Խմբագրի սյունակ
Հետադարձ հայացք
Կա՞ ավելի հաճելի ու անսպասելի անակնկալ, երբ դարավոր երազանքդ միանգամից իրականություն է դառնում, երբ քնում ես Խորհրդային պետությունում ու արթնանում Անկախ Հայաստանում, երբ դու ժամանակակիցն ես վերածնվող նորանկախ Հայաստանի կառուցման ու կերտման: Դա պատահեց 1991թ. սեպտեմբերի 21-ին: Արդեն հաջորդ տարի` 1992 թ հնարավորություն ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամով ինքդ, ֆիզիկապես քո անձնական ներդրումն ունենալ, կարող ես քո պետության կողքին կանգնել ու նրա աջակիցը լինել: ՈՒ հիմնադրամը առաջին դրամահավաքներնը կազմակերպեց: Երբ իմացա, որ հիմնադրամը մեզ է այցելել, շնչասպառ վազեցի տուն, ընտրեցի հարսանիքիս ստացած ամենաչաղ մատանին, մեկն էլ մորիցս ուզեցի ու շտապեցի գրասենյակ: Իմ նման տասնյակ մարդիկ կային, ոգևորվսծ հերթ էին կանգնել: Վերջապես հասա սեղանին, որի մոտ երկու տղամարդ ու մի բարեհամբյուր կին` Մանուշակ Պետրոսյան անուն-ազգանունով, ժպտալով ընդունեց ինձ ու գրանցեց նվիրատվություններս: Ամենքը Հայաստանին վերաբերվող մի բան ասում էին, անգամ բանաստեղծություններ: Մի մաղթանք էլ ես հղեցի. « Իմ չքնաղ Հայաստանիս բարեկեցության ու զարգացման համար,-ասացի ու սեղանին դրեցի նվերներս, սա իմ երիտասարդ ընտանիքիս ու ծնողներս կողմից: Հազար ափսոս, որ երջանկահիշատակ հայրս այս փառապանծ օրը, ազատ Հայաստանը չտեսավ»:
Համընդհանուր խանդավառությունը մեծ էր: ՈՒ գիտեք ինչ, այդ օրերին շատերն էին ոսկեղեն ու թանկարժեք իրեր նվիրում՝ հրաժարվելով օրեցօր արժեզրկվող ռուսական ռուբլիներից: Կար հավատ, որ ուժեղ ենք միասին ու երկիրը ոտքի ենք կանգնեցնելու, կառուցելու, որ նմանը աշխարհում չլինի, կար միտում, որ մեր հավաքած խնայողությունները վառելիքի պես օրսըտօրե սնուցելու, ջերմացնելու են երկիրը...
Հետո եղավ այն ինչ եղավ` կանգնեցինք կոտրած տաշտակի առջև, խորհրդային ունեցվացքի վաուչերային թալան, ընտրությունների կեղծում, օրենքի չարաշահումներ, մարդկային արժանապատվության կորուստ, կոռուպցիա, կաշառակերություն, հովանավորչություն, ամենաթողություն...
ՈՒ այս անտերությանը գումարվում է միջոցների բացահայտ յուրացումը, օրը ցերեկով լսում ես, որ վարչապետը բանկի ոսկու ակտիվներն է վաճառքի հանել: Կենտրոնական Բանկի ոսկու ողջ պահուստները` 1 տոննա 396 կիլոգրամ ոսկին, վաճառվել է մեկ տրոյական ունցիան 395 ԱՄՆ դոլարով: Արդարացնում են, որ Հասույթը կազմել է 17 միլիոն 800 հազար դոլար: Այս խարդախությունը անվանվել է հաջողված գործարք, քանի որ Կենտրոնական բանկը տարիների ընթացքում այդ ոսկին կուտակել է ավելի էժան գումարով: Նշվում էր, որ եկամտի տարբերությունը` 5.4 մլն դոլարը (կամ 3 մլրդ դրամը), փոխանցվել է պետական բյուջե: Դե հիմա պարզենք, թե պետական բյուջե որքան գումար կփոխանցվեր, եթե այդ ոսկին վաճառվեր հիմա: Իսկ իմ նման մարդիկ մեծ հույսերի փայփայումով իրենց մի քանի գրամ ոսկեղեններն էին նվիրաբերում պետությանը: Մի ուրիշ անգամ էլ իմանում ես, որ երկրիդ ղեկավարը միլիոնների դոլլար է տանուլ տվել արտասահմանյան խաղատներում, ի դեպ ղեկավար, որ ի պաշտոնե Հիմնադրամի ծրագրերի իրականացնողն է: Այո, Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը՝ Հոգաբարձուների խորհուրդն է, որի նախագահը հենց ի պաշտոնե ՀՀ նախագահն է, այսինքն դուրս է գալիս, որ գառը պահ էր տված գայլին: Պատկերացնու՞մ եք, խաղատներում խաղացող նախագահն ինչպիսի օրինակ է ծառայում դրամատու բարերարներին ու իր ժողովրդին: Քավ լիցի, եթե միայն նախագահն ու վարչապետը լինեին: Հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ գտնվող Հայաստանի ու Արցախի մի շարք կարևոր պետական, քաղաքական գործիչներ հասարակ, շարքային մարդկանց հեռուստամարաթոններով համոզել, հորդորել են գումարներ փոխանցել հիմնադրամին, բայց մյուս կողմից էլ չափազանց վատ օրինակ են ծառայել` չեն խորշել իրենց անուններով մեծ տարածքներ սեփականաշնորհել ու շքեղ առանձնատներ կառուցել Կասկադի ու այլ աչքի ընկնող տարածքներում։ Կարծում եմ այս ամենից հետո Կարիք չկա զարմանալու, որ հենց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեններից մեկն իր լիազորությունները չարաշահեր ու բարեգործական նպատակներով հավաքված գումարը խաղար կազինոներում , իբր պարտքով է դա արել:
Բարեգործությունը ինքն իրենով վեհ գաղափար ու նպատակներ է հետապնդում ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծումը ժամանակին արված ճիշտ ու անհրաժեշտ քայլ էր` թեկուզ Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարում, որի հիմքում բարոյականության ու ազնվության վեհ սկզբունքով խարսխված հայրենասիրությունը պետք է լիներ : 90-ականներին կար հավատ, որ տարեցտարի հզորանալու ենք, մեզ արժանի երկիր ենք ունենալու: թեև գիտեինք, որ 30 տարի հետո Ադրբեջանը իր նավթային պաշարների հաշվին հարստանալու է, բայց վճռական էինք մեր միասնությամբ, համախմբվածությամբ, դժվարությունները հաղթահարելու կամքով : Ցավոք անարդարությունն ու հիասթափությունը մաշեցին մեր երազանքները` վաճառվեց երկրի գույքը, կողոպուտի ենթարկվեց ժողվրդի ու պետության սեփականություն հանդիսացող երկրի ընդերքը: Առօրյա կյանքում տեղի ունեցող բացասական միտումներն իրենց դերը խաղացին` Մավրն իր գործն արեց:
2018թ թավշյա հեղափոխությունը, այնուհետև 2020թ քառասունչորսօրյա պատերազմը ողջ հայության` այդ թվում Նիդերլանդահայերի համար համախմբող նշանակություն ունեցավ:
Սկզբում ամեն բան լավ էր` թափանցիկ ու ամբողջական, Նիդերլանդների տարածքային կառույցի կայքում նշվում էին նվիրատու բոլոր կազմակերպությունների ու անհատների անունները, մեծադիր ցուցադրվում էր ամիս առ ամիս հավաքված գումարի չափը: Մի խոսքով վերադառնում էր մարդկանց կորսված հավատը:
«Նիդերլանդական օրագիրը» առաջիններից մեկն էր, որ հանդես եկավ համախմբողի դերում ու Նիդերլանդների համար բավականին լավ գումար հավաքագրվեց: 2020թ վերջին երեք ամիսներին, պարտադիր մեր ֆեյսբուքյան էջի հոդվածները խրախուսում, ոգևորում էին մարդկանց, նյութերը վերջանում էին մեր ընթերցողներին «Հայաստան համահայկական հիմնադրամ», Նիդերլանդների տարածքային կառույց և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ ուղղորդելով: Վստահության ամրապնդման համար մենք խոստանում էինք մեր ընթերցողներին հետամուտ լինել նրանց յուրաքանցյուր Եվրո նվիրատվությանը, պատմել որտեղ է ծախսվելու ու ինչ նպատակով:
Այդպես սկզբում էր, սակայն պատերազմի տխուր ավարտից հետո Նիդերլանդների մասնաճյուղի կայքից ջնջվեցին նվիրատուների անունները, թեև խոսվում է այս կամ այն ծրագրերին մասնակցության մասին, սակայն ոչ մի կոնկրետ հաշվետվություն, միայն լղոզված ու թերի տեղեկություններ, խոսքեր ու թափանցիկության բացակայություն, որի մանրամասնությունները տեղին չենք համարում ներկայացնել` խնայելով ընթերցողի ժամանակն ու համբերությունը:
Այնուհանդերձ, ընդհանուր առմամբ հիմնադրամի նկատմամբ նրա պատասխանատուների ոչ սթափ, ու ինչու չէ հանցավոր վերաբերմունքը չէր կարող հասարակ նվիրատուների լայն շրջանակում չձևավորվեր անվստահության ու հիասթափության մեծ զգացում: Անցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման օրվանից 32 տարի (Նիդերլանդների նրա մասնաճյուղն ավելի ուշ ու ընհատումով է գործել): Իմ ու շատերի նվիրական երազանքներն այդպես էլ իրականություն չդարձան: Սրտի թրթիռով ու կամավորությամբ հավաքված գումարները փոշիացվեցին: Մեր պետությունն այսօր կանգնած է գոյաբանական խնդրի առջև ու դժվար թե այժմ հիմնադրամը նույնիսկ համախմբվածության դեպքում արմատական խնդիրներ լուծի, ավելի ճիշտ կլինի վերափոխել ու արդիականացնել հիմնադրամի գործունեությունը:
Չնայած սկզբնական գաղափարի լուրջ շեղումներին` հիմնադրամն այնուհանդերձ իրագործեց ճանապարհների, ջրազտման և ջրամատակարարման, բնական գազատարների անցկացման, Արցախում՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրու կառուցման ծրագրեր։ Հիմնադրամի ջանքերով կառուցվեցին ու վերակառուցվեցին մի շարք դպրոցներ, մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ, մարզական և մշակութային կենտրոններ։ Հիմնադրամն իրականացրեց կրթական, մշակութային և գիտական ծրագրեր։ Ինչքա՞ն գումարի դիմաց ու որքանո՞վ արդյունավետ էին այս ծրագրերը, դա այլ հարց է:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրերն Հայկակ Արշամյանը վերջերս առաջին ալիքին տված հարցազրույցում ընդունեց, որ Հաշվետվողականության բարձրացման ու ծրագրերի մատչելի լուսաբանման, թափանցիկության ապահովման խնդիրներ կան ու դրանց բարելավման արդյունքում է, որ այս տարի «Հայաստան» համահայկական Հիմնադրամն իր նվիրյալներից հավաքագրել է 15,302,500 ԱՄՆ դոլար: Սա վերջին 10 տարիների (բացառությամբ 2020թ.) Լավագույն արդյունքն է:
Արդյունքը` արդյունք, բայց կարևորը կորսված հավատի վերականգնումն է: ՈՒզում ենք հավատալ, որ հայ ժողովուրդը դասեր քաղելով շտկելու է իր մեջքը ու շարունակելու է իր անկախ դարավոր ընթացքը` միասնությամբ ու հզոր պետության կառուցմամբ:
Hay Azian
«Նիդերլանդական օրագրի» հիմնադիր, խմբագիր
«Նիդերլանդական օրագրի» հիմնադիր, խմբագիր
Պատերազմական ժամանակաշրջանի մի քանի հրապարակման հղումներ, որը համախմբող նշանակություն ունեցավ
FAON- ը դատապարտում է հարձակումները և համերաշխություն հայտնում Արցախին և Հայաստանին
https://niderlandakan.livejournal.com/454273.html
Ինչ կարող ենք հիմա անել, կամ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԻՆhttps://niderlandakan.livejournal.com/449316.html
Նենգ թշնամի, անհապաղ միջոցռումներ, դրամահավք
https://niderlandakan.livejournal.com/448398.html
Նիդերլանդահայ կառույցներն ու կազմակերպությունները փորձում են սատար լինել Արցախին,Հայաստանին
https://niderlandakan.livejournal.com/445979.html
Դեն Բոս քաղաքի հայ համայնքը կոչ է արել` քննարկելու պատերազմում Արցախին օգնելու խնդիրը
https://niderlandakan.livejournal.com/443264.html
ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻՆ ԶՈՐԱԿՑԵԼՈՒ ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԻՆ. ԳԱՅԱՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
https://niderlandakan.livejournal.com/444037.html
ԱՐՑԱԽԻՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ ՆԱԵՎ ԱՅԼԱԶԳԻՆԵՐԸ
https://niderlandakan.livejournal.com/435926.html
Քուրդ Ալիի օգնությունը Հայաստանին
https://niderlandakan.livejournal.com/437868.html
Միացյալ Հայերը Հոլանդիայում միությունը կազմակերում է առցանց մշակութային ցերեկույթ
https://niderlandakan.livejournal.com/439454.html
Դեսպան Տիգրան Բալայանը` ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի մասին
https://niderlandakan.livejournal.com/433061.html
«Յուրաքանչյուրս 10 Եվրո» «Նիդերլանդական օրագրի» նախաձեռնությունից կարճ ժամանակ անց
https://niderlandakan.livejournal.com/432664.html
Մենք ներկայացնում ենք ձեզ, դուք օգնում եք մեր երկրին
https://niderlandakan.livejournal.com/423964.html
«Kapsalon Bianco» գեղեցկության սրահը հայտարարել էր բարեգործական օր
https://niderlandakan.livejournal.com/422605.html
ՆԱԵՎ ԱՐՎԵՍՏՈՎ ՊԻՏԻ ՀԱՂԹԵՆՔ
https://niderlandakan.livejournal.com/424410.html
Օգնում ենք Հայաստանին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով
https://niderlandakan.livejournal.com/422189.html
3 ՀՈՒՍԱԼԻ ՀԱՍՑԵ, ՈՐՏԵՂՈՎ ԿՕԳՆԵՔ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
https://niderlandakan.livejournal.com/450059.html
Օգնություն Արցախին/ПОМОЩЬ АРЦАХУ
https://niderlandakan.livejournal.com/399727.html
Նիդերլանդահայ և բելգիահայ թվով 180 գործարարներ արդեն հանգանակություններ են արել
https://niderlandakan.livejournal.com/415841.html
ՀԱՎԱՔՎԵՑ €412.387
https://niderlandakan.livejournal.com/415370.html
«Իմ անունը Արցախ է և ես հակամարտություն չեմ ուզում»
https://niderlandakan.livejournal.com/429527.html
Նիդերլանդահայերը տարբեր եղանակներով շարունակում են օգնել արխախցի մեր հայրենակիցներին
https://niderlandakan.livejournal.com/405049.html
Չի դադարում նիդերլանդացի մեր հայրենակիցների օգնությունը Արցախին ու Հայաստանին
https://niderlandakan.livejournal.com/403882.html
Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը հերթական օգնությունն է պատրաստվում առաքել Արցախ
https://niderlandakan.livejournal.com/406146.html
Հարցազրույց «Հայաստան» հիմնադրամի Նիդերլանդների կառույցի (Armeniefonds NL ) պատասխանատուների հետ
https://niderlandakan.livejournal.com/472942.html
-----
https://niderlandakan.livejournal.com/2020/09/
https://niderlandakan.livejournal.com/2020/10/
https://niderlandakan.livejournal.com/2020/11/
https://niderlandakan.livejournal.com/2020/10/
https://niderlandakan.livejournal.com/2020/11/
Դրամահավաքներ
Հարցազրույցներ
2020թ վերջին ամիսների ու դրանից հետո այս թեմայով Ֆեյսբուքյան մեր գրառումներն ավելի
առատ են
No comments:
Post a Comment