The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 25 March 2025

Հոլանդահայ հասարակական գործիչ Մաթո Հախվերդյանը 80 տարեկան է

 Մաթո Հախվերդյան-80

25 ՄԱՐՏ

 Սիրելի Մաթո Հախվերդյան,

Այսօր մեծ սիրով ու ջերմությամբ շնորհավորում ենք Ձեզ 80-ամյա հոբելյանի առթիվ։ Ձեր անունը վաղուց դարձել է նվիրվածության, ազգանվեր աշխատանքի ու մշակութային կամրջի խորհրդանիշ հայերի և հոլանդացիների համար։

Նիդերլանդական օրագրում միշտ հաճույքով ու հպարտությամբ ենք գրել այն միջոցառումների մասին, որոնք կազմակերպել եք Հաագայում՝ բերելով ազգային մշակույթի շունչը, միավորելով սերունդներին, ստեղծելով կապեր ու ամրապնդելով հոլանդահայ համայնքը։

FAON-ի շրջանակում Ձեր առաջնորդությունը ևս մեծապես գնահատելի է. առանց կուսակցական պատնեշների, միավորելով համախոհներին՝ Դուք ստեղծել եք մի ամուր կառույց, որն ունի իր հաստատուն տեղն ու ձայնը թե՛ հոլանդահայության, թե՛ Նիդերլանդների պետական շրջանակներում։

Մաղթում ենք Ձեզ առողջություն, նոր ծրագրեր ու շատ երջանիկ տարիներ՝ սիրելիների, ընկերների և համախոհների շրջապատում։ Ձեր նվիրումն ու գործն ապրելու են դեռ երկար, ոգեշնչելով նոր սերունդներին։

Շնորհավոր տարեդարձդ, սիրելի Մաթո Հախվերդյան։

«Նիդերլանդական օրագիր»

ՕՐԵՐ-ը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ մաղթում երկար ու երջանիկ տարիներ։

--------------------

Beste Mato Hakverdian,

Vandaag feliciteren wij u met veel warmte en genegenheid met uw 80ste verjaardag. Uw naam is al lang een symbool van toewijding, patriottisch werk en een culturele brug tussen Armeniërs en Nederlanders.

In de Nederlands Dagblad hebben we altijd met plezier en trots geschreven over de evenementen die u in Den Haag organiseert. U brengt de geest van de Armeense cultuur tot leven, verbindt generaties, creëert nieuwe banden en versterkt de Nederlands-Armeense gemeenschap.

Uw leiderschap binnen FAON is ook van grote waarde. Zonder politieke barrières, maar met gelijkgestemden, hebt u een sterke organisatie opgebouwd die een vaste plaats en stem heeft binnen zowel de Nederlands-Armeense gemeenschap als de Nederlandse overheid.

Wij wensen u gezondheid, nieuwe projecten en nog vele gelukkige jaren in de kring van uw dierbaren, vrienden en medestanders. Uw toewijding en werk zullen nog lang voortleven en nieuwe generaties inspireren.

Gelukkige verjaardag, beste Mato Hakverdian!

«Նիդերլանդական օրագիր» (Nederlands Dagblad)


80 տարիների մեջ ամփոփված է մի ամբողջ կյանքի իմաստնություն, բարություն ու նվիրում 

Մաթոն այն մարդն է, ով իր ներկայությամբ լցնում է միջավայրը ջերմությամբ, անկեղծությամբ ու մտերմությամբ։  Mato Hakhverdian -ի հետ անցկացրած յուրաքանչյուր հանդիպում վերածվում է տոնի, լինի դա սփյուռքին նվիրված համաժողով, մշակութային իրադարձություն, թե սովորական զբոսանք։ 

Մաթո ջան, մեր համատեղ հիշողությունները թանկ  ու հոգեհարազատ են՝ Հաագայի հանդիպումներից մինչև Հայաստանի տեսարժան վայրեր այցելելը, անսպառ զրույցներն ու մտքերի փոխանակումը։ Դու չես փոխվում՝ միշտ նույն նվիրված, խոհեմ ու լուսավոր մարդն ես, ում կողքին պարզապես հաճելի է լինել։

Այսօր իսկական տոն է։ Շնորհավոր տարեդարձդ, սիրելի Մաթո։ Թող առողջությունը, ժպիտն ու լավ տրամադրությունը մշտական ուղեկից լինեն։  Միշտ այսպես ջերմ, խոհեմ ու կենսուրախ լինես՝  ինչպես քեզ ճանաչել ենք ու սիրում ենք։

Ուրախ եմ, որ կյանքն առիթ տվեց քեզ հետ անցկացնել այդքան հիշարժան օրեր, ու վստահ եմ՝ այդպիսի օրեր դեռ շատ կլինենն։ Գրկում եմ քեզ  ասում՝ Շնորհավոր տոնդ, լավ մարդ։

Hay AZIAN

«Նիդերլանդական օրագրի» հիմնադիր, խմբագիր





No comments:

Post a Comment