The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 18 November 2024

Հեքիաթից ծնվող նոր երգեր Արգինա Հարությունյանի կատարմամբ

 ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ (Թարմացվող)


Արգինա Հարությունյանը ծնվել է 1994 թ․-ին, Երևանում։  Նրա հայրը նկարիչ Սամվել Հարությունյանն է, մայրը` լեզվաբան, խմբագիր, հեքիաթագիր Երազիկ Գրիգորյանը: Արգինայի Ամերիկյան շրջագայության հետաքրքիր դրվագներ` տեսաերիզի տեսքով, տեղադրվել են «Նիդերլանդական օրագրում»: Արգինայի խոսքը հյութեղ է ու բավական հետաքրքիր: Արգինան վերջերս հանդես եկավ նոր, յուրահատուկ նախաձեռնությամբ: Նա Երազիկ Գրիգորյանի հեքիաթները վերածեց երգի ու ինքն էլ հանդես է գալիս դրանց գեղեցիկ կատարումներով: Կարծում ենք սա օգտակար կլինի ձեր երեխաների մտահորիզոնի, երաժշտական ունակությունների զարգացման, վառ երևակայության, աշխարահայացի ընկալման ու ճիշտ դաստիարակության համար: Այդ իսկ պատճառով  որոշեցինք հեքիաթից նոր ծնվող այս երգերը հերթականությամբ ներկայացնել մեր ընթերցողներին, որոնք կարող են սիրով ներկայացնել իրենց երեխաներին: Արգինան երաժշտական կրթություն ունի:

2021 թ․-ին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական, մասնագիտական դպրոցը։  2019-ին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետը, ստացել մագիստրոսի կոչում։ 2014-2015 թթ․ աշխատել է Երևանի տարածաշրջանային հմ․ 1 պետական քոլեջում, որպես երաժշտական ձևավորման և երաժշտության պատմության դասախոս։ 2018 թ-ից առ այսօր աշխատում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, որպես կոնցերտմայստեր։ 2018-2021 թթ․ աշխատել է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, որպես դաշնամուրի դասատու և կոնցերտմայտեր։ 2018-2022 թթ․ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում աշխատել եմ որպես դաշնամուրի դասատու։ 2022-2023 ուստարում Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում աշխատել է  ուսումնական գծով փոխտնօրեն։ 2017 թ․-ից`  Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբում երգչուհի է։

Ստեղծագործել է 50-ից ավելի երգեր և ռոմանսներ, 20-ից ավելի մանկական երգերի և խմբերգերի հեղինակ է: Նրա երաժստական գործերից են «Մոխրոտ․ երազանքներն իրականանում են» երաժշտական ներկայացումը` բեմադրված Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում, «Ձյունապատ տանիքների հեքիաթը» («Շունն ու կատուն») երաժշտական ներկայացումը՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում,

«Մեր լուսե այգին» ներկայացում՝ «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնում,  «Մոխրոտիկ» Երաժշտական ներկայացումը՝ Հրազդանի դրամատիկական թատրոնում և այլն:

Արգինան վարպետության դասեր է անցել եվրոպական մի շարք երկրներում․ Սլովենիա, Ավստրիա, Իտալիա, Ֆրանսիա։

Իտալիայի Բրեշիա քաղաքում կատարողական արվեստի հմտության ամառային դպրոցում վերաորակավորվել է որպես բարձրակարգ մասնագետ։ 

Երեխաների համար այս երգերը ձայնագրվում են Family Lab ստուդիայում և հասանելի են յութուբյան հետևյալ հասցեով`






No comments:

Post a Comment