The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 28 January 2025

2025 թվականի Հունվարը մեր լրահոսում

Արարատը` ինքնաթիռի բարձրությունից։
Լուսանկար` Աշոտ Կոշեցյանի


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն, 14-ը հունվարի, 2025թ.

Մանրամասը'
https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid0PQ7tjjcBYuC1xBaAPnLL9xx9YGGm5AGzzqLfTmXnJaaQUbvtu2PHqxiqvknVV2r7l
-----------------------------------
Անցած կիրակի Աբովյան մշակութային միության սաներն այցելեցին  Կարդիայի ( @cardiazorg) բնակելի խնամքի կենտրոնի բնակիչներին: Խնամքի կենտրոնի բնակիչները մեծ հետաքրքրություն եւ ոգեւորություն ցուցաբերեցին հայկական մշակույթի նկատմամբ եւ վայելեցին մատուցված ներկայացումը։ 

Abovian Centre.
· Rijndijk  · 
Afgelopen zondag hebben wij een bezoek gebracht aan de bewoners van het woonzorgcentrum van Cardia. De bewoners toonden veel interesse en  enthousiasme in de Armeense cultuur en genoten van onze voorstelling. 






ԳՈՎԱԶԴԱՅԻՆ

World Forum De Haag, Vrijdag 18 april, 20.00
AZNAVOUR - THE TRIBUTE CONCERT !
«Հարգանքի տուրք» Շառլ Ազնավուրին համերգը շրջագայում է աշխարհով մեկ՝ անմոռանալի շոու 2025 թվականի ապրիլի 18-ին, ուրբաթ օրը` Հաագայում, ժ.20.00


Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված «Հարգանքի տուրք» համերգը, որը արդեն գրավել է ավելի քան 100,000 հանդիսատեսի սրտերը Փարիզից Երևան, կրկին կհանդիպի երկրպագուներին 2025 թվականի ապրիլին։

Այս բացառիկ նախագիծը հիշեցնում է 1991 թվականին Փարիզի Կոնգրեսի պալատում Ազնավուրի լեգենդար համերգը և խոստանում է նույնքան հուզիչ լինել, որքան վերջերս թողարկված նրա կենսագրական ֆիլմը։

Ազնավուր. երաժշտության և արվեստի խորհրդանիշ

Շառլ Ազնավուրը (1924-2018) համարվում է աշխարհի ամենահայտնի ֆրանսիական երգիչներից մեկը՝ միջազգային ճանաչում ունենալով Եվրոպայում, Ասիայում և Ամերիկայում։ Նրա հայտնի ստեղծագործություններից են «La Bohème»-ն, «Emmenez-moi»-ն և մի շարք այլ անմահ երգեր, որոնք երգել են նաև երաժշտական մեծությունները՝ Ֆրենկ Սինատրա, Ռեյ Չարլզ, Շիրլի Բեսսի, Թոմ Ջոնս և ուրիշներ։

Նրա մոտ ութսունամյա կարիերայի ընթացքում Ազնավուրն ստեղծել է ավելի քան 1000 երգ, թողարկել 92 ալբոմ և նկարահանվել 60 ֆիլմում։ Այս բազմակողմանի արվեստագետը թողել է խոր հետք համաշխարհային երաժշտության և կինոյի պատմության մեջ։

Ազնավուր. «Հարգանքի տուրք» համերգ

Այս բացառիկ շոուն ներկայացնում է Ազնավուրի ամենասիրելի երգերը, մեկնաբանված կոմպոզիտոր և երգիչ Ղասսան Յամմինի կողմից՝ հզոր 22-կտորանոց նվագախմբի ուղեկցությամբ։ Համերգը խոստանում է հանդիսատեսին փոխանցել Ազնավուրի արվեստի հմայքն ու զգացմունքային աշխարհը՝ իր իսկ հնչերանգներով և ժամանակակից մոտեցմամբ։

Ինչու չպետք է բաց թողնել

Եթե ձեզ դուր է եկել Շառլ Ազնավուրի մասին ֆիլմը, ապա այս համերգը պարզապես չեք կարող բաց թողնել։ Գեղեցիկ երաժշտություն, պրոֆեսիոնալ կատարում և մթնոլորտ, որը կփոխանցի լեգենդար երգչի անմահ հոգին։

Միացեք այս հիանալի երաժշտական ուղևորությանը՝ ապրիլի 2025-ին։ Այս շոուն խոստանում է լինել տարվա գլխավոր իրադարձություններից մեկը՝ տևելով գրեթե երկու ժամ և համատեղելով անցյալի նոստալգիան ու ներկա հիացմունքը։

Հիշողությունները, որ կպահպանեք ողջ կյանքի ընթացքում...

ՄԵՐ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՕՏԱՐԱԶԳԻ ՌԵԺԻՍՈՐԻ ՏԵՍԱԽՑԻԿՈՎ։ ԱՅՑԵԼԵ'Ք ԵՎ ԴԻՏԵՔ

«Մոնսիե Ազնավուր» (ֆրանսերեն՝ Monsieur Aznavour) ֆիլմը 2024 թվականին նկարահանված երաժշտական կենսագրական դրամա է, որը պատմում է ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի կյանքի մասին։ Ֆիլմի ռեժիսորներն են Մեհդի Իդիրը և Գրանդ Կորպս Մալադը, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս Թահար Ռահիմը։ 

Ֆիլմը ներկայացնում է Ազնավուրի ուղին՝ սկսած որպես հայ ներգաղթյալների որդի մինչև Ֆրանսիայում սիրված երգիչ և դերասան դառնալը, 

ներկայացդ ընդգրկված են նաև այլ հայտնի կերպարներ, ինչպիսիք են Պիեռ Ռոշը (Բաստիեն Բույոն) և Էդիթ Պիաֆը (Մարի-Ժուլի Բոպ) և ուրիշներ։ 

Ֆիլմը Ֆրանսիայում թողարկվել է 2024 թվականի հոկտեմբերի 23-ին։  Նիդերլանդներում ֆիլմն այժմ ցուցադրության ընթացքում է

https://youtu.be/KhbfG2wb8jo

Նիդերլանդների դեսպանատունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի տոնը

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը ֆերսբուքյան էջում հրապարակելով անձնակազմի լուսանկարը, շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի տոնը և ընդգծել երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը։

Նախորդ շաբաթ Նիդերլանդների պաշտպանության նախարարությունը, Արնհեմի զինվորական դատարանը, Վետերանների միությունը, Ազգային օմբուդսմենը և Հաագայի մարդու իրավունքների միջազգային դատարանը հյուրընկալեցին Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությանը։ Այս այցը նպատակ ուներ նպաստել երկու երկրների պաշտպանության ոլորտի միջև փորձի և գիտելիքի փոխանակմանը՝ կենտրոնանալով զինված ուժերում մարդու իրավունքների և աշխատավայրում անվտանգության ապահովման վրա։

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր թեմաներ, որոնց թվում էին՝

*-Մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում,

*-Ծառայության ընթացքում անվտանգ պայմանների ապահովումը,

*-Աշխատավայրում համակեցության խթանմանն ուղղված կանոնակարգերն ու միջոցառումները,

*-Անձնակազմի նկատմամբ արդար և հարգալից վերաբերմունքի ամրապնդումը,

*-Հավասար հնարավորությունների ապահովումը։

Նիդերլանդների համապատասխան կառույցները ներկայացրեցին իրենց փորձը և ծրագրերը, որոնք ուղղված են զինված ուժերում բարեփոխումներին և արդյունավետ կառավարմանը։ Կողմերը կարևորեցին համագործակցության շարունակականությունը և համատեղ ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն երկու երկրների զինված ուժերի զարգացմանը։

Նիդերլանդների դեսպանատունը շնորհակալություն է հայտնում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին՝ այս այցելությունը նախաձեռնելու համար, ինչը ևս մեկ քայլ էր դեպի գործընկերային կապերի ամրապնդում։

 Embassy of the Netherlands in Armenia congratulates the Armed Forces Day of the Republic of Armenia!

Last week, the Dutch Ministry of Defense, the Military Court in Arnhem, the Veterans’ Organisation, the Dutch National Ombudsman and the International Court of Justice in The Hague hosted a delegation from the Ministry of Defense of Armenia.

The parties talked about safeguarding human rights in the armed forces, difficult issues such as unsafe working conditions, regulations and measures promoting coexistence in the workplace, as well as fair and respectful treatment of personnel and equal opportunities. 

Thanks to the Council of Europe Office in Yerevan for the initiative to host the Defense Delegation!

Եվ դա եղավ բելառուսական բռնապետի վրեժխնդրությունը․․․

Ես հիանում եմ, թե որքան դիպուկ է գործում բռնապետության մեքենան,որը թեպետ շատ հին,բայց այնուամենայնիվ լավ յուղած սարք է․․․ Այն դղրդոցով գործի է դնում իր մխոցները և մեխում ժանգոտած մեխերը դատարկագլուխ առանձնյակների ճակատներին․․․ Շարժիչների արձակած նավթագույն քուլաները թունավորում են օդը,իսկ շնաբարո թուլաները սրում են ժանիքները․․․ Վարդագույն քաղաքի մոխրագույն երկնքում կատաղություն է հասունանում։

Ու ազգս ցիտում է մեկին,ով 31 տարի իշխանության է․․․ոչ,նա թագաժառանգ չէ,միապետ չէ․․․ Ազնվական կամ դուքս չէ․․․․ նա  նախ ագահ է, հետո նախագահ․․․․ Այնքան ագահ,որ չի հանդուրժում մրցակցությունը,սպանում է ընդիմախոսներին,ձերբակալում ու հալածում թերություններն ընդգծողներին․․․․ Իսկ երեկ բռնապետության այս հանդեսում նա խոսեց հայերի մասին․․․ Ալևոր աղվեսն այնքան խորամանկ է,որ ժողովրդին զատեց իշխանությունից ու թունավոր նետերն ուղղեց դեպի լեգիտումությունը․․․ Հրահրելով խռովություն,իսկ 5-րդ շարասյան հոգևորականները շարունակեցին իրենց հոգևարքը ու օդը կրկին լարվեց։ Մեր երկիրը քանդել են դրսի հրամաններով․․․․Ու սկսեց ազգս ցիտել ԲՌՆԱՊԵՏԻՆ։

-ՏԵՍԱՔ,ի՞նչ ասեց․․․․Փաստորեն․․․․

Այդ ալևոր աղվեսը,ով ալիևի մտերիմն է բնականաբար Հայաստանը ԿԱԶՄԱՔԱՆԴՈՂ գործոններից է․․․Ո՞նց կարող է հայ մարդը ականջալուր լինել իրեն․․․Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է հավատալ ու շարժվել այդ մարդու խոսույթներով,ով չի կարողանում ներել մի բուռ ՀԱՅԱՍՏԱՆԻ համարձակությունը և ոխերիմ եղբայրության ուրացումը․․․

Իր ամեն բառը հայի ու Հայաստանի դեմ է․․․Կասի ամեն ինչ՝ ինչը կվնասի մեզ,միայն թե գան նրանք․․․գան այն մարդիկ,ովքեր իր ու մի քանի կեսմետրանոց այլ անձանց հետ կհագնեն սլավոնական սԻպտակ վերնաշապիկներն ու կբարձրանան կախաղան,գրպաններում պահելով Հայր Մերը։

Այդ մարդը,ով մերժված է քաղաքակիրթ աշխարհի կողմից,ով չի ճանաչվում որպես նախագահ,ում պաշտոնապես կոչում են <Եվրոպայի վերջին բռնապետ> կարծիք է արտահայտել․․․․ Ու ագահության այդ խրախճանքում, մրցակցություն չունենալով ՆԱԽ ԱԳԱՀ էին ընտրում․․․Հավերժ անշարժ այդ երթը ,ռուսների ու կորեացիների հետ գնացել էին լուսաբանելու նաև հայկական ազգանունով լրագրողներ։ Մարազմատիկ ծերունին զառանցում էր․․․․Նա,ով մեկ այլ բռնապետի հովանավորչությամբ,տարիներ առաջ փրկեց իր հետույքն ,այժմ հայտնվել է այնտեղ․․․Ծվարել  և զառանցում է․․․Նա չի ների ազատ աշխարհի հետ կամուրջ կառուցողին․․․Նա կուլ չի տա հրապարակային թքարտադրությունը,որը եղավ Կրեմլում․․․ Եվ բնականաբար 7-րդ անգամ ամրագրելով իր ՆԱԽ Ագահությունը,նա շարունակեց իր ջղաձգումները վասն ՀԱՊԿեն,վազն ԵՎՐԱԶԵՍԵՆ,վասն վասալների․․․․

Բայց ինչպես ասում է ժողովրդական իմաստությունը,փորձառու աղվեսն երկու ոտքով է ընկնում թակարդը․․․․

Ետ դարձի ճանապարհ չկա․․․․
Խորտակվող նավն իր հետ տանում է բոլոր առնետներին․․․
Լքե՛լ է պետք այդ նավը և որքան շուտ, այդքան լավ․․․
Մտորումներ ․․․

Հայի Ամերիկյան Օրագիրը ©
Ռաֆայել Մնացականյան
երկուշաբթի 27.01.2025


Լուկաշենկոյի այս ելույթի հղումը`

https://youtu.be/sqNwbbia5K4?si=HulRCyNs66JDxnwX

https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid02mQtnCfg5r29rZ1T711g9MZEPS7JvbswEA5ArJuyBAtw9abt1V5ViUrkBAJ6uUmL1l

Բելգիայի Ներկայացուցիչների պալատում նշվել է ցեղասպանությունների զոհերի հիշատակի ազգային օրը

Հունվարի 24-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատում անցկացվեց ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր միջոցառում։ Այն հաջորդում է 2020թ. դեկտեմբերին Պալատի կողմից ընդունված պատմական բանաձևին, որով Բելգիայում սահմանվել է ցեղասպանությունների հիշատակի ազգային օր։

Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի նախագահ Պիտեր Դը Ռուվերը, 2020թ. բանաձևի հեղինակ Միշել Դը Մաղդը, ինչպես նաև Բելգիայի փոխվարչապետ, արդարադատության և Հյուսիսային ծովի նախարար Փոլ Վան Թիխելտը, ինչպես նաև Բելգիայուն Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը: Իր ելույթում Դը Ռուվերը կարևորեց պատմական հիշողության պահպանման և գլոբալ համագործակցության անհրաժեշտությունը՝ ապագայում ցեղասպանությունների կանխարգելման գործում։

Միջոցառման շրջանակում քննարկվեցին տարբեր թեմաներ, այդ թվում՝ «Ինչպես կոտրել բռնության ցիկլը» և «Ցեղասպանության առջև զգոն լինելու պարտականությունը. ճանաչելով նախազգուշացնող նշանները»։ Լրագրողներն ու ցեղասպանագետները ներկայացրին իրենց տեսակետներն ու գիտական ուսումնասիրությունները՝ շեշտելով հիշողության և զգոնության ուժը բռնության նոր դրսևորումները կանխելու հարցում։

Այս հավաքը ևս մեկ անգամ ընդգծեց միջազգային հանրության շարունակական հանձնառությունը՝ ցեղասպանությունների զոհերի հիշատակը հարգելու, անպատժելիության դեմ պայքարելու և մարդկության դեմ ուղղված ապագա ոճրագործությունները կանխարգելելու ուղղությամբ։

------------------------------------------

· 16 январь в 21:09  · 

Դասական երաժշտության սիրահա՞ր եք

Այդ դեպքում սա բաց թողնել չի կարելի։

Փետրվարի 2-ին հայ սոպրանո Միլենա Բեգլարյանը և դաշնակահարուհի Աննա Եդիգարյանը կներկայացնեն անմոռանալի համերգ՝ հայկական դասական երաժշտության ամենագեղեցիկ գոհարներով։

Վայրը՝ մեր գեղեցիկ եկեղեցին, որտեղ կախարդական ակուստիկան և հանգստացնող մթնոլորտը կստեղծեն իդեալական միջավայր այս հիասքանչ հնչյունները վայելելու համար։

Այս մութ ձմեռային ամիսներին համերգը կլինի ձեզ համար մի լուսավոր կետ։

🎟 Մուտքավճար՝ ընդամենը 10 եվրո։

Տոմսեր՝ կարելի է ձեռք բերել մուտքի մոտ կամ առցանց։

📅 Փետրվարի 2-ին, միացե՛ք մեզ և վայելե՛ք մի երեկո՝ լի ներդաշնակությամբ և գեղեցկությամբ։՝ հետևյալ հղումով՝

https://www.ticketkantoor.nl/shop/armeensklassiek

Locatie Armeense Kerk Almelo

Adres Vriezenveenseweg 174, 7602 PV Almelo

Datum 2 februari 2025

Tijd 16:00

Organisatie Armeense Kerk Almelo

Ben jij een liefhebber van klassieke muziek?

Dan wil je dit niet missen! 

Op 2 februari brengen de Armeense sopraan Milena Beglaryan en pianiste Anna Yedigaryan een onvergetelijk concert met de mooiste juweeltjes uit de Armeense klassieke muziek. 

De locatie? Onze prachtige kerk met een betoverende akoestiek en een serene sfeer – dé perfecte plek om je mee te laten voeren door deze warme klanken.

In deze donkere wintermaanden is dit concert het lichtpuntje dat je niet wilt missen!

Entree: slechts €10. Tickets zijn te koop aan de deur of eenvoudig online via deze link: https://www.ticketkantoor.nl/shop/armeensklassiek

Wees erbij en geniet van een avond vol prachtige muziek en inspiratie!


Ամերիկայի փոխնախագահը հայկական արմատներ ունի՞

Ջեյմս Դեյվիդ «Ջեյ Դի» Վենսը (անգլ.՝ James David "JD" Vance) ամերիկացի իրավաբան, գրող և քաղաքական գործիչ է։ Ծնվել է 1984 թվականի օգոստոսի 2-ին Օհայո նահանգի Միդլթաուն քաղաքում։ Նա հանրապետական կուսակցության անդամ է և ներկայումս ծառայում է որպես ԱՄՆ սենատոր։

Վենսը հայտնի դարձավ իր «Hillbilly Elegy» ինքնակենսագրական գրքով, որը հրատարակվել է 2016 թվականին։ Գիրքը պատմում է նրա մանկության և ընտանիքի մասին՝ անդրադառնալով աշխատավոր դասի սպիտակամորթ ամերիկացիների խնդիրներին։

2022 թվականին Վենսը հաղթեց Օհայոյում կայացած Միացյալ Նահանգների Սենատի ընտրություններում՝ հաղթելով դեմոկրատ թեկնածու Թիմ Ռայանին։ Նախկինում նա դեմ էր Դոնալդ Թրամփի թեկնածությանը 2016 թվականի ընտրություններում, սակայն հետագայում դարձավ նրա աջակիցը։

2024 թվականի հուլիսին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Ջեյ Դի Վենսը կլինի իր փոխնախագահի թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում։

Վենսը հայտնի է իր ազգային պահպանողական գաղափարներով և իրեն ներկայացնում է որպես հետլիբերալ աջերի անդամ։ Նա դեմ է աբորտի իրավունքին, նույնասեռական ամուսնություններին և Ուկրաինային տրամադրվող շարունակական ռազմական օգնությանը՝ նախընտրելով կենտրոնանալ ԱՄՆ հարավային սահմանի ամրապնդման և Չինաստանի դեմ պայքարի վրա։

Անձնական կյանքում Վենսը ամուսնացած է Ուշա Վենսի հետ։ Նրան մեծացրել են տատիկն ու պապիկը, քանի որ ծնողները ամուսնալուծվել էին, իսկ մայրը բուժվում էր թմրամոլությունից։ Ավագ դպրոցից հետո նա ծառայել է ԱՄՆ ծովային հետևակում, ապա ավարտել Օհայո նահանգի համալսարանը և Եյլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Ծանոթացեք... ԱՄՆ նորընտիր փոխնախագահ գուցե և ապագա նախագահ ՝ 

Ֆեյսբուքյան օգտատեր Մարատ Դադունցը հետևյալն է գրել։

 նրան պահել մեծացրել է մայրական կողմի տատը, որի արմատները հայկական են : 

Այդ կնոջ պապը Վանից արտագաղթաց  և ԱՄՆ տեղափոխված Ջիվան Վանեսյանն է , որի պատվին էլ  կնքել է թոռան անունը՝ 

Ջիվան Վանեսյան , այդ անունը նա կրել է մինչև 2003թ և հետագայում դպրոցը ավարտելուց հետո 2003թ  ռազմածովային ուժերում ծառայության ընդունվելուց անվանափոխվել է և դարձել      ՋԵՅ  ՎԵՆՍ:

Թե որքանով է Դադունցի տվյալը Ջեյ Վենսի հայի ծագում ունենալու մասին հավաստի, դժվար է պնդել։

==============================

· 16 январь в 20:37  · 

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ( Ambassade d'Arménie en France / ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում ) տեղեկացնում է, որ հունվարի 16-ին դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է ֆրանսիական «Défis humanitaires» կազմակերպության կողմից նախաձեռնված «Ժամանակակից գրականության 2700 գիրք՝ Հայաստանի աշակերտներին» ծրագրի մեկնարկի առթիվ կազմակերպված հանդիպում-ասուլիսին։ Այս բացառիկ ծրագիրը կյանքի է կոչվել հանրահայտ գրող, փիլիսոփա և ճանապարհորդ Սիլվեն Տեսոնի հովանու ներքո՝ «Հրատարակչության ազգային սինդիկատ» ասոցիացիայի նախագահ Վենսան Մոնտայնի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի աջակցությամբ։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հայաստանյան 76 գրադարաններ՝ ներառյալ հատկապես Սյունիքի մարզի գրադարանները, համալրել ֆրանսիական ժամանակակից գրականության շուրջ 2700 նոր գրքով։

Դեսպան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի նախաձեռնողներին և աջակիցներին, ընդգծելով կրթության և մշակույթի կարևորությունը հատկապես Սյունիքի նման ռազմավարական նշանակություն ունեցող մարզերի համար։ Նա շեշտել է, որ ծրագիրը նպաստում է ոչ միայն հայ երիտասարդների շրջանում ֆրանսիական ժամանակակից գրականության ճանաչմանը, այլև՝ հայ-ֆրանսիական պատմական բարեկամության ամրապնդմանը։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ծրագրի նախաձեռնողներ Ալեն Բուանեն, Սիլվեն Տեսոնը և Վենսան Մոնտայնին։ Ներկա են եղել ֆրանսիացի հրատարակիչներ, գրողներ, լրագրողներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։



##########################################################

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ

Խորը վշտով տեղեկացանք, որ Հունվարի 26-ին անժամանակ մահացել է ճանաչված լրագրող և վերլուծաբան Արմեն Դուլյանը։ Նրա ներդրումը հայ լրագրության ոլորտում անգնահատելի է՝ որպես գրագետ, անաչառ և ինքնատիպ խոսքի օրինակ։ Նրա ձայնը և աշխատասիրությունը երկար տարիներ ուղեկցել են մեզ՝ ձևավորելով կարևոր մտածողություն ու վերլուծական մոտեցում։

Արմեն Դուլյանը թողեց իր անկրկնելի հետքը թե՛ ռադիոյում, թե՛ հեռուստատեսությունում և թե՛ տպագիր ու առցանց մամուլում՝ իր մասնագիտական բարձր չափանիշներով և նվիրվածությամբ։ Նրա անկեղծ և խորը վերլուծությունների  բացակայությունները դեռևս կզգացվեն։

Ցավակցում ենք նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր գնահատում էին նրա աշխատանքը։ Նրա հիշատակը միշտ վառ կմնա։

Հանգչիր խաղաղությամբ։

ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ  կոլեկտիվ

############################################################

Հարգելի՛ Աբրահամյանների ընտանիք, Միացյալ Հայերը Հոլանդիայում կազմակերպության անդամներ։ (Stichting VAN )

Խոր վշտով տեղեկացանք Արայի անժամանակ մահվան մասին: Նրա կորուստը չափազանց մեծ ցավ է ոչ միայն ձեր ընտանիքի, այլև բոլոր նրանց համար, ովքեր երջանկություն ու պատիվ են ունեցել ճանաչելու և սիրելու նրան։ Արան իր կենսախինդ բնավորությամբ, նուրբ հումորով, սիրառատ վերաբերմունքով և անսահման հոգատարությամբ  անմոռանալի հետք է թողել բոլորիս սրտերում։

Արան ոչ միայն Նայմեխենի հայ համայնքի  ոգեշնչող հիմնադիրներից էր, այլև իսկական մարդ՝ հիասքանչ ամուսին, հայր և պապիկ, ում ներկայությունը լցնում էր բոլորին ջերմությամբ ու սիրով։ Նրա անսահման բարությունն ու նվիրվածությունը միշտ կմնան մեր հիշողություններում՝ որպես գեղեցիկի մարմնավորում։

Խորին ցավակցություններն ենք հայտնում կազմակերպության համահիմնադիրներ Սվետա և Գայանե Աբրահամյաններին, ինչպես նաև Արայի ողջ ընտանիքին։ Մաղթում ենք տոկունություն և ուժ՝ այս դժվար պահին։ Թող խաղաղությամբ հանգչի, հոգին լույսերի ու խաղաղության մեջ մնա։

Արայի պայծառ հիշատակն ու վառ ժպիտը միշտ կապրեն մեր սրտերում։
Խորին հարգանքով և վշտակցությամբ՝
Նիդերլանդական օրագիր

============================================

«Նիդերլանդական օրագիր» լրագրական հարթակը և Ռուսաստանի երկլեզու «ԳործԱրար» ամսագիրը խոր ցավակցություն են հայտնում «Ինտերկապ» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նորայր Զուլոյանին՝ սիրելի կնոջ Գոհար Մանուկյան-Զուլոյանի վաղաժամ մահվան կապակցությամբ։ «Նիդերլանդական օրագրի» խմբագիր Հայ Ազյանի ցավակցական խոսքում նշվում է. «Հարգելի Նորայր Զուլոյան, ընտանիքի անդամներ, հարազատներ և ընկերներ, խորը ցավով տեղեկացանք Գոհար Մանուկյան-Զուլոյանի վաղաժամ մահվան մասին։ Նրա կյանքը ձեզ համար եղել է սիրո, նվիրումի և օրինակելի մարդու՝ ամուսնու, մոր, տատիկի ու լավ մարդու վառ օրինակ։ Այս դժվար պահին քո կողքին ենք, կիսում ենք ձեր վիշտն ու ցավը։ Թող Աստված ուժ տա ձեզ հաղթահարելու այս անասելի կորուստը, որ միախառնվեց ձեր ծննդյան օրվան, Նոր Տարվա ու Սուրբ Ծննդյան օրերի խորհրդին ու տանում է անմահություն»։ «ԳործԱրար» ամսագրի գլխավոր խմբագիր Վահրամ Բեկչյանը իր ցավակցական խոսքում նշել է. «Խոր ցավով տեղեկացա Ձեր սիրելի կնոջ՝ տիկին Գոհարի մահվան մասին։ «ԳործԱրար» ամսագրի և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Ձեր ընտանիքին, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին։ Անդառնալի կորստի այս ծանր պահին Ձեզ տոկունություն ու ոգու կորով եմ մաղթում։ Թող հանգուցյալի հոգին թևածի լույսերի օվկիանոսում, անհանգիստ հոգուն խաղաղություն ։ Ամե՛ն...»։ Նորայր Զուլոյանը «Ինտերկապ» միջազգային բարեգործական հասարակական կազմակերպության նախագահն է, որը հայտնի է իր հասարակական, բարեգործական գործունեությամբ։ «Ինտերկապի» շնորհիվ տասնյակից ավելի խաչքարեր են տեղադրվել Եվրոպայի տարբեր քաղաքներում` ի նշան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ։ Գոհար Մանուկյան-Զուլոյանի մահը մեծ կորուստ է նրա ընտանիքի, ընկերների և բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան։


Սիրելի հայրենակիցներ, առաջիկա կիրակի`

Հունվարի 26-ին ժամը 11:30-ին Մաաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցում կմատուցվի Եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ։ 

Պատարագը մատուցելու է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։

Սիրելի հայրենակիցներ, առաջիկա կիրակի`

Հունվարի 26-ին ժամը 11:30-ին Մաաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցում կմատուցվի Եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ։ 

Պատարագը մատուցելու է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։

-------------------------------------------------------------------


Սիլվա Կապուտիկյանը ծնվել է 1919 թվականի այս օրը`  հունվարի 20-ին։
Նա մեծանուն հայ բանաստեղծուհի էր, հասարակական գործիչ, որի ստեղծագործությունները կարևոր տեղ են զբաղեցնում հայ գրականության մեջ։

Զարմանազան 2025 Դիմումներու ընդունելութիւնը սկսած է։ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Բաժանմունքը ուրախութեամբ կը տեղեկացնէ, թէ 9րդ «Զարմանազան» ամառնային արեւմտահայերէն ծրագիրը տեղի պիտի ունենայ Ֆրանսայի Ալպեան լեռներու «Օթ-Սաւուա» շրջանին մէջ՝ Յուլիս 11-էն մինչեւ Օգոստոս 6, 2025։ https://www.zarmanazan.com/

Ո՞վ է Արփի Ալտոն

Արփի Ալտոն` Արփինե Միքայելի Տեր-Պետրոսյանն է: Արփի Ալտոն  հայ երգչուհի է, որը հայտնի է իր յուրահատուկ վոկալ ոճով և բազմալեզու երգացանկով: Նա վարպետորեն կատարում է ջազ, բոսսա նովա և դասական ստեղծագործություններ՝ գրավելով հանդիսատեսին իր հոգևոր կատարումներով: Արփին միջազգային ճանաչում է ձեռք բերել հայկական երաժշտական ​​ավանդույթները համաշխարհային ժանրերի հետ միախառնելու ունակության շնորհիվ՝ ցուցադրելով իր մշակութային ժառանգության հարստությունը: Նրա նրբագեղ կատարումներն ու հզոր ձայնը նրան դարձրել են ժամանակակից հայկական երաժշտության նշանավոր դեմք՝ ոգեշնչելով երկրպագուներին ամբողջ աշխարհում:

Արփն  երգահան, երաժիշտ և ձայնագրման պրոդյուսեր է։ Նա ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում։ Արփին երաժշտական կրթություն է ստացել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ որպես դաշնակահար։ Նրա երաժշտական կարիերան սկսվել է 2011 թվականին՝ միանալով «Գեղարդ» վոկալ անսամբլին, իսկ 2013 թվականին նա ընդունվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։ 

Արփի Ալտոն լայն ճանաչում է ձեռք բերել համացանցում՝ COVID-19 համավարակի ընթացքում հրապարակելով հայտնի երգերի իր կատարումները։ Նրա «The Girl From Ipanema» և «The Way You Look Tonight» երգերի քավերները մեծ տարածում գտան, ինչի շնորհիվ նրա YouTube ալիքը հավաքեց միլիոնավոր դիտումներ։ 

Արփի Ալտոն ակտիվ է նաև սոցիալական մեդիայում։ Նրա Instagram-ի էջը՝ , ունի ավելի քան 155,000 հետևորդ, որտեղ նա կիսվում է իր երաժշտական գործունեությամբ և անձնական պահերով։ Նա նաև ունի պաշտոնական YouTube ալիք՝ , որտեղ հրապարակում է իր կատարումները։

Արփի Ալտոյի արտաքին նմանությունը հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսին հաճախ քննարկման առարկա է դարձել։ Սակայն Արփին նշել է, որ ինքը նման է իր մայրիկին։ 

Արփին ամուսնացած է և ունի որդի։ Նա նաև մեծ սեր ունի կենդանիների նկատմամբ։ 

=============================

· 19 январь в 11:54  · 

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է այս օրերին Ադրբեջանում ընթացող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարություններին։ Կառույցը տեղեկացնում է, որ ըստ սահմանված ընթացակարգի՝ Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ։

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության մեկնարկի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռևս 2022 և 2024 թվականներին Հայաստանի կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Շարունակում են ուժի մեջ մնալ Արդարատության միջազգային դատարանի նախկին երկու որոշումները, որոնցով դատարանը կիրառել է ժամանակային միջոցներ՝ ի թիվս այլնի Ադրբեջանում պահվող բոլոր անձանց անվտանգությունը և օրենքի առջև հավասարությունը ապահովելու վերաբերյալ։

Ադրբեջանական բանտերում փակելուց մեկուկես տարի անց Բաքվի զինվորական դատարանը սկսել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դատավարությունը:

Ադրբեջանական բանտերում պահվող 23 պատանդներից 7-ի վճիռը կայացվել է՝ մինչև 20 տարվա ազատազրկում: 16-ի դատավարությունն է սկսվել, որոնք գերեվարվեցին Արցախի վրա Ադրբեջանի վերջին հարձակումից ու Արցախը հայաթափելուց հետո:

Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին ծանր մեղադրանքներ են առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Ութ հոգի զինվորականներ են ու քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:


· 16 январь в 17:45 · Բաքվի կողմից հայ քաղաքական բանտարկյալների ապօրինի պահման հարցը շարունակում է մնալ լուրջ խնդիր և միջազգային ուշադրության առարկա: Շատերն են մատնանշում, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի նորմերը, ներառյալ Ժնևի կոնվենցիաները, որոնք կարգավորում են պատերազմի հետևանքով ձերբակալվածների և քաղաքացիական անձանց պահման հարցերը: Հայտնի է, որ 2020 թվականի պատերազմի և դրան հաջորդած շրջանում Ադրբեջանի իշխանությունները գերի են վերցրել բազմաթիվ հայ զինվորականների և քաղաքացիական անձանց: Շատ դեպքերում նրանց պահման հիմքերը կասկածելի են, իսկ դատավարությունները՝ ոչ արդարացի: ՄԱԿ-ի, Եվրոպական խորհրդարանի և մի շարք այլ կազմակերպությունների կողմից բազմիցս կոչ է արվել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր գերեվարված անձանց՝ ընդգծելով, որ նրանց պահման իրավական հիմքերը հակասում են միջազգային նորմերին: Նման պահվածքը հաճախ որակվում է որպես մարդասիրական սկզբունքների խախտում և քաղաքական շանտաժ: Հայկական կողմի պահանջները Հայաստանը հետևողականորեն կոչ է անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ապահովելու գերիների անհապաղ վերադարձը: Բացի այդ, Հայաստանում շարունակում են փաստաթղթավորել ապօրինի պահման, խոշտանգումների և այլ խախտումների դեպքերը՝ դրանք ներկայացնելով միջազգային դատարաններում: Ահա նրանցից մեկը` Ռուբեն Վարդանյանը, ում հաջողվել է իր խոսքը Բաքվի բանտախցից դուրս հանել


Ազատ Օրդուխանյան «Թուրքերը մեր երկիր են եկել երեկ չէ առաջին օրը»

16.01.2025/Nid.oragir Վերջերս Քյոլնում (Գերմանիա) տեղի ունեցավ «Ցեղասպանության ենթարկված ժողովուրդների կոնֆերանս»՝ «Ցեղասպանություններ՝ անտեսանելի սպիներ, կիսված վիշտ, միասնական հույս» թեմայով, որը կազմակերպել էր AGADEKA կազմակերպությունը։ Հայազգի գիտնական Ազատ Օրդուխանյանը (Ordukhanyan Azat) հանդես եկավ ելույթով, որը թարգմանվել է հայերեն։ Ազատ Օրդուխանյանը իր ելույթում անդրադարձել է ցեղասպանությունների թողած հոգեբանական և սոցիալական հետևանքներին, ընդգծելով, որ անտեսանելի սպիները հաճախ ավելի խորն են և երկարատև, քան ֆիզիկական վնասվածքները։ Նա կարևորել է կիսված վիշտը՝ որպես համայնքների միջև համերաշխության և փոխըմբռնման հիմք, նշելով, որ միասնական հույսը կարող է նպաստել ապագա սերունդների համար ավելի խաղաղ և արդար աշխարհի կառուցմանը։ AGADEKA-ի կազմակերպած այս ֆորումը նպատակ ուներ համախմբել տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներին՝ քննարկելու ցեղասպանությունների հետևանքները և գտնելու համատեղ լուծումներ՝ նման ողբերգությունների կրկնությունը կանխելու համար։ Ֆորումի ընթացքում մասնակիցները կիսվել են իրենց պատմություններով և փորձառություններով, ինչը նպաստել է փոխադարձ ըմբռնման և համերաշխության մթնոլորտի ստեղծմանը։


Մարկոս Աուրելիոսի ժամանակ Հռոմը բախվել է մի շարք մարտահրավերների՝ ներառյալ պատերազմներ Հայաստանի, Պարթևների, գերմանական ցեղերի և ներքին անկայունության դեմ։

Մարկոս Աուրելիոսի կառավարման սկզբում Հռոմը պատերազմեց Պարթևական կայսրության հետ (161–166 թթ.), որը հիմնականում տեղի ունեցավ Արևելքում։

Պարթևների առաջնորդ Վոլոգեսես III-ը ներխուժել էր Հռոմի վասալ Հայաստանի տարածք, վտարելով հռոմեական արքայատոհմին։

Պատասխան քայլերով հռոմեական զորքերը, Լյուցիուս Վերոսի ղեկավարությամբ (Մարկոս Աուրելիոսի համակառավարիչ), կարողացան ետ բերել Հայաստանի վերահսկողությունը։ Հռոմը հաղթանակ տարավ, գրավեց Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը և վերահաստատեց իր ազդեցությունը։

Նրա կառավարման տարիները հայտնի են որպես մարտերի և փիլիսոփայական խորության յուրահատուկ համադրություն, և նրա թողած ժառանգությունը հիշատակվում է թե՛ ռազմաքաղաքական հաջողությունների, թե՛ հոգևոր արժեքների համար։

https://youtube.com/shorts/ocruWL494Dc


Agbu YP Amsterdam 5 январь в 20:57 · Come join us for a special evening at LAB111! We will be screening an exclusive movie, Anmahneri Arahet, followed by a Q&A session with the talented director Samvel Tadevosyan. Get ready for an insightful discussion about the film, behind-the-scenes stories, and more. Don’t miss this unique opportunity to interact with a creative mind and Artsakh veteran. Please be aware that the movie and Q&A will be in Armenian, without subtitles or translations. Buy your tickets online in advance. «Հանրաճանաչ Սամվել Թադևոսյանի նոր դոկումենտալ ֆիլմը նվիրված Մարտունի պաշտպանության ժամանակ զոհմած Հայ Ազգի 29 հերոսներին» Don’t miss out on this unique opportunity and secure your tickets now, as spaces are limited. Link in bio! ✨

14.01,2025/Hay Azian /Նիդ.օրագիր ԱՄՆ-ը՝ որպես Հայաստանի իրական դաշնակից. ինչ կարող է տալ Հայաստանին Այսօր պատմական նշանակության օր է Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների համար: Կայանալիք պայմանագիրը հնարավորություն է տալիս վերաիմաստավորելու երկու երկրների միջև համագործակցությունը՝ դարձնելով այն ավելի ռազմավարական և խորքային: ԱՄՆ-ի կողմից հավակնությունը՝ դառնալու Հայաստանի իրական դաշնակից, կարևոր նշանակություն ունի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և ռազմավարական տեսանկյունից: Բայց ի՞նչ կարող է տալ ԱՄՆ-ը Հայաստանին այս համագործակցության շրջանակում: Անվտանգության երաշխիքներ և ռազմական աջակցություն Հայաստանի համար անվտանգությունը միշտ էլ առաջնահերթություն է եղել, հատկապես տարածաշրջանային բարդ իրավիճակում: ԱՄՆ-ն, որպես ՆԱՏՕ-ի առաջնորդող երկիր, կարող է ապահովել պաշտպանության ոլորտում աջակցություն՝ տեխնոլոգիաների, զինտեխնիկայի և ուսուցման ձևաչափով: Սա կներառի նաև հայ զինվորականների վերապատրաստում ՆԱՏՕ-ի ստանդարտներով և համատեղ զորավարժություններ: Այս ամենը կուժեղացնի Հայաստանի պաշտպանունակությունը և կբարձրացնի նրա դիրքերը տարածաշրջանում: ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունները կարող են խթանել ներդրումային հոսքերը դեպի Հայաստան: ՏՏ, էներգետիկա, ենթակառուցվածքներ և այլ ոլորտներ կարող են դառնալ ամերիկյան ներդրումների նոր թիրախները: Բացի այդ, համագործակցությունը կօգնի բարձրացնել հայկական ապրանքների արտահանումը ամերիկյան շուկա՝ Հայաստանի համար ապահովելով նոր տնտեսական հնարավորություններ:


ԱՄՆ-ը պատմականորեն աջակցել է ժողովրդավարական արժեքների հաստատմանը: Նոր դաշինքը կարող է նպաստել Հայաստանում կառավարման համակարգերի ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և արդարադատության համակարգի բարելավմանը: Սա ոչ միայն կօգնի ներսից կայունացնել երկիրը, այլ նաև կդարձնի այն ավելի գրավիչ միջազգային գործընկերների համար: ԱՄՆ-ը կարող է աջակցել Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին՝ ներդնելով բարձրակարգ գիտատեխնիկական ծրագրեր: ՏՏ ոլորտի զարգացումը, համատեղ հետազոտությունները և կրթական փոխանակման ծրագրերը հայ երիտասարդներին հնարավորություն կտան ստանալ որակյալ կրթություն և գիտելիքներ: ԱՄՆ-ը երկար տարիներ աջակցել է Հայաստանին մարդասիրական ծրագրերի միջոցով, և նոր պայմանագիրը կարող է ընդլայնել այս ոլորտը: Սա կարող է ներառել աջակցություն աղետների կառավարման, առողջապահության համակարգի զարգացման և սոցիալական ծրագրերի իրականացման մեջ: Հայաստանը ներկայումս կանգնած է լուրջ ռազմաքաղաքական և տնտեսական մարտահրավերների առաջ: ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունները կարող են դառնալ նոր հնարավորություն՝ բազմաբևեռ արտաքին քաղաքականության իրականացման համար: Սա նաև կհաղորդի նոր շունչ հայ հասարակությանը՝ խթանելով ապագայի հանդեպ վստահությունը: Այսօր ստորագրվելիք պայմանագիրը նոր էջ կբացի Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում: Սա ոչ միայն գործընկերություն է, այլ նաև հնարավորություն՝ ձևավորելու ավելի կայուն, պաշտպանված և զարգացած Հայաստան: Ամերիկյան աջակցությունը կարող է դառնալ այն հենասյունը, որի վրա Հայաստանի Հանրապետությունը կկառուցի իր ապագան:

Խութեր ու խոչնդոտներ լավ առողջապահություն ունենալու ճանապարհին

Հայաստանում առողջապահական համակարգի վերաբերյալ կան խնդիրներ որոնք կարևոր և արդիական են, քանի որ դրանք ուղիղ ազդեցություն են ունենում հասարակության բարեկեցության և մարդկանց կյանքի որակի վրա։ Փորձենք վերլուծել այս հարցը՝ ընդգծելով դրա պատճառները


1. Բժշկության կոմերցիալիզացիա Բժշկությունն իսկապես հաճախ ընկալվում է որպես բիզնես, ինչը կարող է պայմանավորված լինել պետական ֆինանսավորման սահմանափակությամբ։ Քանի որ պետական առողջապահական բյուջեն բավարար չէ, շատ բժշկական հաստատություններ ստիպված են աշխատել եկամուտ ստանալու սկզբունքով։ Այս մոտեցումը կարող է հանգեցնել այն բանին, որ բժշկական ծառայություններն ավելի շատ շեշտադրում են կատարում վճարունակ հիվանդների վրա, և հիվանդների բուժման պրոցեսը դառնում է եկամուտի աղբյուր։ Լուծումը` 🛟Պետական ֆինանսավորման ավելացում, մասնավորապես՝ առաջնային բուժօգնության ոլորտում։ 🛟Համակարգված մեխանիզմների ներդրում՝ վերահսկելու ծառայությունների գները և որակը։ 2. Բժշկական ապահովագրության բացակայություն Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգ չկա։ Շատ քաղաքացիներ ապահովագրություն չունեն, ինչը նրանց ստիպում է վճարել իրենց բուժման համար սեփական միջոցներով։ Սա հատկապես ծանր է ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար։ Ապահովագրության բացակայությունը նպաստում է նաև այն բանին, որ հիվանդները հաճախ ուշ են դիմում բժշկական օգնության՝ խուսափելով ծախսերից։ 🛟Լուծումը` Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրում՝ ապահովելով, որ յուրաքանչյուր քաղաքացի ստանա նվազագույն անհրաժեշտ բժշկական ծառայություններ։ Գործող մասնավոր ապահովագրության ոլորտի ավելի արդյունավետ կարգավորում։ 3. Սխալ ախտորոշումներ և բուժառուների փոխանցում Սխալ ախտորոշումների խնդիրը հաճախ կապված է ոչ միայն մասնագետների պակասի, այլ նաև տեխնիկական հին սարքավորումների կամ ժամանակակից տեխնոլոգիաների բացակայության հետ։ Բուժառուների փոխանցումը մեկ հաստատությունից մյուսը՝ առանց հստակ պատասխանատվության, կարող է բյուրոկրատական խնդիրների և ավելորդ ծախսերի պատճառ դառնալ։ 🛟Լուծում Բժիշկների մասնագիտական որակավորման բարձրացմանն ուղղված մշտական վերապատրաստումներ։ Հստակ մեխանիզմների ներդրում՝ հիվանդների հետևողական բուժման կազմակերպման և պատասխանատվության սահմանման համար։ 4. Հասարակության ազդեցությունը Հայաստանում մարդիկ հաճախ փորձում են «արագ լուծումներ» գտնել՝ օգտագործելով ծանոթություններ կամ հավելյալ վճարումներ։ Սա կարող է խաթարել առողջապահության համակարգի թափանցիկությունն ու արդարությունը։ Հաճախ չգիտակցելով իրենց իրավունքները՝ հիվանդները ենթարկվում են հավելյալ ծախսերի կամ անարդյունավետ բուժման։ Հանրային իրազեկման արշավներ՝ քաղաքացիներին տեղեկացնելու իրենց իրավունքների, առողջապահական ծառայությունների հնարավորությունների և բժշկական ապահովագրության մասին։ Համակարգի թվայնացում՝ ծառայությունների մատչելիությունն ու թափանցիկությունն ապահովելու համար։ Հայաստանի առողջապահական համակարգում առկա խնդիրները բարդ են և բազմաշերտ։ Դրանց լուծումը պահանջում է համալիր մոտեցում, որը ներառում է պետական և մասնավոր հատվածի համագործակցություն, հասարակության իրազեկում և միջազգային փորձի կիրառություն։ Պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը, պետական վերահսկողության ուժեղացումը և որակի վերահսկման մեխանիզմների ստեղծումը կարող են կարևոր քայլեր լինել դեպի արդար և արդյունավետ առողջապահական համակարգ։ Սա նաև նախապայման է ԵՄ անդամնակցության ճանապարհին։ Մյուս անգամ կխոսենք Նիդերլանդների և Հայաստանի բժշկական համակարգերի մասին, կանցկացնենք համեմատականներ, կփորձենք Երկու երկրների միջև փնտրել համագործակցության եզրեր։ Փերի ԿՆՅԱԶՅԱՆ Ավագ բուժաշխատող PeriZorg ընկերության տնօրեն (Նիդերլանդներ)

Սերգեյ Փարաջանովը մեծ ազդեցություն է գործել արվեստագետների  վրա՝ Ժան-Լյուկ Գոդարից մինչև… Լեդի Գագա: Նրա ամենահայտնի ֆիլմը՝ 𝗦𝗔𝗬𝗔𝗧 𝗡𝗢𝗩𝗔 - 𝗧𝗛𝗘 𝗖𝗢𝗟𝗢𝗨𝗥 𝗢𝗙 𝗣𝗢𝗠𝗘𝗚𝗥𝗔𝗡𝗔𝗧𝗘𝗦 (1969) նրա ծննդյան օրը` հունվարի 9֊ին վերականգնվել է 4K-ով Մարտին Սկորսեզեի կինոհիմնադրամի կողմից։ Վերականգնվել է Cineteca di Bologna/L’Immagine Ritrovata լաբորատորիայի և The Film Foundation-ի World Cinema Project-ի կողմից՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Gosfilmofond-ի հետ համատեղ։ 
Այդ մասին հայտնում է mK2 films կայքէջը։

 · 12 январь в 22:23  · 
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ
Միքայել Նալբանդյանը (1829–1866) 19-րդ դարի հայ մեծագույն մտավորականներից և առաջադեմ գործիչներից մեկն էր, որի գործունեությունն ու գաղափարները նշանակալի ազդեցություն ունեցան հայ ժողովրդի ազգային զարթոնքի և մշակութային վերածննդի վրա։ Ծնվելով Նոր Նախիջևանում՝ նա կրթություն է ստացել Մոսկվայում, որտեղ ձևավորվել են նրա լուսավորչական և ազգային-ազատագրական գաղափարները։
Նալբանդյանը հայտնի է իր գրական, հրապարակախոսական և քաղաքական գործունեությամբ, որոնք ուղղված էին հայ ժողովրդի ազատության, կրթության և ինքնության պահպանմանը։ Նրա ստեղծագործությունները, այդ թվում՝ բանաստեղծությունները, հրապարակախոսական հոդվածները և քննադատական էսսեները, արտացոլում են այն ժամանակի գաղափարական պայքարը։ Առավել նշանավոր է «Երկիր Նաիրի» պոեմը, որը դարձավ ազգային ինքնության և ազատության խորհրդանիշ։
Նալբանդյանի հայացքները խարսխված էին սոցիալական արդարության, ազգային միասնության և լուսավորության վրա։ Նա մեծապես պաշտպանում էր հայ ժողովրդի իրավունքները՝ հակադրվելով օսմանյան և ցարական ճնշումներին։ Իր հայտնի «Հայրենիք չունեցող մարդը» էսսեում նա բարձրաձայնում էր հայրենասիրության կարևորության և ազգային գաղափարների շուրջ համախմբման անհրաժեշտությունը։
Նրա գործունեության արդյունքում հայ ազգային շարժումը ստացավ նոր թափ, իսկ նրա գաղափարները կարևոր դեր խաղացին հայոց ազատագրական պայքարի հիմնավորման մեջ։ Չնայած իր կարճատև կյանքին՝ Նալբանդյանի թողած ժառանգությունը շարունակում է ոգեշնչել հայ ժողովրդին՝ որպես կրթության, ազատության և առաջընթացի կարևորության մշտական հիշեցում։
 · 12 январь в 01:14  · 

ՊԱՀՊԱՆԵՆՔ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԳԻՆ

Խմբագրի սյունակ/Նիդ.օրագիր
Վերջին ժամանակներս համընդհանուր հուսահատության մեջ ենք ապրում։ Դա դեռ քիչ  չէ ոմանք էլ սեպ են խրում Հայաստան֊սփյուռք հարաբերություններում, որն անթույլատրելի է։
 Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները միշտ եղել են մեր ազգի տեսանելի հիմնասյուներից մեկը, և յուրաքանչյուր  պառակտման տանող փորձ ոչ միայն անթույլատրելի է, այլ նաև վտանգավոր:
Աշխարհասփյուռ հայությունը մեր ազգի ճակատագիրն է, այն պետք է ընկալելի լինի ։ Նրանք, ովքեր ապրում են Հայաստանում, ունեն անմիջական կապ իրենց հող ու ջրի, պետության և անվտանգային մարտահրավերների հետ, իսկ Սփյուռքի հայությունը, գտնվելով տարբեր պայմաններում, ոչ միայն փորձել է պահպանել  ազգային ինքնությունը, այլ աշխատել  է օգնել հայրենիքին՝ լինի դա ֆինանսական, հումանիտար, թե գաղափարական առումով։
Այո՛, Սիրիայի, Լիբանանի, Ուկրաինայի, Ռուսաստանի կամ այլ երկրների հայերը, իրենց  պատուհասած դժբախտությունների պահին, կանգնած են եղել Հայաստանի կողքին։  Նույն կերպ այսօր Հայաստանն ու Սփյուռքը պիտի միմյանց աջակցեն՝ առանց «ես քեզ համար այս արեցի, դու ինձ համար այն արա» մոտեցման։
Միասնությունը մեր գոյատևման բանալին է։ Մեր թշնամիներն ամեն ինչ անում են մեզ պառակտելու համար՝ ազգությամբ, աշխարհագրությամբ կամ սոցիալական պայմաններով, բայց մենք չպետք է ընկրկենք, ընկնենք թշնամու լարած ծուղակը։ Ամեն հայ, որտեղ էլ լինի, պետք է զգա ազգային ցավն ու կիսի այն։
Այսօր մեզ բոլորիս պետք է նոր մտածողություն՝ որտեղ չկա «մենք» ու «նրանք», այլ կա ընդամենը մեկ միասնական հայ ժողովուրդ։ Որևէ արտահայտություն, որ նսեմացնում է մեկ կողմի ներդրումը կամ մյուսի պայքարը, միայն կթուլացնի մեզ։ Վերջին իրադարձությունները, լինեն դա Արցախում, Սփյուռքում կամ Հայաստանում, միայն մեկ բան են ապացուցում՝ միասնություն և փոխադարձ հարգանք են անհրաժեշտ։
Մեր խնդիրները բազմաթիվ են, բայց մեր միասնականությունն է, որ կարող է հաղթահարել ցանկացած մարտահրավեր։ Ձեր կոչը միասնության մասին՝ լինի դա հրդեհների, պատերազմների կամ ճգնաժամերի պահին, կարևորագույն ուղերձ է, որը բոլորս պետք է լսենք։ Մնանք միասնական, հարգենք միմյանց ու կառուցենք այն ուժեղ հայրենիքը, որին բոլորս արժանի ենք։
Hay  Azian

Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնեական Վարժարանը հիմնադրվել է 1980 թվականին Ալթադենայում՝ համայնքի հավատացյալ գործիչների նախաձեռնությամբ։ Դպրոցն ուներ մանկապարտեզ և միջին բաժին, որտեղ անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում էին հայոց լեզու, պատմություն և կրոն։ Աշակերտների թիվը կազմում էր 195։ Դպրոցը նաև հրատարակում էր տարեգիրք՝ «Հայ դպրոց» անվամբ։ 
Ցավոք, 2025 թվականի հունվարին Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհների հետևանքով վարժարանը ամբողջովին այրվել է։
https://youtube.com/shorts/Cg3DRUhoN0w?feature=share

Նիդերլանդներում Ամանորի գիշերը տեղի են ունեցել մի շարք միջադեպեր, ներառյալ հրկիզումներ, վանդալիզմ, բռնություններ և հրավառությունների հետ կապված պատահարներ։ Ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել առնվազն 200 մարդ։ 
Ոստիկանապետ Ջենի Քնոլը նշել է, որ տոնակատարության գիշերը շատ վայրերում վերածվել է ավերածությունների և բռնությունների գիշերի։ Ոստիկանության և այլ առաջին արձագանքողների վրա հարձակումներ են եղել, ինչը տհաճ է, որ Ամանորը Նիդերլանդներում ուղեկցվում է այսքան միջադեպերով, երբեմն շատ լուրջ։
Հատուկ նշանակության ուժեր են տեղակայվել Ամստերդամում, Բրեդայում, Հաագայում, Գրոնինգենում, Զաանդամում, Ռոտերդամում և Հարլեմում։ Քուլեմբորգում ոստիկանները արցունքաբեր գազ են օգտագործել անկարգությունները ցրելու համար, իսկ Ամստերդամում իրավապահները նախազգուշական կրակոցներ են արձակել, երբ նրանց վրա հարձակման փորձ է արվել։
Բացի այդ, մի քանի միջադեպեր կապված են եղել պիրոտեխնիկայի հետ։ Ռոտերդամում 14-ամյա տղա է զոհվել հզոր հրավառության պայթյունից, իսկ մի շարք այլ քաղաքներում մարդիկ լուրջ վնասվածքներ են ստացել։
Ոստիկանապետ Քնոլը ընդգծել է, որ բարձր հզորությամբ պիրոտեխնիկաները շատ վտանգավոր են և անընդունելի ռիսկեր են պարունակում ինչպես օգտագործողների, այնպես էլ ուրիշների համար։

Փարիզի Աստվածամոր տաճարը (Notre-Dame de Paris) 
2019թ հրդեհից հետո հայտնվել Ֆրանսիայի ամենահայտնի և խորհրդանշական, այժմ արդեն վերանորոգված տաճարում այնքան էլ հեշտ չէ։


ՀՈՒՄՈՐԱՅԻՆ
Սիրու՞մ եք ֆիլմեր: Դե ուրեմն  հարմար տեղավորվեք ու լսեք Լևոն Բեգլարյանի մեկնաբանությունները ամերիկահայ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Ազնիվ գողեր» և «Սևազգեստ կանայք» ֆիլմերի մասին: Լևոնը իր այս հումորային ոճով նախկինում խոսում էր հայ «աստղերի» երգերի մասին, որից հետո թեև որոշները  նեղանում էին նրանից, բայց արի ու տես դրանից հետո աստղիկ-երգիչների  տեսահոլովակների դիտումներն էին կրկնապատկվում, եռապատկվում: Ի՞նչ կլինի այս դեպքում, չգիտենք` կապրենք կտեսնենք:😊👍
https://www.youtube.com/watch?v=BGiJlvbcYCo&t=8s




No comments:

Post a Comment