Նիդերլանդներում և Բելգիայում գործունեություն իրականացնող հայազգի խոշոր գործարարներն այսուհետ համահայկական ամենամեծ բիզնես ցանցի մասն են։ Բացվել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի 18–րդ մասնաճյուղը աշխարհի երկու հայկական մեծ համայնք ունեցող երկրներում ՝ Նիդերլանդներում և Բելգիայում։
«Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը և Հայաստանից ժամանած մի խումբ գործարարներ ներկա են եղել մասնաճյուղի պաշտոնական բացմանը։
«Մանթաշյանց Նիդերլանդներ-Բելգիա» մասնաճյուղի համահիմնադիրներ են Օնիկ Կադյանն ու Գևորգ Կադյանը։
«Մանթաշյանց» ակումբի նոր մասնաճյուղի բացմանը ներկա են գտնվել նաև 8 երկրներից ժամանած մանթաշյանականներ, որոնց հետ միասին քննարկվեցին մասնաճյուղի հեռանկարներն ու գործունեության ճանապարհային քարտեզը։
«Այս պահին «Մանթաշյանց Նիդերլանդներ-Բելգիա» մասնաճյուղը կգործի միասին, բայց ժամանակի ընթացքում այն բաժանվելու է երկու մասնաճյուղի, այսինքն մենք ակումբականներ ունենք և Նիդերլանդներից և Բելգիայից։ Եվրոպայի մեր երկրորդ և երրորդ մասնաճյուղերն են այս պահի դրությամբ, սրանից առաջ մենք Գերմանիայում էինք, բայց մոտակա չորս ամիսների ընթացքում ևս չորս մասնաճյուղ ենք ունենալու Եվրոպայում, այնպես որ այս ուղղությունը դեռ շարունակելու է զարգանալ», - իր խոսքում նշել է ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը։
Միրաքյանը նաև փաստել է, որ Նիդերլանդներում մենք մեծ հայկական համայքն ունենք և մասնաճյուղը գալիս է օգնելու, որպեսզի այդ հայ համայնքը ավելի արդյունավետ բիզնես գործունեություն ծավալի հենց համայնքի ներսում։
Առաջիկա օրերին գործարարներին սպասվում են բիզնես տուրեր Նիդերլանդներում և Բելգիայում գործող հայտնի և խոշոր ընկերություններ՝ մասնավորապես «Heineken» գարեջրագործական ընկերություն, «Royal Flora Holland» ծաղիկների և բույսերի աշխարհի ամենամեծ միջազգային ծաղկաբուծության շուկա, «Royalblue» ընկերություն , «Horti-projects Holland» ջերմոցների և այգեգործական նախագծերի բարձր տեխնոլոգիական կենտրոն, «Petrosyan Group, Arslanian Group | Diamonds' Future» միջազգային ադամանդի ոլորտում առաջատար ընկերություն։
No comments:
Post a Comment