The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 24 October 2024

Արմենուհի Դարչինյանի «ԵՍ ԿԱՄ» գրքի շնորհանդեսը երևանում

 


 Արմենուհի Դարչինյանի հերթական գրքի շնորհանդեսը՝ կազմակերպված երևանյան ամենագողտրիկ վայրերից մեկում, հագեցած էր մշակութային բազմաբովանդակ ծրագրերով։ Հնչեցին երգեր աշխարհահռչակ տենոր` #Vanno #Tadeo #Leoni-ի, սիրված երգիչ Վահագ Ռաշ-#Вааг #Раш-ի կատարմամբ և պարային խմբերի գեղեցիկ ելույթներով։ Մասնակիցների թվում էին նաև  
  «ԳԱՅԱՆԵ»   ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ Միությունը,  «Էլլադա» պարային համույթը, ասմունքող և վարող Մանե Սոֆյանը, ԵԿՄ Պատանի Երկրապահների Զառի վաշտի ողջ անձնակազմը։ 
Արմենուհին իր պոեզիայով  աշխարհին է հանձնում հոգում կուտակված ողջ լույսն ու սերը։ Արմենուհին սոսկ բանաստեղծուհի չէ, չնայած վաղուց է սկսել տպագրվել հայրենիքում և սփյուռքում՝ կամրջելով երկուսն իրար։ Հայրենի քաղաքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը թողեց իր դրոշմը, որը գուցև կանխորոշեց բանաստեղծուհու  ապագան և հետաքրքրությունների շրջանակը։ Նրա երրորդ գիրքը եկավ հանրությանը բերելու արդեն հասուն բանաստեղծուհու հոգեկան ապրումները անցած կյանքի մասին, որը խոր արմատներ է գցել նրա հոգում, սակայն Արմենուհին  ապրում է լուսաշող ապագայի նկատմամբ մեծ հավատով։ Նա վստահ է, որ անձրևը մաքրելու է ծանր օրերի հետքերն ու հոգու տխրությունը, հատկապես, երբ հոգում մանկության վերհուշն է ու կարոտը հայրենի եզերքի նկատմամբ։ Նրա հերոսը մարդն է իր արարչագործությամբ։ Արևի ու լույսի սիրահար բանաստեղծուհին իրեն համարում է բնության մի մասնիկ, ում պարտքն է ապրելը, որ ապրեցնի։ Նրա աշխարհը արևի համ ու լույս ունի, որը նրան միշտ պահում է հայրենի  Սպիտակի կողքին։ Թերևս հենց կարոտն է ձևավորել է բանաստեղծուհու ստեղծագործ էությունն ու  քաղաքացիական գիտակցությունը։ Արմենուհին չի կարող հեռու մնալ մարդկային ցավից ու դժվարություններից․ նա միշտ շտապում է օգնության, նրան խորթ չեն նաև բարեգործությունն ու ապրումակցումը։ 
Միջոցառումն իր ողջ գեղեցկությամբ օգնեց հյուրերին կտրվել իրականությունից՝ ու մի պահ դառնալ Արմենուհու գեղեցիկ հույզերի երազային աշխարհի այցելու։
Բնության գրկում անցկացված միջոցառումը հաճելի և անմոռանալի օր պարգևեց բոլորին։

«Նիդերլանդական Օրագրի» համար
Հայաստանի մայրաքաղաք Երևանից` Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ


Presentation of the book “I DO EXIST "

by Armenuhi Darchinyan at Canyon Park Resort in Yerevan

 Armenuhi Darchinyan's regular book presentation, organized in one of the most hidden places in Yerevan, was full of multi-content cultural programs. Songs were played by the world-famous tenor Vanno Tadeo Leoni, popular singer Vahag Rash and beautiful performances of dance groups. Among the participants were the "GAYANE" patriotic association, reciter and conductor Mane Sofyan, the “Ellada” dance ensemble, the entire staff of the YKM Young Earth Guards Zar troop.

Armenuhi gives the world all the light and love accumulated in her soul with her poetry. Armenuhi is not just a poetess, although she has long been published in the homeland and in the diaspora becoming a bridge for the both. The devastating earthquake in her hometown left its mark, which perhaps predetermined the future of the poetess and the scope of her interests. Her third book came to bring to the public the already mature poetess’ mental world and feelings about the past life, which has taken deep roots in her soul, and about the bright future. She is sure that the rain will wash away the traces of hard days and the sadness of the soul, especially when there are childhood memories and longing for the native land. Her hero is man with his almighty creation. Armenuhi, who loves the sun and light, considers herself as part of nature, her duty is to live, to help others live. Her world has a taste of light, which always keeps her next to her native Spitak. Perhaps it was this nostalgia that shaped her creative nature and civic consciousness. Armenuhi cannot stay away from human pain and difficulties. She always rushes to help, she is also no stranger to charity and sympathy. 

The event with all its beauty helped the guests to break away from reality, become a visitor of Armenuhi's beautiful emotional dream world for just a couple of moments.

The event held in the lap of nature gave everyone a pleasant and beautiful day.






No comments:

Post a Comment