ՀՀ մայրաքաղաք Երևանից
Նիդերլանդական Օրագրի համար
Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ
ԵՊՀ –ում արդեն բավականին փոփոխություններ են տեղի ունեցել համահունչ գլոբալ առաջընթացին․ դրանք ոչ միայն աշխատանքի ու դասերի կազմակերպման ոլորտում են, այլև սոցիալ-հոգեբանության, ուսանողական հետաքրքրությունների կազմակերպման ոլորտում, որոնց համար ստեղծված են բարենպաստ պայմաններ ղեկավարության կողմից։ Վերջին խնդրի առնչությամբ այսօր հսկայական աշխատանք են տանում ուսանողական խորհուրդները, որոնց ակտիվությունը դարձել է խիստ նպատակաուղղված և օգտակար ողջ ուսանողության համար։
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը համալսարանի մասնաշենքում ուսանողների իրազեկությանն և սոցիալական այլ խնդիրների հետ կապված իրականացնում էր սոցհարցում, որում ընդգրկված էին էական հարցադրումնետր։ Ինչպես հայտնի է անձը չի կարող խուսափել տեղի ունեցող գլոբալ փոփոխություններից։ Դրանք անպայման ազդում են անձի ինքնազգացողության, սոցիալական միջավայրում նրա վարքագծի վրա։ Օրինակ՝ դրանք կարող են առաջացնել ագրեսիվություն, տանել ինքնագնահատականի կտրուկ իջեցման, անձին դարձնել կախված շրջապատից։ Այսօրվա հարցումը փորձում էր ուսանողի ուշադրությունը սևեռել իր բնական հնարավորությունների, հուզական աշխարհի , հուզարտահայտման և վարքի կառավարման վրա։ Կարելի է ասել բոլորը մասնակցում էին մեծ հետաքրքրությամբ, իհարկե ցանկալի կլիներ, որ արդյունքները հրապարակվեին անանուն, որպեսզի բացի գիտական ուսումնասիրության նյութ դառնալուց, երիտասարդները կարողանային հասկանալ ինչ փոփոխությունների վրա պետք է աշխատեն երջանիկ լինելու համար։
Personality self-affirmation questionnaire at YSU
For the Diary of the Netherlands/ NidOragir
From Yerevan, the capital of Armenia
Naira Gasparyan, PhD, YSU, Associate Professor
At YSU, quite a few changes have already taken place in line with global progress: they are not only in the field of work and class organization, but also in the field of socio-psychology, student interests, for which favorable conditions have been created by the administration. In connection with the latter issue, today, students’ councils are doing a huge job, the activity of which has become highly targeted and useful for the students’ community.
The student council of the Faculty of Philosophy and Psychology conducted a sociological survey, organizing the practical part – the quiz with many significant questions - regarding student awareness and other social problems, in the university building. As is known, a person cannot avoid the global changes which are taking place all over the world, Armenia included. They necessarily affect a person’s well-being, personal behavior in the social environment. For example, they can cause aggression, lead to a sharp decrease in self-esteem, make a person dependent on their surroundings. Today’s survey was an attempt to draw the students’ attention to their natural abilities, emotional world, emotional intellect and behavior management. It can be said that everyone participated with great interest. Of course, it would be desirable for the results to be published anonymously, so that in addition to becoming a subject for scientific study, young people could understand what changes they need to elaborate in themselves so that they could be happy.
No comments:
Post a Comment