The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 1 February 2025

Հայ հոգևորական Զատիկ վարդապետ Ավետիքյանը՝ Բելգիայում մշակութային և հոգևոր միասնության կամուրջ

Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը, որպես Բելգիայի Սուրբ Մարիամ Մագդաղինե եկեղեցու հոգևոր հովիվ, դարձել է ոչ միայն հայ համայնքի, այլև Բելգիայի տարբեր լեզվային ու մշակութային խմբերի հոգևոր առաջնորդության և համերաշխության խորհրդանիշը։ Նրա նախաձեռնությամբ Սուրբ Զատկի պատարագները հեռարձակվել են Բելգիայի ազգային հեռուստակայաններով՝ լայն լսարանի համար հասանելի դարձնելով հայկական հոգևոր ժառանգությունը։

Վարդապետի կենսագրական ուղին

Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը ծնվել է 1957 թվականին Երևանում։ 1964-1974 թվականներին սովորել է Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում։ Հոգևոր ծառայության ճանապարհը սկսել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղ 1974-1979 թվականներին ուսանել է, իսկ 1980 թվականին պաշտպանել է ավարտաճառը՝ նվիրված Ստեփանոս Արքեպիսկոպոս Օրբելյանի «Հակաճառություն ընդդէմ երկաբնակաց» ժողովածուին։ 

1977 թվականի դեկտեմբերին ձեռնադրվել է սարկավագ, իսկ 1980 թվականի հունիսի 8-ին՝ քահանա՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։ 1979-1982թթ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Էջմիածին» հանդեսի պատասխանատու քարտուղարն էր: 1980-82թթ.  Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր-քարտուղարն էր      1982-1984 թվականներին սովորել է Լիոնի Կաթոլիկ ինստիտուտում՝ ստանալով ֆրանսերեն լեզվի և քաղաքակրթության ուսուցչի դիպլոմ։ 1984-1987 թվականներին շարունակել է ուսումը նույն ինստիտուտի աստվածաբանական ֆակուլտետում։ 1987 թվականի հոկտեմբերին ստացել է վարդապետական աստիճան՝ ներկայացնելով «Քրիստոսի պատգամները համատես ավետարանների առակներում» թեմայով աշխատանքը։ 

1982-2009 թվականներին ծառայել է Կենտրոնական Ֆրանսիայի Լիոն, Մարսել, Սենթ Էթիեն, Վիեն և Շարվիո-Փոն դը Շերուի քաղաքների հայ համայնքներում՝ որպես այցելու հովիվ։ 1988-1993 թվականներին եղել է Սենթ Էթիենի (Լուար նահանգ) հոգևոր հովիվը։  2009թ սեպտեմբերից մինչ օրս Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը ծառայում է Բելգիայի Բրյուսել քաղաքի Սուրբ Մարիամ Մագդաղինե եկեղեցում` որպես Բելգիայում Հայոց Հոգևոր Հովիվ, միևնույն ժամանակ հանդիսանալով Արևմտյան Եվրոպայում Հայրապետական Պատվիրակի Բելգիայի փոխանորդը:

Զատիկ Վարդապետն առավել հայտնի է իր ուսուցչական և հոգևոր գործունեությամբ   

Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանի գործունեությունը եզակի է իր կրթական և հոգևոր համադրմամբ։ Հոգեշնորհ հայրը Բելգիայի հայ համայնքում հոգևոր ծառայության է 1987 թվականից ի վեր:  Այս ընթացքում նա ոչ միայն հոգևոր առաքելություն է իրականացրել, այլև մշակութային կամուրջներ է ստեղծել Բելգիայի տարբեր համայնքների միջև։  Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը հայտնի է իր կրթական և հոգևոր գործունեությամբ, որը ներառում է դասավանդում, քարոզչություն և համայնքային առաջնորդություն։

Տեր Զատիկ վարդապետը տարիներ շարունակ դասավանդել է տարբեր կրթական հաստատություններում՝ հատկապես ուշադրություն դարձնելով հայկական եկեղեցու պատմությանը, աստվածաբանությանը և հոգևոր արժեքներին։ Նա աշխատել է նաև հայկական սփյուռքի դպրոցներում՝ նպաստելով երիտասարդ սերնդի կրթմանը և ազգային ինքնության պահպանմանը։

Նրա դասավանդման մեթոդները ընդգրկում են ոչ միայն ավանդական կրթական մոտեցումները, այլև ժամանակակից տեխնոլոգիաների և մեդիայի ներգրավումը։ Նա ակտիվորեն մասնակցել է տարբեր կոնֆերանսների, սեմինարների և բանավեճերի, որտեղ ներկայացրել է հայկական հոգևոր ժառանգությունն ու եկեղեցու դերը ժամանակակից աշխարհում։ Հատկապես կարևորվում է նրա երկլեզու պատարագները Բելգիայի եկեղեցիներում, որին մասնակցում են տարբեր ազգերի քրիստոնեաներ: Սա ևս մեծ ուշցողական ու դաստիարակչական նշանակություն ունի և նպաստում է ժողովուրդների ակտիվ շփմանն ու մերձեցմանը:

Հոգևոր գործունեություն

Որպես հոգևոր առաջնորդ՝ Զատիկ վարդապետ Ավետիքյանը ծառայություն է մատուցել տարբեր երկրներում, մասնավորապես՝ Բելգիայում, որտեղ նա երկար տարիներ հանդիսանում է Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղինե եկեղեցու հոգևոր հովիվը։ Նրա հոգևոր առաքելությունը ներառում է.

  • Սուրբ Պատարագների մատուցում – Նա պարբերաբար մատուցում է հայկական ավանդական պատարագներ, որոնք հաճախ ունենում են նաև խորհրդանշական նշանակություն, ինչպես օրինակ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կամ Բելգիայի հայ համայնքի կարևոր միջոցառումներին նվիրված արարողությունները։
  • Հոգևոր խորհրդատվություն – Նա աջակցում է հավատացյալներին՝ օգնելով նրանց հոգևոր, բարոյական և կյանքի դժվարությունների հաղթահարման հարցերում։
  • Համայնքային աշխատանք – Նա ակտիվորեն աշխատում է հայկական համայնքի ամրապնդման ուղղությամբ՝ նպաստելով մշակութային և հոգևոր ինքնության պահպանմանը։

Նորարարական ու արդեն ավանդույթի ուժ ստացող նախաձեռնություններ

Վերջին տարիներին Զատիկ վարդապետը նախաձեռնել է Սուրբ Զատկի պատարագների հեռարձակումներ ֆրանսերեն և նիդերլանդերեն լեզուներով՝ նպատակ ունենալով հայկական հոգևոր մշակույթը ներկայացնել ավելի լայն լսարանի։ Այս նախաձեռնությունը մեծ արձագանք է ստացել, մասնավորապես՝ Բելգիայի ազգային հեռուստաալիքներով, ինչի շնորհիվ հայ համայնքն ավելի ճանաչելի է դարձել տեղական հասարակության շրջանում։ Այս և նմանատիպ այլ թեմաներով Հեռարձակումները գրեթե ավանդական ու կարևոր են դառնում:

Բելգիայի ֆրասախոս RTBF հեռուստակայանի սփռումն է։ Պատարագիչ Զատիկ վարդապետ Ավետիքյան

2023 թվականի դեկտեմբերին Բելգիայի ֆրանսախոս RTBF հեռուստակայանը, իսկ 2024թ. ավարտին` նիդերլանդախոս VRT հեռուստակայանը հեռարձակեցին Զատիկ վարդապետի մատուցած Սուրբ Զատկի պատարագը։ Սա բացառիկ նախաձեռնություն էր, որը նպատակ ուներ ներկայացնել հայկական մշակույթն ու հոգևոր կյանքը լայն լսարանին։ Պատարագները հեռարձակվեցին ֆրանսերեն և նիդերլանդերեն լեզուներով, ինչը հնարավորություն տվեց Բելգիայի տարբեր համայնքների բնակիչներին ծանոթանալու հայկական ավանդույթներին։

Հեռուստամեկնաբանները բարձր գնահատեցին այս նախաձեռնությունը՝ նշելով, որ այն ոչ միայն հայ համայնքի մշակութային ժառանգությունն է ներկայացնում, այլև համերաշխության և մշակութային երկխոսության դրսևորում է։

RTBF-ի հեռուստամեկնաբանը, անդրադառնալով Զատկի պատարագի հեռարձակմանը, նշեց, որ «այս նախաձեռնությունը կարևոր է, քանի որ թույլ է տալիս բացահայտել Բելգիայի մշակութային բազմազանությունը և ներկայացնել հայկական հոգևոր ավանդույթները լայն լսարանին»։ Նմանատիպ կարծիք հայտնեց նաև VRT-ի մեկնաբանը, ընդգծելով, որ «հայկական համայնքի հոգևոր և մշակութային ժառանգությունը մեծ արժեք ունի՝ ի հայտ բերելով փոխըմբռնում և բազմազանության նկատմամբ հարգանք»։

Ի դեպ VRT 1 հեռուստակայանը Զատիկ վարդապետ Ավետիքյանի պատարագին ցուցադրեց Բրյուսելի Անրի Միշո հրապարակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար-հուշարձանը, որի պատվանդանին  ֆրանսերեն և հոլանդերեն գրված է. «Ի հիշատակ 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կազմակերպած ցեղասպանության հայ զոհերի»։

ՈՒղիղ եթեր է բելգիայի նիդեռլանդախոս` VRT 1 հեռուստակայան

Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանի նախաձեռնությունները կարևոր դեր են խաղում ոչ միայն հայ համայնքի հոգևոր կյանքի զարգացման, այլև հայկական մշակույթն ու ավանդույթները Բելգիայում ներկայացնելու գործում։ Նրա մատուցած Սուրբ Զատկի պատարագների հեռարձակումը դարձել է յուրահատուկ հնարավորություն՝ ընդլայնելու մշակութային երկխոսությունը և հարստացնելու Բելգիայի հասարակությունը, այս բազմազանությունը կարող է դառնալ հասարակությունների միջև միասնության հզոր միջոց

Ազդեցությունը համայնքների վրա

Զատիկ վարդապետի այս նախաձեռնությունները ոչ միայն նպաստել են հայկական մշակույթի ճանաչմանը, այլև աջակցել են Բելգիայի բազմամշակութային միջավայրի ամրապնդմանը։ Հայր Սուրբի ջանքերն իհարկե չեն սահմանափակվում այս պատարագների հանրայնացմամբ: Այն ավելի լայն ուղեծիր ունի և ցույց է տալիս, թե ինչպես կարող են հոգևոր և մշակութային նախաձեռնությունները նպաստել միասնականության և համերաշխության ամրապնդմանը։

Զատիկ վարդապետի ջանքերը ոչ միայն նպաստում են հայկական եկեղեցու դերի ուժեղացմանը սփյուռքում, այլև կամուրջ են հանդիսանում տարբեր մշակույթների ու կրոնների միջև՝ խթանելով փոխըմբռնումն ու համերաշխությունը

Hay AZIAN

«Նիդերլանդական օրագիր»



Բրյուսելում կայացած էկումենիկ արարողության ժամանակ

Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ Տ. Զատիկ Վրդ. Ավետիքյանը Քրիստոնեանների Միության համար աղոթքի շաբաթվա (18֊25 հունվար) շրջանակում Բրյուսելում կայացած էկումենիկ արարողության ժամանակ

Հիսուս Քրիստոսի Ս․ Ծննդյան և Աստվածահայտնության  տոնակատարությունները Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության համայնքներում։
Celebration of the Nativity and the Baptism of Our Lord in the Communities of the Pontifical Legation of the Western Europe․

No comments:

Post a Comment