![]() |
Տեր Արմեն Մելքոնյանը |
26.02.2025/ Նիդ.օրագիր/Hay Azian
Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմեն Մելքոնյանը կրկին հակասությունների կենտրոնում
Տեր Արմեն Մելքոնյանը, ով նախկինում ծառայել է Նիդերլանդներում և Բելգիայում, արդեն իսկ հայտնվել էր եկեղեցական վեճերի և տարաձայնությունների մեջ։ Նրա ծառայության վերաբերյալ որոշ հակասություններ էին առաջացել, ինչը հանգեցրել էր անգամ նրան կարգալույծ անելու քննարկմանը։ Չնայած այս ամենին, նա շարունակում էր իր հոգևոր գործունեությունը, ինչը առաջացնում էր տարբեր արձագանքներ։
Վերջերս Տեր Արմեն Մելքոնյանը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ այս անգամ Բուլղարիայի Վառնա քաղաքում։ 2025 թվականի փետրվարի 18-ին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ, գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը պաշտոնական նամակով պահանջել է, որ Տեր Արմեն Մելքոնյանը անհապաղ դադարեցնի իր ծառայությունը Վառնայում և մինչև մարտի 3-ը վերադառնա իր նախնական նշանակման վայր՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության շրջանակներում։
Ի պատասխան՝ Տեր Արմեն Մելքոնյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ տարիներ շարունակ Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցին մնացել է առանց քահանայի, և համայնքը՝ առանց հոգևոր խնամքի։ Նա ընդգծել է, որ Վառնայի հայ հավատացյալները ինքնուրույն են ընտրել իրենց հոգևոր առաջնորդին, և ինքն այստեղ է ժողովրդի հրավերով։
Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու նշանակությունը
Վառնայի կենտրոնական հատվածում՝ Խան Ասպարուխի անվան փողոցում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին հիմնադրվել է 1844 թվականին և հանդիսանում է տեղի հայ համայնքի կարևոր հոգևոր կենտրոններից մեկը։ Սակայն վերջին տարիներին այն երկար ժամանակ գործել է առանց մշտական հոգևոր հովվի։
Տեր Արմեն Մելքոնյանը պնդում է, որ իր ներկայությունը Վառնայում օրինական է, և համայնքը ցանկանում է, որ նա շարունակի իր ծառայությունը։ Նա նաև հարցադրում է անում՝ ինչու թեմի առաջնորդությունն այսքան տարի անտեսել է Վառնայի հավատացյալներին և չի ուղարկել հոգևոր սպասավոր։
Այս հարցը շարունակում է բարդացնել Վառնայի հայ համայնքի և եկեղեցական իշխանությունների հարաբերությունները։ Մինչ օրս անհայտ է, թե ինչ լուծում կգտնվի այս հակասությանը։
Տեր Արմեն Մելքոնյանը տեղադրելով իր նամակագրությունը Արևմտյան Եվրոպայի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հետ հետևյալ գրառումն է կատարել իր ֆեյսբուքյան էջում.
«Բոլոր անոնց, որոնք կը պնդեն, թէ իմ ծառայութիւնը անօրինական է, հիմա ի՞նչ կարծիքի են. երթամ թէ մնամ❓
Այս նամակը, որ թվագրված է 2025 թվականի Փետրվարի 18-ին, պաշտոնական հաղորդագրութիւն է, որ ուղղուած է Տ. Արմէն Քհնյ. Մելքոնեանին՝ Սրբազան Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանի կողմից։ Սրբազանը պահանջում է, որ Տ. Արմէնը անհապաղ դադարեցնի իր ծառայութիւնը Վառնայում և մինչև 2025 թվականի Մարտի 3-ը վերադառնա Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակութեան շրջանակներում իր նշանակման վայր։
Վերջում, նամակը հույս է արտահայտում, որ Տ. Արմէնը կը լսի այս կոչը։
----------
Երբ տարիներ շարունակ համայնքը աղերսած էր հոգեւոր հովիւ ունենալու, բայց անտեսուած էր, երբ Սուրբ Սարգիս եկեղեցին մնացած էր առանց քահանայի, եւ երբ հաւատացեալները իրենց իրաւունքը կ'օգտագործէին՝ ընտրելու իրենց հոգեւոր առաջնորդը, այդ ժամանակ ոմանք կը պնդէին, թէ իբրեւ ես եկած եմ անօրինական կերպով։
Այդ նոյն մարդիկ, որոնք տարիներ շարունակ լռեցին, երբ Վառնայի հայութիւնը առանց հոգեւոր խնամքի էր, այսօր ի՞նչ կ'ըսեն❓
Եթէ կը պնդեն, որ ես անօրէն եկած եմ, թող բացատրեն, թէ ինչու չկատարեցին իրենց պարտականութիւնը եւ հոգեւոր սպասաւոր չուղարկեցին։
Եթէ կը պնդեն, որ թեմը իր առաջնորդն ունի, ապա ինչո՞ւ մինչեւ օրս անոնք չեն հոգացած Վառնայի համայնքին մասին։
Հիմա, երբ ժողովուրդը ունի իր քահանան, երբ եկեղեցին դարձեալ կենդանի դարձած է, եւ երբ մարդիկ ամէն կիրակի եկեղեցի կու գան աղօթելու, կը հարցնեմ՝
Ի՞նչ կարծիքի էք, երթամ թէ մնամ❓
Ուրիշներ կրնան պառակտում, խառնաշփոթ եւ կեղծ մեղադրանքներ տարածել, բայց փաստերը պարզ են՝
✅ Ես պաշտօնապէս արձակուած եմ, եւ իմ եկեղեցական ծառայութիւնս օրինական է։
✅ Վառնայի ժողովուրդը իրաւունք ունի ունենալու իր ընտրած հոգեւոր հովիւը։
✅ Ես այստեղ եմ, որովհետեւ ժողովուրդը զիս հրաւիրած է, եւ ես կը շարունակեմ ծառայել, քանի դեռ այդ կանչը կը մնայ կենդանի։
Ուրեմն՝ ո՞ւր երթամ❓ Մնալու է որ իմ կոչումն է։
Ո՞ւր երթամ, երբ իմ ծառայութիւնս օրինական է։
Ո՞ւր երթամ, երբ հաւատացեալները կ'ըսեն. Տէր Հայր, մեր հետ մնացէք։
Իմ առաքելութիւնը ժողովուրդին հետ է, ոչ թէ քաղաքական խաղերու մէջ։
Եկեղեցին ժողովուրդինն է, եւ ես այստեղ եմ՝ ծառայելու Աստուծոյ եւ իմ հաւատացեալներուն։
Ովքեր կ'ուզեն ճշմարտութիւնը տեսնել՝ թող տեսնեն։ Ովքեր կը շարունակեն խօսիլ՝ թող խօսին։
Իմ ուղին յստակ է՝ ծառայութիւն, աղօթք եւ հաւատքի պահպանութիւն։ ✝️🙏»:
----------
No comments:
Post a Comment