Հաագայի «Աբովյան» մշակութային միության վարչության նախագահ պարոն Մաթո Հախվերդյանին
Հոլանդահայ Աբովյան մշակութային միության հարգարժան անդամներին, բարեկամներին
Հոլանդահայ Աբովյան մշակութային միության հարգարժան անդամներին, բարեկամներին
Այս օրերին լրանում է Հաագայում գործող Աբովյան մշակութային միութան 40-ամյակը, որի կապակցությամբ այս շաբաթավերջը կնշանավորվի ընդունելությամբ, Հայկական կինոյի օրով, ու կեզրափակվի նոյեմբերի 17-ի տոնական համերգով:
Հաագայում գործող Աբովյան մշակութային միութունը Նիդերլանդներում գործող ամենակայացած ու ազգային ավանդույթները անշեղորեն գծով տանող հայ համայնքներից է, որի բազմաբնույթ գործունեությունը կարևոր օրինակ է շատերի համար:
Այսքան տարի, բառի բուն իմաստով լծվել հայապահպանության գործին, կրել ու տարածել հայ մշակույթը, հայոց լեզուն և հայկական ավանդույթները, նաև օտարներին ներկայացնել ու տեսանելի դարձնել Հայաստանը` արդեն մեծածավալ աշխատանք է : Աբովյանցիները այս ճանապարհը հարթել են աշխատասիրությամբ ու անձնազոհությամբ, նաև լավ գործերի համարձակ նախաձեռնությամբ, հանդես են բերելով կամք ու միասնություն: Միջազգային մշակութային բազմաթիվ փառատոնների հաջող մասնակցությունն ու լավ արդյունքներ գրանցելը դրա վառ ու փայլուն վկայություններից է:
Աբովյան մշակութային միութունն իր անգերազանցելի բարձրությունում է` Հատկապես մեծ տեղ հատկացնելով մայրենիի պատշաճ մակարդակին: Մշակութային միության կայքը եռալեզու է` որից մեկը պարտադիր եղել է ու կա հայերենը: Արդեն իսկ Հայալեզու կայքի առկայությունը վկայում է ամուր հայկական բռունցքված համայնքի մասին: Բացի երեխաների և մեծահասակների համար հայոց լեզվի, երգի ու պարի դասերից, Աբովյան միությունը կազմակերպում է թեմատիկ օրեր և դասախոսություններ` տարբեր թեմաներով, հրավիրելով ճանաչված մասնագետներ: Մեծ տեղ է հատկացվում հայոց ավանդական տոներին և կարևոր հոբելյաններին: Աբովյան միությունը դարձել է հայոց պատմության և մշակույթի մասին վավերագրության և տեղեկատվության կենտրոն: Բացի մշակութայինից իր հիմնադրման օրվանից միությունն ակտիվորեն ծավալել է հասարակական-քաղաքական տարբեր մակարդակների գործունեություն:
Արդարև Հաագայի Աբովյան մշակութային միության անցած 40 տարիները կարելի է համարել սերունդների հայեցի կրթության ու դաստիարակության, օտար ափերում հայոց լեզվի և հայկական ավանդույթների պահպանման ժամանակաշրջան: Կարևորվել ու անհրաժեշտ է համարվել ոչ միայն Նիդերլանդների տարբեր վայրերում գործող հայկական կառույցների ու կազմակերպությունների հետ համագործակցությունը: Միության Weesperstraat 91 – 2574 VS հասցեն Հաագայում հանդիսացել է ոչ միայն հայ, նաև օտարազգի բարեկամների հանդիպման ու ծանոթությունների սիրելի վայր:
Անգնահատելի է «Աբովյան» մշակութային միության` անձամբ Մաթո Հախվերդյանի, Ինգե Դրոստի ու բոլոր նվիրյալների ջանքերը:
«Նիդերլանդական օրագիրը» ջերմորեն շնորհավորում է բոլոր աբովյանցիներին, մեզ բոլորիս` «Աբովյան» մշակութային միության հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ:
«Նիդերլանդական օրագիր»
Աբովյան միության 40-ամյակը
Հայկական մշակութային շաբաթավերջ Հաագայում
Աբովյան մշակութային միության 40-ամյակը մենք կնշենք նոյեմբերին Հաագայում՝ «Հայկական կինոյի օր» նոյեմբերի 16-ին և «Տոնական համերգ» նոյեմբերի 17-ին միջոցառումներով։
I
Թեմա` «Հայկական կինոյի օր»՝ «Վավերագրական հնչյուններ հայկական լեռնաշխարհից և սփյուռքից»։ Միջոցառումը կազմակերպել են Աբովյան միությունը և Filmhuis Den Haag կինոթատրոնը։
Թվականը` Շաբաթ, 16 նոյեմբերի 2024
Ժամերը` 13:00, 15:00, 16:45 և 19:00
Հնարավոր է ժամերի փոփոխություն
Վայրը` Filmhuis Den Haag
Հասցեն` Spui 191 – 2511 BN Հաագա
Մուտքը` Ստանդարտ գին. €12.00, տոմսերի վաճառքը կինոթատրոնում
II
Թեմա` Տոնական համերգ Theater aan het Spui թատրոնում, որտեղ հայկական երգով, պարով և երաժշտությամբ ելույթ կունենան հայտնի երգիչ Սևակ Ամրոյանը Հայաստանից, Black Swan հնգյակը Հոլանդիայից և Աբովյան մշակութային միության երգչախումբը և պարայխումբը։
Թվականը` Կիրակի, 17 նոյեմբերի 2024
Ժամը` 16:00-ին
Վայրը` Theater aan het Spui (Het Nationale Theater)
Հասցեն` Spui 187 – 2511 BN Հաագա
Մուտքը` € 30.00
Տեղերի ամրագրում` info@abovian.nl էլ. նամակով
No comments:
Post a Comment