հայկական երաժշտությամբ։
Հասարակական գործունեությունն ու ազգային ինքնության պահպանումը KéyOh-ն իր երաժշտությունը դիտարկում է ոչ միայն որպես արտահայտման միջոց, այլև որպես հայկական մշակույթը միջազգային լսարանին ներկայացնելու հնարավորություն։ Նա ակտիվորեն մասնակցել է հասարակական տարբեր նախաձեռնությունների՝ հատկապես 44-օրյա պատերազմի օրերին, երբ իր արվեստով բարձրաձայնել է մարդասիրության և հանդուրժողականության կարևորության մասին։ Համագործակցելով եվրոպական տարբեր երաժիշտների հետ՝ KéyOh-ն իր երգերում երբեմն օգտագործում է հայկական ազգային երաժշտական գործիքներ, ինչպիսիք են դուդուկն ու քամանչան։ Համագործակցելով եվրոպական տարբեր երաժիշտների հետ՝ KeyOh-ն իր երաժշտության միջոցով հայկական մշակույթը հասցնում է նոր լսարանների։ Նա իր երգերում երբեմն օգտագործում է հայկական ազգային երաժշտական գործիքներ, ինչպիսիք են դուդուկն ու քամանչան, որոնք հայկական ավանդական երաժշտության կարևոր տարրերն են։

Անձնական Կյանքը և Ստեղծագործական Տեսլականը 2016 թվականին Բեռլինում KeyOh-ն ծանոթացել է հույն երգիչ-երգահան Ջեյսոն ՄքՆայթին, որի հետ համագործակցությունը վերածվել է սիրո։ 2018 թվականին նրանք ամուսնացել են Հունաստանում՝ Պեֆկոխորիում, կազմակերպելով հարսանիք, որտեղ միախառնվել են հայկական և հունական երաժշտական և մշակութային տարրերը։ KeyOh-ն իր երաժշտական գործունեությունը դիտարկում է որպես հայկական ինքնության պահպանման և տարածման միջոց։ Նա նախատեսում է հետագայում էլ ավելի խորանալ հայերեն երգերի ստեղծման մեջ, ինչը նրան կարող է դարձնել կապող օղակ հայկական և միջազգային երաժշտական աշխարհների միջև։ KeyOh-ն ոչ միայն տաղանդավոր երգչուհի է, այլև մշակութային դեսպան, ով իր արվեստով նպաստում է հայկական երաժշտության ճանաչմանը համաշխարհային մակարդակում։ Նրա ստեղծագործություններում համատեղվում են արևմտյան նորաձև ռիթմերն ու հայկական ավանդույթները, ինչը նրան դարձնում է իր տեսակի մեջ եզակի, յուրօրինակ և ճանաչելի արտիստ։ KeyOh-ի նոր երաժշտական ոճը կարող է մեծ արձագանք գտնել ինչպես հայկական, այնպես էլ միջազգային բեմերում՝ ներկայացնելով հայկական երաժշտության ժամանակակից ու նորաձև կողմը։ Նրա ստեղծագործությունները նոր շունչ են հաղորդում ազգային մշակույթին և կապող օղակ են հայկական ու գլոբալ երաժշտական աշխարհների միջև։ Եթե նա շարունակի զարգացնել այս ուղղությունը, ապա կարող է դառնալ այն արտիստներից մեկը, ով ոչ միայն կպահպանի հայկական երաժշտական ավանդույթները, այլև դրանք կներկայացնի նոր ձևաչափով՝ միջազգային լսարանի համար ավելի հասանելի ու գրավիչ դարձնելով հայկական հնչողությունը։

KéyOh․ Երաժշտությունից մինչև «Glam Mom Magazine» հանդեսի ստեղծում

Ուժը, Նվիրվածությունը և Սերը

Երբ խոսում ենք KéyOh Ohanyan-ի մասին, չենք կարող անտեսել նրա տպավորիչ ճանապարհը՝ երգչուհուց մինչև «Glam Mom Magazine» հանդեսի հիմնադիր ու գեղարվեստական խմբագիր։ Կարինե Օհանյանը ապացուցեց թե ինչպես նվիրվածությունն ու տքնաջան աշխատանքը կարող են վերածվել զգալի հաջողության։ Երաժշտության աշխարհում իր անունը հաստատելուց հետո ստեղծեց «Glam Mom Magazine» հանդեսը, որը դարձել է մայրերի համար ամենաընթերցված ամսագրերից մեկը` սկզբում Բելգիայում, այնուհետև Բենիլյուքսում, և այժմ տարածվում է ամբողջ աշխարհում։

Միջազգային բեմից դեպի նոր հնարավորություններ KéyOh-ն ստեղծագործական ուղին սկսեց 2005 թվականին, երբ նա մուտք գործեց երաժշտական աշխարհ։ Կարինեի կատարումները վերածվեցին միջազգային հիթերի, իսկ ճանապարհորդությունները բացեցին նոր հորիզոններ։ Այդ տարիները լի էին անմոռանալի պահերով, բեմական ելույթներով և նոր համագործակցություններով։ «Ես հանդիպեցի անհավանական մարդկանց, ստեղծեցի անմոռանալի հիշողություններ և իսկապես ապրեցի իմ երազանքը», – հիշում է KéyOh-ն։ Սակայն հաջողությունը հեշտությամբ չի տրվել։ Շոու բիզնեսի մասին չիմանալով՝ նա տարիներ շարունակ ձայնագրվում էր ստուդիաներում՝ սկսած նկուղներից մինչև տանիքներ վեր ելնելով։ Դա միշտ չէ, որ հաճելի էր, բայց նա երբեք չհանձնվեց։ Նա հիշում է, որ ընտանիքը ստիպված է եղել հեռանալ Հայաստանից, երբ ինքը 11 տարեկան էր․ այդ դժվար ժամանակները նրա մեջ ձևավորեցին հաստատակամություն ու պայքարի ուժ։ KéyOh-ի հայրը սովորեցնում էր` լինել միշտ լավագույնը, կամ ընդհանրապես չզբաղվել տվյալ գործով։ Մայրության նոր մարտահրավերները և «Glam Mom Magazine-ի ծնունդը


Երբ KéyOh-ն մայր դարձավ, նա իր երաժշտական կարիերայի բարձրակետում էր։ Նրա երգերը Բելգիայում  հիթ-շքերթների շարքում առաջինն էր, թողարկել էր օծանելիքների շարքը և աշխատում էր նոր ալբոմի վրա։ Բայց 2020-ին վրա հասավ քովիդի համաճարակը ու փոխեց ամեն ինչ․ բեմերը դատարկվեցին, համերգները չեղարկվեցին, իսկ KéyOh-ն կանգնեց նոր մարտահրավերի առաջ։

«Որպես մայր, ես չէի կարող ինձ թույլ տալ կանգ առնել: Ես պարտավորություններ ունեի: Հենց այդ ժամանակ ես դիմեցի առցանց հարթակներին և սոցիալական լրատվամիջոցներին։ Եվ այսպես ծնվեց «Glam Mom Magazine-ը»։  KéyOh-ի նպատակը պարզ էր՝ ստեղծել տպագիր հարթակ մայրերի համար, որտեղ նրանք կարող են կիսվել իրենց պատմություններով, աջակցել միմյանց և ոգեշնչվել։
«Glam Mom Magazine» Ամսագիրը սկզբում տարածվեց Բելգիայում, բայց արագորեն դարձավ Բենիլյուքսի ամենաընթերցվող ամսագրերից մեկը։
«Ես երբեք չէի պատկերացնում, որ այն այսպիսի մեծ հաջողություն կունենա։ Բայց կարծում եմ, որ դա այն պատճառով է, որ այն կառուցվել է իրական նվիրվածության ու հոգատարության հողի վրա»։
Ամսագրի հիմնադրման առաջին իսկ օրվանից KéyOh-ի քույրը՝ Աննան, մեծ աջակցություն է ցուցաբերել՝ ասելով. «Դու կարող ես դա անել, և մենք միասին դա կանենք»։

«Glam Mom Magazine»-ի առաքելությունը և հաջողության գրավականը

«Glam Mom Magazine»-ը ձգտում է ցույց տալ, որ մայրությունը խոչընդոտ չէ կարիերայի աճի, ոճի կամ անձնական զարգացման համար։ Ամսագրում ներկայացվում են հաջողակ մայրեր տարբեր բնագավառներից՝ բիզնես, նորաձևություն, մշակույթ և այլ ոլորտներ։
«Եթե մենք, կանայք, բավականաչափ ուժեղ ենք, որպեսզի կյանք բերենք այս աշխարհ, ապա այդ ուժը բավական է հասկանալու համար, որ մենք կարող ենք անել ամեն ինչ և ապրել այդ կյանքը լիարժեք՝ համատեղելով այն մեր երեխաների հետ»։

Ամսագրի խմբագրական թիմը բաղկացած է 17 տարբեր ոլորտների մասնագետներից`  փորձագետներ, ուսուցիչներ, իրավաբաններ, անգամ դիմահարդարներ ու վարսավիրներ, ինչը թույլ է տալիս կատարյալ ներկայացնելու կանացի գեգեցկության ու մայրության բոլոր կողմերը։  Այս տարի թողարկվել է ամսագրի 25-րդ համարը, այն ընդգրկում է Բենիլյուքսի ամենահաջողակ  ազդեցիկ կանանց-մայրերի մասին, ովքեր իրենց ոճով ու կյանքի փորձով հետաքրքիր օրինակ են բազմաթիվ ընթերցողներին։

Ապագայի պլանները և նոր նախագծերը

Այս պահին KéyOh-ն կենտրոնացած է ձայնային վնասվածքը վերականգնվելու վրա, այդ իսկ պատճառով ժամանակավորապես դադարեցրել է բեմական ելույթները։ Բայց դա չի նշանակում, որ նա լքել է երաժշտությունը․ «Ես դեռ երգեր եմ գրում այլ արտիստների համար։ Երաժշտությունը միշտ իմ առաջին սերն է լինելու»։
Բացի այդ, նա աշխատում է նոր նախագծի իրականացման վրա, որը դեռ չի բացահայտում: Թեև նրա կարծիքով այն դուրս է հարմարավետության գոտուց, բայց նա մեծ ոգևորությամբ է դրան վերաբերվում։
«Ես դեռ  չեմ կարող  կիսվել, բայց խոստանում եմ, որ արժե սպասել»։

KéyOh-ն որպես կնոջ ուժի մարմնավորում

KéyOh-ի անցած ճանապարհը ապացույցն է այն բանի, որ  հաստատակամությունը,  նվիրվածությունը, քրտնաջան աշխատանքը և սերը կարող են հաղթահարել ցանկացած դժվարություն ու տանել դեպի մեծ հաղթանակներ։ Նա ոչ միայն հաջողակ երաժիշտ է, այլև ազդեցիկ գործարար կին, ով ոգեշնչում է հազարավոր մայրերին իրենց երազանքները հետապնդելու և իրականացնելու:
Այսօր նա ոչ միայն հաջողակ երաժիշտ է, այլև ազդեցիկ գործարար կին, ում ջանքերի շնորհիվ «Glam Mom Magazine»-ը վերածվել է միջազգային հարթակի, որտեղ մայրերը կարող են գտնել իրենց վերաբերվող ամեն  աջակցություն ։
KéyOh-ն շարունակում է իր առաքելությունը՝ ոգեշնչելու կանանց և մայրերին ամբողջ աշխարհում, ապացուցելով, որ կանայք կարող են անել ամեն ինչ լինել՝ ուժեղ մայրեր, հաջողակ բիզնես-լիդերներ և ստեղծագործական աշխարհում առաջնորդներ։

Hay AZIAN
«Նիդերլանդական օրագիր»


















No comments:

Post a Comment