ԳՅՈՒՄՐՎԱ ԹԱՏՐՈՆԻ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
«ՎԱՐԴԱՆԻԿԻ ՄԵԾ ՍՊԱՍՈՒՄԸ»
(Ապրիլմեկյան հումորեսկ)
Տեղի է ունենում Գյումրիի ընտրություններից հետո, Վարդան Ղուկասյանի շտաբում։
Վարդան Ղուկասյան (նստած է, նյարդայնորեն թխկթխկացնում է մատներով սեղանին, հայացքը` մեկ դռանը, մեկ երկինք` աչքերը հառելով):
-Տե՛ր Աստված, Մարտուն Գրիգորյանը ու՞ր կորավ... Բոլորին գտել եմ, բոլորի հետ պայմանավորվել եմ, բա էս մարդը ո՞ւր է կորել։ Եթե գա, մենք հաղթած կլինենք, մենք քաղաքագլխին կընտրենք։
Օգնականը (զգուշությամբ):
-Տե՛ր իմ Վարդան, ասում են` Մարտունը դեռ մտածում է...
Վարդան Ղուկասյան (կտրուկ վեր է կենում, ձեռքերն արձակած):
-Մտածո՞ւմ է։ Ինչի՞ մասին է մտածում, այ մարդ, դա մեր մեծ գործի վերջին անկյունաքարը պիտի լիներ, պիտի գա, ասի՝ «միանում եմ քեզ, Վարդան ջան»։ Բա ես ո՞նց թողնեմ այսպես հը՞։ Բա սա անելու՞ բան էր։
(Հանկարծ ներս են մտնում ժուռնալիստները։ Ֆոտոխցիկների լույսերը միանում են, միկրոֆոնները դրվում են Վարդանիկի առաջ։)
Ժուռնալիստ:
-Պարոն Ղուկասյան, ճի՞շտ է, որ դուք սպասում եք Մարտուն Գրիգորյանի որոշմանը՝ ընդդիմադիր ճակատը միավորելու համար։
Վարդան Ղուկասյան (գլուխն օրորելով, ձեռքերը վերև բարձրացրած):
-Տեսե՛ք, ես միշտ ասել եմ, որ Աստված իմ վկան է՝ ես չեմ խաբի։ Եթե Մարտուն Գրիգորյանը շատ ձայներ ունենար ես կգնայի իր մոտ։ Բայց հիմա ես եմ շատ ձայներ հավաքել ու նա պետք է գա իմ մոտ: Սպասում եմ,...Չկա ու չկա: Ոչ մի լուր, ոչ մի զանգ...Աչքերս ջուր կտրեց։
(Դռան մոտ նորից ձայներ են լսվում, Վարդանիկը հույսով վազում է առաջ, բայց ներս է մտնում… Սարիկ Մինասյանը։)
Սարիկ Մինասյան (ժպտալով, ձեռքերը գրպաններում):
-Բարևներ, Վարդան ջան, ինչի՞ ես սենց անհամբեր...արի ինձ միացի, էս դարդից համ դու պրծնես, համ ես:
Վարդան Ղուկասյան (աչքերը չռած, հուսահատված, կամաց):
-Դու չե՛ս էն մարդը, ում ես սպասում էի...
Օգնականը (մրթմրթալով):
-Գուցե Մարտունն էլ իր ճանապարհով է գնացել...
Վարդան Ղուկասյան (աչքերը երկինք բարձրացնելով, խաչակնքելով):
-Տե՛ր Աստված, մի թողե՛ս մեզ անտեր...
Մի տանիր զմեզ ի փորձություն
(Ժուռնալիստները շարունակում են նկարել, մթնոլորտը լցվում է լռությամբ, բայց լարվածություն կա։
Մինչ շտաբներում ընդիմադիրները ցնծում էին համատեղ հաղթանակի կապակցությամբ, իսկ դիմադիրները իրար նայելով ասում` տեսա՞ր ինչ եղավ: Վարդանիկը շարունակ անհանգիստ ետուառաջ էր անում: Շարունակում է սպասել...
Օդը ծանր ու մռայլ է, լռության մեջ մի ուրվական է շրջում Գյումրիում՝ կոմունիզմի ուրվականը):
ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐԻ
-----------------------------------------------------------
Տեքստը` Գյումրիի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանը փնտրում ու չի գտնում «Մեր քաղաքը» ընդդիմադիր դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանին։ Դա այն պահանջված անձն է ում երեկվանից ուզում էր տեսնել Վարդանիկը։ Անհամբեր է, սպասում է, որ նա գա ու ասի` «միանամ գը քեզ»։ Այդ դեպքում շատ ձայներ ստացած դաշինքները կարող են շրջանցել ընտրությունները հաղթած ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանին և ընտրել քաղաքապետի իրենց թեկնածուին` հնարավոր է հենց Վարդան Ղուկասյանին, Բայց Մարտուն Գրիգորյանից տեղեկություն չկա ու չկա։ Իսկ Վարդանիկ Ղուկասյանի աչքը ջուր կտրած ու սրտնեղած սպասում է պատասխանի։ «Ես հուսով եմ, որ մենք ինչ-որ պայմանավորվել ենք այդպես կլինի, ասում է Վարդանիկը, օրինակ, էսպես եմ ասել՝ եթե ինձանից որևիցե մեկը ընդդիմությունից շատ ձայներ հավաքի, միանշանակ ես կմիանամ նրան։ Կրիմինալ սկանդալներ ունեցող, նախկին քաղաքապետը ասում են դեռ սպասում է , իսկ Մարտուն Գրիգորյանից ձեն ձուն չկա...
«Նիդերլանդական օրագիր»
No comments:
Post a Comment