Վանաձորում, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու զանգերի ղողանջի ներքո, նշվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադրման 50-ամյակը։ Տեր Օհան ավագ քահանա Լուսարակյանի և տեր Տաճատ քահանա Բարսեղյանի գլխավորությամբ կատարվեց հոգեհանգստի արարողություն, որին հաջորդեց ծաղկեպսակի տեղադրումը ԱՍԱԼԱ-ի հուշարձանին։
Հուշարձանը տեղադրվել է 11 տարի առաջ Վանաձորի հայրենասերներ Պողոս Հակոբյանի, Սամվել Օհանյանի, Ռազմիկ Մարգարյանի, Վահե Մինասյանի և վարպետ Արայիկ Հարությունյանի ջանքերով՝ Լոռու Երկրապահ կամավորական կազմակերպության և «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի աջակցությամբ։
Միջոցառմանը ներկա էին արտերկրից և Երևանից հյուրեր։ Հնչեց Կարո Վարդանյանի՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկներին նվիրված նոր բանաստեղծությունը Աշոտ Դալաքյանի կատարմամբ, իսկ Վարդանյանը, իր ելույթում, շնորհակալություն հայտնեց Գուգարաց թեմին, «Ինտերկապ» ընկերությանը և բոլոր ներկաներին միջոցառումը կազմակերպելու և պատշաճ մակարդակով անցկացնելու համար։ Նա հիշատակեց բոլոր մարտիկների անունները՝ արժանին մատուցելով նրանց սխրանքներին։
Այնուհետև խոսեց զորավար Անդրանիկ նախաձեռնող խմբի անդամ պատմաբան Ռուբեն Պարսամյանը, իսկ «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ներկայացուցիչ Լիպարիտ Դալաքյանը վերլուծեց ԱՍԱԼԱ-ի մարտիկների կյանքն ու գործը։
Միջոցառումն ավարտվեց Կարո Վարդանյանի մեկ այլ բանաստեղծության ընթերցումով և ծաղիկների խոնարհումով հուշարձանին։ Մնացած մանրամասները ներկայացված են «ԼՈՌԻ» հեռուստաստուդիայի պատրաստած այս տեսաերիզում։
Տեքստը` «Նիդ.օրագրի»
«ԼՈՌԻ» հեռուստաստուդիայի պատրաստած տեսաերիզը
Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ՀԱՀԳԲ) հիմնադրման 50-ամյակի առթիվ միջոցառումներ են կազմակերպվել ինչպես Վանաձորում, այնպես էլ Երևանում
Երևան՝ Եռաբլուր |
ՀԱՀԳԲ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Հայ Յեղափոխական Շարժում (ՀՅՇ) կենտրոնական խորհրդի հայտարարությունը՝ նվիրված ՀԱՀԳԲ-ի հիմնադրման 50-ամյակին։
No comments:
Post a Comment