Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ։
Ձեզ և մեզ մեծ Ավետիս
Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցում տեղի ունեցած ճրագալույցի պատարագի ավարտին կատարվեց ջրօրհնեքի արարողություն, որի ընթացքում 2025 թվականի խաչքավորությունը ստանձնեց համայնքի կողմից շատ սիրված Սուրբ Խորանի սպասավոր, աստվածաբանության և արևելագիտության գիտությունների դոկտոր Տիար Գրիգոր Մարտիկյանը։
Գրիգոր Մարտիկյանի ելույթի հիմնական թեմաները ներառեցին Հավատքի և հոգևորության կարևորությունը: Նա ընդգծեց հավատքի դերը մարդու կյանքում և համայնքի համախմբման գործում։
Մարտիկյանը խոսեց հայկական ժառանգության պահպանման և սերունդներին փոխանցելու անհրաժեշտության մասին։
Նա կոչ արեց համայնքի անդամներին միավորվել և աջակցել միմյանց՝ պահպանելով ազգային ինքնությունը։
Ամբողջական ելույթը դիտելու համար կարող եք այցելել հետևյալ հղումը՝ /
Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը ներկայումս ծառայում է որպես Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում (Վատիկանում) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ՝ նստավայրը Հռոմ։ Սրբազանը Ամստերդամի ՍՈՒՐԲ ՀՈԳԻ եկեղեցում այս տարի Սուրբ Ծննդյան տոնակատարություններին տեղի հոգևոր հովիվ Տեր տարոն Թադևոսյանի հետ Սուրբ պատարագ մատուցեց։
Հունվարի 6-ը` Ալմելոյի հայ Առաքելական Եկեղեցում (2025)
ԻՍԿ ԱՐՑԱԽՈՒՄ ԼՌԵՑԻՆ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԶԱՆԳԵՐԻ ՂՈՂԱՆՋՆԵՐԸ
Այսօր Սուրբ Ծննդյան պատարագի արարողություններ են կատրավում Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներում` Մայր Հայրենքից մինչև Սփյուռքի գաղթավայրերի եկեղեցիներում...Սակայն Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախում ոչ միայն չեն ղողանջում եկեղեցիների զանգերը և չեն մատուցվում պատարագներ, այլ նաև մի շարք եկեղեցիներ հինովին քանդվեցին, խեղաթյուրվեցին նրանց իսկությունը և փոփոխվեցին գործառույթները` վերածվելով մզկիթների ու պահեստների...
Սուրբ Ծննդյան այս օրը համայն քրիստանյա աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Արցախում գտնվողը բոլոր պատմաշակութային արժեքները միայն մեզ չեն պատկանում, դրանք ունեն համամարդկային քաղաքակրթական նշանակություն և գտնվում են ոչնչացման ու բռնայուրացման վտանգի տակ:
Տարիներ առաջ Հին Ջուղայի հազարամյա խաչքարերը պետական մակարդակով փոշիացնող երկիրը շարունակում է իր ձեռագիրը արդեն բռնազավթված Արցախում` ջնջել հայկական քաղաքակրթական հետքերը, վերացնել հայ ժողովրդի` իր Պատմական բնօրրանի ա'յդ հատվածում` Արցախում ներկայության վավերագրերը։ Արցախում կատարվում է մշակութային վանդալիզմ, որը ցեղասպանության բաղադրիչ է։
Երբ տարիներ առաջ ինչ-որ մի դիպված վտանգեց Փարիզի Աստվածամոր տաճարը և տեղի ունեցավ հայտնի հրդեհը, ամբողջ քրիստոնյա աշխարհը դա իր սեփական հոգու ցավը համարեց, և լծվեցին տաճարը վերանորոգելու գործին, քանի որ այն համաշխարհային մշակույթի արժեք է։Իսկ մի՞թե մարդկության քաղաքակրթական սեփականությունը չեն Արցախում կառուցված առաջին քրիստոնեական եկեղեցիները, որոնց պատմությունը հասնում է մինչև 4-րդ դար և իրենց ճարտարապետությամբ ևս հանդիսանում են քաղաքակրթական արժեք։
Եվ քաղաքական երկակի ստանդարտները գո'նե մշակույթի հարցերում պիտի տեղ չունենար։ Մինչդեռ , ինչպես տեսնում ենք, քաղաքական շահերը այստեղ ևս իրենց դրսևորումն ունեն, ինչը արժանի է ամենախիստ դատապարտության:
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակ
No comments:
Post a Comment