Դեկտեմբերի 24-ին ամբողջ աշխարհում միլիոնավոր կաթոլիկ քրիստոնյաներ նախապատրաստվում են տոնել Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու օրը, այն սկսվում է երեկոյան ճրագալույցով ։ Բոլոր հետևորդներին շնորհավոր։
ՆԱԵՎ ՆԱՅՄԵԽԵՆԻ ՎԱՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ
«Միասին» համահայկական ՀԿ-ն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ արդեն երրորդ անգամ Հայաստանում ապրող սոցիալապես անապահով, Արցախյան 44- օրյա պատերազմում զոհված հայորդիների, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների համար իրականացրեց «Խաղաղ Ամանոր» բարեգործական ծրագիրը:
Այս տարի տոնական միջոցառումն անցկացվեց Լճաշեն գյուղի «Էթիունի» հյուրատանը, որի ժամանակ 40 երեխայի փոխանցվեց նախապես պատրաստած նվերները:
Ծրագրում ներառված էին Լճաշեն և Գագարին բնակավայրերի վերը նշված թիրախային խմբերի երեխաները:
Ի թիվս աշխարհում սփռված հայկական կազմակերպությունների բարեգործությանը մասնակցեց նաև Նիդերլանդների Նայմեխեն քաղաքի ՎԱՆ կիրակնօրյա դպրոցի սաները
«Ուրախ ենք, որ շարունակվում է «ՄՀՀ» միության կողմից փոքրիկ ներդրումը» Հայաստանի Հանրապետության տարբեր գործընկերների ծրագրերին։ Այս անգամ Միասին հկ֊ի օգնությամբ Խաղաղ ամանոր նվիրեցինք Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի որոշ երեխաներին։ Մենք «փոքր» ենք՝ շատ մեծ սրտով։»-Գրում են նրանք:
Ձեզ ենք ներկայացնում աշխարհի տարբեր անկյուններում գտնվող երեխաների ուղերձներն իրենց հասակակիցներին:
Հայաստանի Հանրային Ռադիո յի Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդման հյուրն էր ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Լևոն Սարդարյանն ու գլխավոր հանձնակատարը զրուցում են Հայաստան-Սփյուռք կապերի, սիրիահայերի հետ կապված իրավիճակի, Հանձնակատարի գրասենյակի ձեռնարկած աշխատանքների, եկող տարվա ակնկալիքների մասին։
ՏԱՐԵՄՈՒՏՅԱՆ ԷԿՐԱՆ` ՊՈՒՏԻՆԻ движуха-ն
Թղթակցի ու Պուտինի միջև խոսակցություն (Իրականում Պուտինն այս խոսքերն ասել է);
-Պարոն նախագահ, թվում է Դուք չեք հասել հատուկ զինվորական օպերացիայի իրականացման նպատակին և Ռուսաստանը հայտնվել է թույլ դիրքերում:
-Ինչ հիմարություն, նպատակակետին պրակտիկորեն հասել ենք, Ռուսաստանն ուժեղ է, քան երբևէ:
-Դուք տեղյակ ե՞ք, որ սևծովյան նավատորմը գրեթե ոչնչացված է, հայտնվել է հատակում ինչպես ձեր տնտեսությունը:
-Բայց տես, մեզ Արեշնիկ ունենք:
-ՆԱՏO-ի տարածքները մեծացել են, իսկ Կուրսկի մարզի մի մասն էլ գրավված է:
-Արեշնիկ
-Ձեր զորքերը դուրս են բերվում Ղարաբաղից ու Սիրիայից, իսկ Ռուսաստանի հեղինակությունը ցեխին է հավասարվել:
-Աաաա՜րեշնիկ
-Բանակի կորուստները հարյուրհազարների է հասնում, մերժված վիճակում եք` կախված Չինաստանից:
-Արեշնի՜կ
-Դեհ ինչ, պատասխանեք մեր վերջին հարցին: Ո՞րն էր այս հանցագործ պատերազմի պատճառը
-ՈՒղղակի սկսել էինք ձանձրանալ, լճացում, ուզեցինք շարժուձև (движуха) անել: Հենց սկսվի դա ամեն ինչ կսուլի ներքևում, վայրկյաններ, պարկուճներ, սարսափ, բայց սարսափելին` սարսափը չէ, պարզապես движуха (շարժուձև) է
(Երրորդ կողմից ձայն)
- Ապուշ (долбоёб)
(Նույն օրը երեկոյան հայտնի դարձավ , որ Ռուսաստանը հրթիռներով խփել է Կիևին ու Խերսոնին-ծանոթ. Նիդ օրագիր)
ՄԵՐ ՆԱԽԿԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ:Այս տեսաերիզը դիտել է 2մլն 300 հազ. մարդ
Հայկական հետքերով
Բանգլադեշի Դաքքա քաղաքի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին ( the Armenian Church of the Holy Resurrection in Dhaka)
Գտնվում է Դաքքա քաղաքի հին հատվածի Արմանիտոլա շրջանում։
Ներկայումս եկեղեցին փակ է, ներս մտնելու համար անհրաժեշտ է թույլտվություն։ Բանգլադեշի կառավարությունը եկեղեցին ներառել է ճարտարապետական հուշարձանների ցանկում։
Այն կառուցված է 1781 թվականին հայկական փողոցում, գերեզմանատանը կից գտնվող փայտե ժամատան տեղում։ Այն օծել է Եփրեմ եպիսկոպոսը, ով հետագայում դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցի։ Հայերն այստեղ են եկել 17-18 -րդ դարերում և հիմնականում զբաղվել են առևտրով։ Շնորհիվ առևտրի ոլորտում հայերի հաջողությունների, որոնք բարելավում էին պետության տնտեսական վիճակը, Մեծ Մոնղոլների կայսրության ղեկավար Ագբար I Մեծը հայերին թույլ է տվել ազատորեն դավանել իրենց կրոնը։ Տաճարի կառուցման համար գումար է հավաքել Բենգալիայի ամբողջ հայկական համայնքը։ Եկեղեցին կառուցվել է Դաքքայի աժխույժ հայաբնակ շրջաններից մեկում՝ Արմատիոլում։ Դաքայում հայեր այլևս չկան, եկեղեցին չունի մշտական վանահայր և այդ պատճառով ժամերգություններ անցկացնելու համար տարին երկու անգամ Ավստրալիայից այստեղ է գալիս հայոց արքեպիսկոպոսը։
Եկեղեցուն հետևող միակ հայը՝ Մարտինը, (Մայքլ Ջոզեֆ Մարտին) ծնվել է 1930-ին՝ Բիրմայում եւ Դաքքա էր գնացել 1942-ին։ 1980-ականներից նա խնամում էր եկեղեցին եւ նրա հարեւանությամբ գտնվող գերեզմանատունը, ուր թաղված են մոտ 400 հայեր։ Ցավոք վերջինս էլ մահացավ 2020թվականին: Եկեղեցին ունի 750 ոտնաչափ (230 մ) երկարություն, միջացքն ունի 14 ոնտաչափ լայնություն, 4 դուռ, 27 պատուհան։ Եկեղեցում կա պարուրաձև սանդուղք, ժամացույցե աշտարակ, որի ձայնը լսվել է 4 մղոն հեռավորության վրա և մարդիկ իրենց ժամացույցները ուղղում են ըստ այդ ժամի։ 1897 թվականին եկեղեցին տուժվել է երկրաշարժից։
Դաքքա այցելության ժամանակ Մայր Թերեզան գիշերել է այս եկեղեցում։
Տեսաերիզ` Հարություն Հակոբյանի
https://www.nidoragir.com/2024/12/blog-post_24.html
https://niderlandakan.livejournal.com/622776.html
No comments:
Post a Comment