The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 7 November 2024

Ներկայացվեց «ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա-պերֆորմանսը

Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասահում նոյեմբերի 6-ին և 7-ին ներկայացվում են «ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա–պերֆորմանսըորն իրականացնոմ  է  «Արտ–Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ Երվանդ Քոչարի թանգարանի, ֆրանսիական «Սաթէ–Աթղը» թատերական միության, «Կաֆիգ» պարային ընկերության հետ համագործակցությամբ:

«ՔՈՉԱՐ 360°» բազմաժանր նախագիծը պարի, կենդանի երաժշտության, վիդեո պրոեկցիայի միաձուլում է՝ ներկայացնելու Երվանդ Քոչարի պատկերային ու տարածական մտածողությունը։

Այն ֆրանսիացի նշանավոր պարուսույց Մուրադ Մերզուկիի և ռեժիսոր Սաթէ Խաչատրյանի երկրորդ համագործակցությունն է։  

 Նաիրա Գասպարյան 

  Ֆրանսիայի դեսպանատան օգնությամբ հայ արվեստասեր  հասարակությանը դատին հանձնվեց մի արտակարգ հնարավորություն գեղեցիկի հետ անմիջական շփման համար։ Բազմազան պատկերային էֆեկտներն ու անթերի կոստյումները աչ են շոյում իրենց արտահայտչականությամբ։


«ՔՈՉԱՐ 360°» նախագծի իրականացնողներն են՝
Գաղափարի և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ՝ Սաթէ Խաչատրյան Պարուսույց՝ Մուրադ Մերզուկի Ինստալացիայի հեղինակ՝ Աշոտ Մարաբյան Երաժշտության հեղինակ՝ Հող Արթուն Վիդեո – մափինգ՝ Արտյոմ Բաղդասարյան Հագուստների ձևավորում՝ Էդգար Մանուկյան, Կարեն Դոլուխանյան Պարուհիներ՝ Շառլոտ Գարբան, Ալիզե Բրյուլ, Աննա Քալաշյան Երգչուհի՝ Լիլիթ Խաչատրյան














No comments:

Post a Comment