The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 31 October 2024

Երվանդ Քոչարին նվիրված ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում

«Երվանդ Քոչար - 125. Հատելով ժամանակ և տարածություն»



Նիդերլանդական Օրագրի համար
Հայաստանի մայրաքաղաք Երևանից
Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ

Հայաստանի ազգային պատկերասրահում հոկտեմբերի 29ից մինչև փետրվարի 28ը կգործի Երվանդ Քոչարի 125 ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը, որի բացմանը իրենց նպաստն են բերել Երվանդ Քոչարի թանգարանը և ընտանիքը՝ համագործակցելով պատկերասրահի հետ։ Ցուցահանդեսում ներկայացվում են Երվանդ Քոչար արվեստագետի տարբեր տարիների աշխատանքներ՝ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ ու տարածական երկեր։ Արվեստագետի ձեռքբերումներն ամփոփող բազմաժանր ստեղծագործությունները տեղակայված են տարբեր սրահներում՝ ըստ նրա թիֆլիսյան, փարիզյան և երևանյան գործունեության շրջանների։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի Քոչարի փարիզյան շրջանի սրահներից երկուսում ներկայացված եվրոպական ավանգարդի լավագույն ավանդույթներով ստեղծած կտավները և անիմացիոն էֆեկտներով հագեցած աննախադեպ երևույթ համարվող տարածական գեղանկարները։ 

Հայրենադարձված Քոչարի երևանյան աշխատանքներին նոր հնչեղություն է հաղորդում մոմաներկի հեղինակային գյուտը, քանդակի և գրաֆիկայի բնագավառներում պլաստիկական նոր ձևերի մոնումենտալ շեշտադրումը։

Անիմացիոն սրահի հեղինակ Աշոտ Մարաբյանի և համադրող Հասմիկ Բադալյանի աշխատանքն հաջողված է, ցուցահանդեսը սպասում է իր  այցելուներին։

Աշխարահռչակ արվեստագետի աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանում Երվանդ Քոչարի թանգարանում, Փարիզում դրանցով կարելի է հիանալ Ժորժ Պոմպիդու կենտրոնում, Լիսաբոնում դրանք ցուցադրված են Գալուստ Գյուլբենկյան թանգարանում, ցուցադրություններ կան Տրետյակովյան պետական պատկերասրահում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստների թանգարանում, Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

 -----------------------------------

EXHIBITION IN NATIONAL  GALLERY OF ARMENIA

« Yervand Kochar - 125. Across time and space»


For the Diary of the Netherlands/ NidOragir
From Yerevan, the capital of Armenia
Naira Gasparyan, PhD, YSU, Associate Professor

The National Gallery of Armenia is hosting an exhibition dedicated to the 125th anniversary of Yervand Kochar from October 29 to February 28, the opening of which is supported by the Yervand Kochar Museum and Family in cooperation with the gallery. The exhibition presents works by Yervand Kochar from different years: paintings, graphic works, sculptures and spatial works. The multi-genre works summarizing the artist’s achievements are located in different halls according to the periods of his activity in Tbilisi, Paris and Yerevan. Of particular note are the paintings created in the best traditions of the European avant-garde and the spatial paintings, which are considered an unprecedented phenomenon, enriched with animation effects, presented in two of the halls of Kochar’s Paris period.

The repatriated Kochar's Yerevan works are given a new resonance by the author's invention of wax crayon, the monumental emphasis on new fantastically nice forms of sculpture and graphics.

The work of the author of the Animation Salon Ashot Marabyan and the curator Hasmik Badalyan is successful, the exhibition awaits its visitors.

The works of the world-famous artist are kept in the National Gallery of Armenia, in the Yervand Kochar Museum in Yerevan, they can be admired at the Georges Pompidou Center in Paris, they are exhibited at the Calouste Gulbenkian Museum in Lisbon. In Russia there are exhibitions in the State Tretyakov Gallery, in the Museum of Arts of the Peoples of the East in Moscow, the State Russian Museum in St. Petersburg. Kochar’s works can also be found in numerous private collections all over the world.









No comments:

Post a Comment