The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 19 March 2025

ՄԻ ԲՈՒՌ ԺՊԻՏ ՈՒ ՀԱՎԱՏ՝ ԴԻԱԿՈՆԻԱՅԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

Ինչպես արդեն մեր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էինք Diaconia Charitable Fund / Դիակոնիա բարեգործական հիմնադրամը կազմակերպել էր հրուշակագործների և կարուձևի ավարտական խբերի ձեռք բերած հմտությունների ու վերջնարդյունքների հանդիսավոր ցուցադրում: Դասընթացների իրականացումը կյանքի էր կոչվել հոլանդական Stichting Mensenkinderen (Ստիխտինգ Մենսենկինդերեն) և Kom over en Help (Քոմ ովեր են հելպ) բարեգործական կազմակերպությունների հովանավորման ու աջակցության շնորհիվ: Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Նիդերլանդների դեսպան, հարգարժան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերը

Բավականին աշխատանք էր կատարված գեղեցկացնելու հրավիրյալների և մասնակիցների օրը: Հյուրընկալ «Հույսի Ավանը» վերածվել էր հուզառատ ժպիտների ավանի: Լեփ լեցուն դահլիճը հիացմունքի ծափահարություններով էր ողջունում սեփական ձեռքի աշխատանքը կրող, ժպտադեմ, բայց որոշակի տառապանքի դրոշմը աչքերում դեռ պահպանած երիտասարդ կանանց ու աղջիկներին, որոնց ձևավորած հագուստները բավականին տպավորիչ էին: Հրուշակագործները նույնպես յուրահատուկ ձևավորմամբ խմորեղենի հարուստ տեսականի էին ներկայացրել: Միջոցառման ընթացքում հնչեցին երախտագիտության անկեղծ խոսքեր՝ ուղղված բարերարներին ու կազմակերպիչներին: Շրջանավարտներն ուրախ էին, լի ապագայի նկատմամբ հավատով:

Նիդերլանդական Օրագրի համար
Հայաստանի մայրաքաղաք Երևանից
Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ











Անգլերեն և Նիդերլանդերեն տարբերակներն` ԱՅՍՏԵՂ

Թարգմանությունները` Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆԻ (անգլերեն) և  Նաիրա վան ԽԵԵՆՀԱՈՒԶԵՆԻ (Նիդերլանդերեն)

No comments:

Post a Comment