The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 1 January 2025

2025թ. Շնորհավորանքներ, ուղերձներ

 Նիդերլանդական օրագիր-2025 . Նոր հույսերի ու խաղաղության սպասումով



Հայրենակից բարեկամներ, ահա և անշրջելի պատմություն է դառնում ևս մեկ տարի` 2024 թվականը: Խաղաղության, բարեկեցության ու նոր նվիրումի հույսով դիմավորելու ենք նոր ժամանակաշրջան` 2025թվականը:
Թող այն հաջողակ լինի` եզակի մեր Հայաստան պետության ու աշխարհում ապրող համայն հայության համար:
ԱՍՏՎԱԾ մեզ օգնական:
Բոլորիդ շնորհավորում ենք` գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում ենք խաղաղ տարի` լի սիրո առատությամբ ու հաջողակ գործերով, Բոլորիս ուժն ու նվիրումը` ի փառս մեր հայրենիքի:
Կրկին` շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
«Նիդերլանդական օրագիր»
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը
գծանկար` Լևոն Լաճիկյանի
------------------------------------------------------------------
2024 թվականի Նիդերլանդահայ կյանքի հիշարժան իրադարձություններ
«Նիդերլանդական օրագիրը» 2024-ի ֆեյսբուքյան էջն սկսել է 35 000 բաժանորդով, այժմ մեր բաժանորդների թիվը մոտենում է 49 հազարին
«Ճշմարտության և արդարության» կենտրոնը Ադրբեջանի անձամբ մարդատյաց Ալիևի հանցագործությունների դեմ հայց ներկայացրեց Հաագայի քրեական դատարանին
Նիդերլանդների հայ համայնքներում կրկին նշվեց Հայոց Ցեղասպանության ոգեկոչման 109-ամյակը
Ամստերդամի հայկական գրադարանը ամեն տարի համալրվում է նոր գրքերով, այս անգամ «Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեանցը»
Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցու օծման 20-ամյակը
Սեպտեմբերի 17-20-ը տեղի ունեցավ Սփյուռքի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Հայացք` մեր օբյեկտիվից
Նոր Խաչքար տեղադրվեց Նիդերլանդների Նյուվեխայն քաղաքում
Հաագայի Աբովյան մշակութային միությունը նշեց հիմնադրվան 40-ամյակը:
Եվրամիության հովանու ներքո Նիդերլանդների «Լուսավոր Ապագա» հ/կ երիտասարդների փոխանակման իր հերթական միջազգային նախագիծն իրականացրեց Հայաստանում՝ միջմշակութային հաղորդակցություն թեմայով։
Հոլանդացի պատանիները 12 500 ԵՎրո օգնություն բերեցին Հայաստան. Դիակոնիա հիմնադրամի ու նրա իրականացրած ծրագրերի մասին
************************************
-


*****************************

Զարեհ ՍԻՆԱՆՅԱՆ
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար


Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: 2024 թվականը մենք կարող ենք ամրագրել որպես Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացմանն ուղղված արդյունավետ տարի: Գրասենյակն իր ծրագրերով, նախաձեռնություններով և նոր կապերի ստեղծմամբ շարունակում է սփյուռքը մոտեցնել հայրենիքին և առաջ տանել պետականակենտրոնության կենսունակ բանաձևը: Աներկբա է, որ հայկական սփյուռքն ունի հայրենիքի բոլոր գործընթացներին ներգրավվելու ամուր կամք, և մեր առաքելությունն է բացել բոլոր դռները ներառականության համար: Լիահույս եմ, որ 2025 թվականին համատեղ և համառ աշխատանքի շնորհիվ կգրանցենք նոր հաջողություններ և կհաղթահարենք բոլոր մարտահրավերները: Բոլորիս մաղթում եմ բարեբեր, խաղաղ և հաջող տարի:
[ENG] Dear compatriots, I extend my sincere and warm congratulations to you on the occasion of the New Year and Christmas. 2024 can be regarded as a year of significant progress in the development of Armenia-Diaspora relations. Through a range of programs, initiatives, and the establishment of new connections, the Republic of Armenia Office of the High Commissioner for Diaspora Affairs has actively worked to strengthen the bond between the Diaspora and the Homeland, while advancing the sustainable framework of state-centeredness. It is undeniable that the Armenian Diaspora has a deep commitment to being actively involved in all processes of the Homeland. Our mission is to open every door to ensure inclusivity. As we look toward 2025, I am confident that through our collective and persistent efforts, we will achieve new successes and overcome any challenges that lie ahead. I wish each and every one of you a prosperous, peaceful, and successful year.

-------------------------------------------
Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ շնորհավորական բացիկ է ուղարկել Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ, Արևմտյան թեմի հոգևոր առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. ՊԱՐՍԱՄՅԱՆԸ

---------
Նիդերլանդներում սփյուռքի գործերով հանձնակատար,Նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ։ Հաագայի  «Աբովյան»  մշակութային  միության վարչության նախագահ Մաթո ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ուղերձը


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Սիրելի հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով, որ 2025 թվականը դառնա խաղաղության, բարեկեցության և համազգային համերաշխության տարի։
Պետք է գոհունակությամբ նշենք, որ անցնող տարին հոլանդահայ ազգային և մշակութային կյանքում եղել է բեղուն և հաջողություններով լի։ Հատկապես ուրախալի է, որ Ամստերդամի հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանի ջանքերով մի խումբ երիտասարդների շրջանում ձևավորվել է ազգային և հոգևոր զարթոնք։
Նիդերլանդների տարբեր համայնքներում հաջողությամբ շարունակվել են հայոց լեզվի դասընթացները, որոնք կարևոր դեր են խաղում հայ երեխաների ինքնության պահպանման գործում։ Մեծապես գնահատելի է նաև հայկական գեղարվեստական խմբերի՝ երգչախմբերի և պարախմբերի գործունեությունը, որոնց շնորհիվ հայ մշակույթը շարունակում է արժևորվել թե՛ ներհամայնքային, թե՛ լայն հասարակության շրջանակում։
2024 թվականը հատկապես հիշարժան էր Հաագայի «Աբովյան» միության համար՝ իր 40-ամյակին նվիրված միջոցառումների շարքով, ներառյալ Հայկական վավերագրական կինոյի փառատոնը և բազմաժանր համերգը։ «Աբովյան» միության երգչախումբը և պարախումբը իրենց ելույթներով ներկայացրեցին մեր ազգային ինքնությունը Հաագայի, Անտվերպենի և այլ քաղաքների բեմերում։
Իր կարևոր դերակատարությունն է ունեցել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղը՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու և այլ բարեգործական նախագծեր իրականացնելու գործում։
Այս տարի հոլանդահայ համայնքի ներկայացուցիչներն ակտիվ մասնակցեցին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին, որը Երևանում կազմակերպել էր Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը։
Կրկին շնորհավորում եմ Նոր Տարին և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով, որ 2025 թվականը լինի հաղթանակների, բարեկեցության և համերաշխության տարի մեր ժողովրդի համար։ Թող խաղաղությունը և բարգավաճումը ուղեկցեն մեր հայրենիքին՝ Հայաստանին։
Խաղաղություն և հաջողություններ բոլորիս։
****************************************************************
Մաստրիխտի հայ համայնքի ատենապետ Լևոն ՍԱՐԳԻՍԻ անունից`
Armeense Stichting Ani և Մաաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու ՆՈՐ ՏԱՐՎԱ ուղերձը

&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&&

Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի տնօրեն, «Հոլլանդ֊Արմենիա» ընկերության հիմնադիր նախագահ Սվետլանա ԱՆԴՐԵՍՅԱՆԻ շնորհավորական ուղերձը


ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ 
       ԵՎ  ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Սիրելի հայրենակիցներ, մաղթում եմ բոլորիդ հրաշալի 2025 թվական։
Թող այս տարին բերի սեր, ջերմություն, լույս, որը կլուսավորի մեր կյանքի դրական ուղին։ Թող նոր տարին լինի նոր հույսերի և նպատակների իրականացման տարի։ Թող 2025-ին մեր խնդիրները չնչին լինեն և ձեռքբերումները գոհացուցիչ։ Փորձենք անել այնպիսի բաներ, որոնք նախկինում չենք արել և կզգանք որ բարձրանում ենք այն վայրից, որտեղ գտնվում ենք:
Շնորհավոր քո Նոր տարին, մեր երկրի ապագան ու նրա սահմանները հսկող հայ զինվոր։ Թող խաղաղ լինի մեր երկինքն ու երկիրը։ Թող կատարվեն քո բոլոր երազանքները, անփորձանք ավարտես ծառայությունդ և տուն վերադառնաս։
Շնորհավոր քո Նոր տարին, իմ արցախցի հայրենակից։
Թող անցյալում մնան քո բոլոր նեղությունները և ամեն բան սկսես նորից և նոր։ Ոչ ոք չի կարող վերադառնալ անցյալ՝ փոխելու այն, ինչ տեղի է ունեցել, բայց կարող է աշխատել իր ներկայի վրա՝ ապագան հիանալի դարձնելու համար։ Ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքների իրականացմանը։
Հուսանք ու հավատանք, որ 2025 թվականը բոլորիս համար լինելու է հաճելի անակնկալներով և ուրախությամբ լի, նվաճումներով հարուստ տարի, 
որ Հայն ու Հայաստանը կապրի խաղաղ և կկերտի շատ հաղթանակներ։
Խաղաղություն,  լույս և սեր աշխարհին և բոլորիս սրտերին։
#######################################################
Սուրբ Գրիգոր Նարեկացի (Stichting Sint Grigor Narekatsi) հիմնադրամի տնօրենների խորհուրդը Շնորհավորելով Ամանորն ու Սուրբ Ծնունդը անցած տարվա գործունեության մասին տեսաերիզով անդրադարձ է կատարել:

Սիրելի հայրենակիցներ, ասվում է հիմնադրամի կայքում հրապարակված ուղերձում:
2024 թվականը ավարտվում է։ Սա եւս մեկ փորձությունների, մարտահրավերների եւ ձեռքբերումների տարի էր ձեզնից յուրաքանչյուրի, ձեր ընտանիքների, մեր համայնքների եւ մեր Հայրենիքի համար: Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը ձեռնարկած գործունեությամբ եւս մեկ անգամ փորձել է հնարավորինս համապատասխանեցնել իր նպատակներին եւ բավարարել Ձեր ակնկալիքները: Մենք նույնպես հուսով ենք, որ մոտ ապագայում ձեր աջակցությունը նոր ծրագրերում եւ մաղթում ենք բոլորին խաղաղ եւ բարեկեցիկ Նոր տարի!
Beste landgenoten,
2024 nadert zijn einde. Het was wederom een jaar van beproevingen, uitdagingen en prestaties voor ieder van jullie, jullie gezinnen, onze gemeenschap en ons vaderland. De Stichting St. Grigor Narekatsi heeft weer zijn best gedaan om met de ondernomen activiteiten zijn doelen na te leven en aan jullie verwachtingen te voldoen. Wij hopen ook de komende tijd op jullie steun bij nieuwe projecten en wensen iedereen een vredig en voorspoedig nieuwjaar!
Zie hierbij een terugblik van de activiteiten van de Stichting St. Grigor Narekatsi het afgelopen jaar.
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ!
Stichtingsbestuur
------
Ամստերդամի ՍՈՒՐԲ ՀՈԳԻ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանի տոնական ուղերձ֊բացիկը։

***
Նոր Տարվա շնորհավորական խոսք Նայմեխենի «Միացյալ Հայերը Հոլանդիայում» (Stichting VAN) միության նախագահ Սվետա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ կողմից 
Նայմեխենի «Միացյալ Հայերը Հոլանդիայում» միության կողմից շնորհավորում եմ գործընկերներիս ու ընդհանրապես աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ։  
Օգտվելով ընձեռված հնարավորությունից «Միացյալ Հայերը Հոլանդիայում» միության կողմից  «Նիդերլանդական օրագրին», նրա բազմահազար ընթերցողներին մաղթում ենք հաջող տարի: Այն եզակի հարթակ է մշակույթների մերձեցման ու համայնքային կապերի ամրապնդման համար: 2025 թվականը թող մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդման, խաղաղության,մեր ժողովրդի միասնականության ու բարօրության տարի լինի։ Թող այսուհետ, մեր ներկա ու գալիք սերունդները, թիկունք թիկունքի տված արարեն,  սովորեն հանուն ապագայի զարգացած,ուժեղ, հզոր ու արժանավայել Հայաստանի Հանրապետության։  Խոնարհվելով մեր նահատակների առջև՝ խաղաղություն ու միասնություն եմ մաղթում ողջ հայությանը։   


 Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աշխատակիցները նաև իրենց  ընտանիքի անդամների կողմից են շնորհավորել Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթելով երջանիկ ու խաղաղ 2025 թվական։
***
Նախատոնական այս օրերին Նոր Տարվա շնորհավորական նամամակներ ենք ստացելԿուզբասի հայերի Հայրենակցական միության նախագահ Գեորգի Անտոնովից, «ԳործԱրար» երկլեզու հանդեսի գլխավոր խմբագիր Վահրամ Բեկչյանից, Ռուսաստանի գիտության և մշակույթի ակադեմիկոսների ընկերակցության նախագահ, տնտեսագիտության դոկտոր, Մոսկվայի կադրերի վերապատրաստման Կենտրոնական ինստիտուտի ռեկտոր Աբգար Հայրապետյանից:


Հրաժեշտ 2024 թվականին, բարի գալուստ 2025
Նիդերլանդների ֆերմերների երթը` դեպի ՆՈՐ ՏԱՐԻ



No comments:

Post a Comment