The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 15 February 2025

44-օրյա պատերազմի պարտության Հարցերին նվիրված նոր գրքի շնորհանդես

Հատուկ ՆիդՕրագրի համար
Նաիրա Գասպարյան, բ.գ.թ., ԵՊՀ դոցենտ
(Հայաստանի մայրաքաղաք Երևանից)



Փետրվարի 13-ին Երևանի «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Երևան» սրահում տեղի ունեցավ Վեբսթեր համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների դոկտոր, լրագրող Վիգեն Չըթըրյանի (Vicken Cheterian) համահեղինակած «ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ / 2020-ի Արցախյան պատերազմը` իրողություններ և հետևություններ» գրքի շնորհանդեսը։ Միջոցառմանը նրա կողքին էին նաև «Սիվիլնեթ» մեդիայի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը և նախկին դեսպան, ԵԱՀԿ-ում ու ՄԱԿ-ի մի շարք կազմակերպություններում ՀՀ նախկին ներկայացուցիչ Աշոտ Ոսկանյանը։

Շնորհանդեսի ընթացքում հեղինակները ներկայացրեցին իրենց աշխատությունը, որին հաջորդեցին հարցուպատասխանն ու քննարկումները։ Զրույց-քննարկումն առավել անկաշկանդ շարունակվեց նաև շնորհանդեսը եզրափակող ընդունելության ժամանակ։

Եզրահանգումներ դեռ չկան, բայց կլինեն


Պատասխանելով ՆիդՕրագրի այն հարցին, թե ինչ եզրահանգումների են եկել, Վիգեն Չըթըրյանը նշեց, որ եզրահանգումները դեռևս արված չեն, և աշխատությունը շարունակվելու է նոր հատորներով։ Ըստ նրա՝ հետազոտության հիմքում բանավոր հարցազրույցներն են, ինչը աշխատությանը տալիս է կենդանի ու բազմաշերտ մոտեցում։

Գիտական հետազոտությունն անհրաժեշտություն է


Պատերազմին վերաբերող գիտական ուսումնասիրությունների մասին իրենց կարծիքն արտահայտեցին նաև ոլորտի մասնագետները։ Ռազմական պատմաբան, մենագրությունների հեղինակ Մհեր Հարությունյանը նշեց, որ կան արդեն հրապարակված մանրամասն ուսումնասիրություններ, որոնց հետ համահեղինակները գուցե ծանոթ չեն։ Նա ողջունեց այս նախաձեռնությունը, քանի որ այն նոր քննարկումների և վերլուծությունների խթան կարող է դառնալ։ Այնուամենայնիվ, Հարությունյանի կարծիքով, եթե հետազոտությունը շարունակվի, ապա անհրաժեշտ է ավելի մասնագիտորեն մոտենալ պատերազմի վերլուծությանը։

Հանրային սպասելիքները՝ գիտական ուսումնասիրությունների համատեքստում


Ունկնդիրների մեծ մասը հետաքրքրված էր 44-օրյա պատերազմի պարտության պատճառների մանրակրկիտ վերլուծությամբ, սակայն հեղինակները նշեցին, որ այս հատորը չի ներառում բոլոր հնարավոր հարցերի պատասխանները։ Շատերը, ովքեր պատերազմի ընթացքում տեղում էին եղել, ակնկալում էին միանշանակ ու հստակ եզրահանգումներ, մինչդեռ գիրքը ավելի շատ մեկնաբանություններով ու վերլուծություններով հագեցած հետազոտություն է։

Ակնհայտ է, որ այս աշխատությունը նոր խթան կհանդիսանա հետագա ուսումնասիրությունների համար, ոչ միայն համահեղինակների, այլև հայոց ռազմական պատմության ու 44-օրյա պատերազմի հետազոտողների շրջանակում։





PRESENTATION OF A NEW BOOK DISCUSSING THE ISSUES OF THE DEFEAT OF THE 44-DAY WAR

For the Diary of the Netherlands/ NidOragir
From Yerevan, the capital of Armenia
Naira Gasparyan, PhD, YSU, Associate Professor

On February 13, the presentation of the book “DEFEAT / The 2020 Artsakh War: Realities and Consequences” co-authored by Webster University lecturer, doctor of international relations, and journalist Vicken Cheterian took place in the “Yerevan” hall of the “Holiday Inn Hotel” in Yerevan. Karen Harutyunyan, editor-in-chief of “Civilnet” media, and Ashot Voskanyan, former ambassador and former representative of the Republic of Armenia to the OSCE and a number of UN organizations, were also present at the event as co-authors.

The authors’ presentation of the book was followed by a question-and-answer session and discussions. The conversation and discussion continued more freely during the reception concluding the presentation.

“There are no conclusions yet, but there will be”

Answering the question of NidOragir about what conclusions they have come to, Vigen Chiteryan noted that the conclusions have not yet been drawn, and the work will be continued in new volumes. According to him, the research is based on oral interviews, which gives the work a lively and multi-layered approach.

Scientific research is a necessity

Specialists in the field also expressed their opinion on scientific studies related to the war. Military historian, author of monographs Mher Harutyunyan noted that there are already published detailed studies with which the co-authors may not be familiar. He welcomed this initiative, as it can become a stimulus for new discussions and analyses. However, in Harutyunyan’s opinion, if the research continues, it is necessary to approach the analysis of the war more professionally.

Public Expectations in the Context of Scientific Studies

Most of the audience was interested in a detailed analysis of the reasons for the defeat of the 44-Day War, but the authors noted that this volume does not include answers to all possible questions. Many who were on the ground during the war expected unambiguous and clear conclusions, while the book is more of a research filled with comments and analyses.

It is obvious that this work will become a new impetus for further studies, not only among the co-authors, but also among researchers of Armenian military history and the 44-Day War.


No comments:

Post a Comment