Страницы

Sunday, 29 September 2024

Սփյուռքի Համաշխարհային հայկական գագաթնաժողովը մեր օբյեկտիվից

 

 Գագաթնաժողովի մի խումբ մասնակիցներ Նիդերլանդներից:

ՄԵՐԻԴԻԱՆ կենտրոնը որտեղ անցկացվեց Սփյուռքի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը:

 Համաշխարհային հայկական գագաթնաժողովն ավարտվեց՝ ունենալով 1000-ից ավելի մասնակից 60 երկրից և 180 բանախոս 25 երկրից: Գագաթնաժողովի ընթացքում քննարկվեցին 30-ից ավելի թեմաներ, անցկացվեցին 3 ցուցահանդես և մշակութային միջոցառումներ:

Ինտեգրման  առումով մեծ տեղ հատկացվեց երիտասարդական խնդիրների քննարկմանը,  շեշտադրվեց Արմաթ լաբորատորիաների ցանցի ընդլայնումը և արհեստական բանականության դերի մեծացումը հետագա զարգացումների ընթացքում։

 Գագաթնաժողովի կազմակերպիչներն ակնկալում են, որ  սփյուռքի ընդգրկումը գագաթնաժողովին ծառայելու է որպես ռազմավարական քննարկումների, համերաշխության, փոխըմբռնման և լուծումների կամուրջ, որի շնորհիվ հետագա համագործակցությունը տարբեր բնագավառներում կապահովի կայուն արդյունքներ։

Գագաթնաժողովի նիստերի դիտելու համար այցելեք հղմամբ Բանախոսների և մասնակիցների հետ հարցազրույցները դիտելու համար  

Հանձնակատարի ինստիտուտի գործառույթների, գագաթնաժողովից ստացված տպավորությունների, Աբովյան մշակութային միության 40֊ամյակի հոբելյանական միջոցառումների մասին է պատմում Մաթո Հախվերդյանը։


Պրոֆեսոր, միջազգայնագետ Ռուբեն Ազիզյանը Հայաստան է եկել Նոր Զելանդիայից' ԵՊՀ -ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հետ համագործակցելու ակնկալիքով։ Հաջող ու արդյունավետ համագործակցության իրականացումը պրոֆեսորին  հնարավոր է, որ բերի Հայաստան` մշտական բնակության։ Նա արդեն ունի որոշակի ծրագրեր, որոնց իրականացումը շատ օգտակար կլինի հայրենիքին։ Պրոֆեսոր Ռուբեն Ազիզեանը լիահույս է, որ համագործակցությունը  կլինի ռչ միայն օգտակար այլև  մեծ հաճույք կպատճառի իրեն, որ կծառայի Հայաստանին իր մասնագիտական կարողություններով։ Ավելացնենք, որ նա մեծ հաճույքով էր հայերենով շփվում և երջանիկ էր, որ շրջապատում լսում էր հայերեն խոսք։ Նա նշեց, որ Նոր Զելանդիայում հայերը քիչ են և հայերեն խոսք լսել միշտ չէ, որ  հաջողվում է։

--------------------------------------------------------------------

Պրոֆեսոր Սոնա Հարությունյանը եկել էր  Վենետիկի համալսարանից։ Նա անչափ դրական արտահայտվեց գագաթնաժողովի ընձեռած հնարավորությունների մասին, հատկապես ոգևորիչ գտավ կրթության, սփյուռքում հայկական ինքնության պահպանման, բոլոր բնագավառներում երիտասարդների կայուն ինտեգրման  հարցերին վերաբերող քննարկումները։ Պրոֆեսոր Ս. Հարությունյանը մեծ աշխատանք է տանում Վենետիկի համալսարանի և ԵՊՀ-ի լեզվական և  գիտական  համագործակցությունը բարձր մակարդակով իրականացնելու ուղղությամբ։  Նա վստահություն հայտնեց, որ գագաթնաժողովը ավելի սերտ և բարենպաստ պայմաններ կստեղծի համագործակցության բարելավման համար։ Տիկին Հարությունյանը զեկուցումով  մասնակցեց նաև ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի կազմակերպած Ֆրանց Վերֆելին նվիրված գիտաժողովին։

Տիկին Երան Կույումջյանը Կիպրոսում  «Նոր խոսք» էլեկտրոնային հայագիտական հանդեսի հիմնադիրն ու խմբագիրն է։ Նա երկար տարիներ հսկայական գործունեություն է ծավալել հայեցի կրթության, հայրենիքի հետ կապերի պահպանման, հայրենիքին վերաբերող նյութերի և նորությունների'   տարածման հարցում։ Ամսագրի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է ողջ աշխարհում, քանի որ նա անաչառ է իր քննարկումներում և նրա համար գերագույն արժեքներ են յշհայոց լեզվի և հայ ինքնության  պահպանումը,  որը բավականին դժվար հարց է արդի մարտահրավերների պայմաններում։ Տիկին Կույումջյանը լիահույս է , որ գագաթնաժողովի տարաբնույթ քննարկումներ անպայման իրենց նպաստը կբերեն սփյուռք-Հայաստան  արդյունավետ  համագործակցությանը բոլոր բնագավառներում։



ՀԱԿՈԲ  ԱՍԱՏՐՅԱՆԸ և ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ սփյուռքի այն գործիչներից են, ովքեր մեծածավալ աշխատանք են կատարում հայապահպանության և հատկապես հայ մամուլի և մշակույթի զարգացման գործում։  Եվրոպայի կենտրոնում` Չեխիայում նրանց խմբագրած և  հրատարակած  ՕՐԵՐ   հանդեսն ու կայքը առաջիններից մեկն են արձագանքում  ոչ միայն Հայաստանում , Եվրոպայում , այլև աշխարհի ցանկացած անկյունում տեղի ունեցող  իրադարձություններին ,որոնք առնչվում են հայ ժողովրդին հուզող հարցերին։ Թեքեյան մշակութային կենտրոնում նշվեց հանդեսի հիմնադրման 25 տարին: «Նիդերլանդական օրագիրի» համար պատիվ էր «Օրերին» հանձնել «Փետուրե գրիչ» մրցանակը:
«Օրերի» կայքի խմբագիր Աննա Կարապետյանը, ներկայացնում է նաև Չեխիայի հանրահայտ համալսարաններից մեկը և ցանկանում է ԵՊՀ Անգլիական բանասիրության ամբիոնի հետ նոր ծրագրեր մշակել գիտական համագործակցության և ուսանողների փոխանակմանն ծրագրերին առնչվող։


Մեզ հաջողվեց հետաքրքիր զրույց ունենալ Ֆրանսիայից ժամանած ճարտարապետ Ռուբեն Հովակիմյանի հետ, ում մոտեցումը տեղի ունեցող գագաթնաժողովի հնարավոր արդյունքների հետ այս պահին չափազանց իրատեսական է։ Նա համոզված է, որ կլինի համագործակցություն, բայց թե ինչ տեմպերով առաջ կգնա, կարելի է այս պահին միայն ենթադրել։ Լեզվի պահպանման հարցը խիստ կարևորվեց պարոն Հովակիմյանի կողմից, այս առումով նա ընդգծեց լեզվի մաքրության հարցը, քանի որ ինքնության և լեզվի պահպանումը, ըստ էության հնարավոր չէ տարանջատել։ Ռուբեն Հովակիմյանի կողմից լեզվի և ինքնության պահպանման հարցը գիտակցաբար իրականացվող հարցեր են և չեն կարողել թողնվել բախտի քմահաճույքին։ Այստեղ կարևորվում են թե՜ ընտանեկան դաստիարակությունը, թե՜ կրթական մակարդակը, թե՜մոտեցումը ազգապահպանության խնդիրներին։ 
Մասնագիտությամբ շինարար  Պավել Պետրոսյանն այսօր զբաղվում է բիզնեսով, զարգացնում է արդեն կայացած սեփական բրենդների ցանցը։ «Նիդերլանդական օրագրի» հետ զրույցում նա նշեց, որ նման ձեռնարկների պարբերաբար կազմակերպումը կբարելավի և առավել նպաստավոր կդարձնի հայկական բիզնեսների հետ կայուն և արդյունավետ համագործակցությունը։ Պավել Պետրոսյանն օֆիսային անհրաժեշտ պարագաների, կահույքի  ճանաչված ներմուծող է։ Առաջին հայացքից սոսկ որպես անհրաժեշտություն թվացող օֆիսային պարագաներն իրականում գործնական առնչությունների սահմանում ձեռք են բերում հատուկ կարևորություն՝ անվիճելի է դրանց դրական ազդեցությունը այլ ֆիրմաների ու հաճախորդների հետ շփման ընթացքում, հատկապես այսօր, երբ ՀՀ տարբեր բնակավայրերում մեծանում է օտարերկրյա գլոբալ բիզնեսների առկայությունն ու դերը, երբ հարմարավետությունն ու դիզայնը, բրենդի անվանումն ու այլ մանրամասներ ընդգծված տպավորություն են գործում՝ դառնալով կողմնորոշիչ նաև տվյալ բրենդի զարգացման հարցում։ Սփյուռքի հետ համագործակցության շրջանակում արժևորվում են, հատկապես, բարձր մակարդակի գործարար և մշակութային շփումները, որի համատեքստում կարևորվում են նաև լեզվի և ինքնության խնդիրները, որոնց հատուկ անդրադարձ է արվել գագաթնաժողովի պանելային նիստերում։ Դրական գնահատականի արժանացնելով գագաթնաժողովը՝ Պավել Պետրոսյանը նշեց, որ որոշ ժամանակ անց արդեն հնարավոր կլինի հստակ զգալ  նման ձեռնարկումների   արժեքը գործնականում :

Մոսկվայի և Ղարսի պայմանագրերի անվավեր ճանաչելու հարցերին է անդրադառնում Կեմերովոյի հայերի միության նախագահ պարոն Անտոնով Միրզախանյանը։
Հարցազրույց գիտության և մշակույթի ակադեմիկոսների ասոսացիայի նախագահ Աբգար Հայրապետյանի հետ։
Հարցազրույց "Հոլլանդ֊Արմենիա" ընկերության հիմնադիր նախագահ Սվետլանա Անդրեսյանի հետ։


«Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության, գագաթնաժողովի տպավորությունների, ՎԱՆ հայկական կիրակնօրյա դպրոցի խնդիրների ու համագործակցության ծրագրերի մասին է մեր հարցազրույցը տիկին Սվետա Աբրահամյանի հետ։

Հարցազրույց Ռուսաստանի տիեզերական կորպարացիայի (ռուսկոսմոս)գիտաշխատող Գեորգի Յազերյանի հետ։

ԱՄՓՈՓՈՒՄ 

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից սեպտեմբերի 17-20-ը Երևանում կազմակերպված Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի

Օրակարգի մշակումն իրականացրել էր  շուրջ 100 սփյուռքահայ փորձագետների և համայնքային ներկայացուցիչներից կազմված խորհրդատվական մարմինը:
Հիմնական ուղղություններն էին՝ անվտանգության, կայուն զարգացան, համայնքների հզորացման և հայրենադարձության հարցերը, որոնք ներկայացվեցին 6 պանելային քննարկումների, 22 համաժամանակյա նիստերի, կլոր-սեղան քննարկումների, Ted զրույցների, 3 թեմատիկ ցուցահանդեսների և մշակութային միջոցառումների ձևաչափերով 180 բանախոսների և 25 երկրից մոդերատորների կողմից: Ընդհանուր առմամբ մասնակցում էր 1000 հրավիրյալ 60 երկրներից։ Գագաթնաժողովի կազմակերպիչներն ակնկալում են, որ  սփյուռքի ընդգրկումը գագաթնաժողովին ծառայելու է որպես ռազմավարական քննարկումների, համերաշխության, փոխըմբռնման և լուծումների կամուրջ, որի շնորհիվ հետագա համագործակցությունը տարբեր բնագավառներում կապահովի կայուն արդյունքներ։
Մեզ հաջողվեց զրուցել տարբեր երկրներից ժամանած նաև Հայաստանը ներկայացնող բազմաթիվ մասնակիցների հետ։ Նշենք, որ ոմանք սկզբում դեռ հստակ չեն պատկերացրել, թե որքանով է օգտակար լինելու միջոցառումների շարքը կայուն համագործակցության համար, բայց շփումների  և զրույցների, գործնական առաջարկների արդյունքում որոշակի դրական տեղաշարժերի ակնկալիք ունեն։ Նշենք, որ բոլոր պանելային քննարկումները անցել են բանախոսների և մոդերատորների ակտիվ մասնակիցությամբ, ովքեր ելույթներից հետո պատասխանել են գագաթնաժողովի մասնակիցների հարցերին։ Գագաթնաժողովն  արժևորելով որպես հաջողված և խոստումնալից՝ հատուկ անդրադարձ կատարվեց տարբեր բնագավառներում ինտեգրմանը։ Բոլոր խնդիրների գերխնդիրն ինտեգրման հարցում մնում է հայության տարբեր մասերի իրարից տարանջատումը, որտեղացի լինելն` անկախ հանգամանքներից։ Սփյուռքում հայկական ինքնության պահպանման հրամայականը էական խնդիր է, քանի որ, ինչպես նշվեց, հայ իրականության մեջ ինտեգրումը խաթարվում է հենց նրանով, որ, երբ ԱՄՆ ում բնակվող հայերը Հայաստան են գալիս այստեղ նրանք ընկալվում են իբրև ամերիկացի, իսկ Նահանգներ մեկնողներին այնտեղ ընդունում են՝ հայ կոչելով։ Եվ հենց այս բաժանարար մոտեցումն է, որ խանգարում է ինքնության լիարժեք դրսևորմանը։ 
Պանելային զրույցներն ու շփումներն ընդգծեցին հայրենադարձությանն առնչվող հարցերի լուծումը՝ կարևորելով  փաստը, որ Հայաստանում ապրելով ավելի հեշտ տեղի կունենա ինտեգրումը երկրի սոցիալ-քաղաքական կյանքին։  Երիտասարդական խնդիրների քննարկման ընթացքում մեծ տեղ հատկացվեց ինտեգրմանը, շեշտադրվեց Արմաթ լաբորատորիաների ցանցի ընդլայնումը և արհեստական բանականության դերի մեծացումը հետագա զարգացումների ընթացքում։ Միևնույն ժամանակ, խնդրի նկատմամբ հստակ էր մոտեցումը՝ Հայաստանն ու սփյուռքը ինքնուրույն միավորներ են և գործընթացները պիտի տեղի ունենան այս սկզբունքին համահունչ։ Արդյունավետ համագործակցության և բիզնես շփումների ու գործունեո։ւթյան որոշակի քայլեր արդեն նկատելի էին հենց գագաթնաժողովի օրերին։ Մասնակիցներից շատերը վստահ էին, որ նման հանդիպումները օգտակար կլինեն Սփյուռք-Հայաստան հետագա զարգացումների առումով թե սկսնակ բիզնեսների և թե արդեն կայացած բիզնեսների համար՝ հիմք դնելով նոր համագործակցությունների։

               The Second Global Armenian Summit 2024,

 organized by the Office of the High Commissioner for Diaspora Affairs, took place in Yerevan on September 17-20, with the agenda developed by a consultative body composed of around 100 diaspora Armenian experts and community representatives. The main topics included security, sustainable development, community empowerment, and repatriation issues, which were presented by 180 speakers and moderators from 25 countries through 6 panel discussions, 22 simultaneous sessions, roundtable discussions, TED talks, 3 thematic exhibitions, and cultural events. A total of 1,000 invitees from 60 countries participated. The organizers of the summit expect that the involvement of the diaspora in the summit will serve as a bridge for strategic discussions, solidarity, mutual understanding, and solutions, ensuring sustainable results for future cooperation in various fields.
We managed to talk to many participants from Armenia and from other countries. It should be noted that some initially did not clearly envision how beneficial the series of events would be for sustainable cooperation, but as a result of interactions, conversations, and practical proposals, they already have certain expectations for positive developments. It is worth mentioning that all panel discussions were held with the active participation of speakers and moderators, who, after their presentations, answered questions. The summit was evaluated as successful and promising, with a special focus on integration in various fields. The most important issue about integration still remained the separation of different parts of the Armenian community, depending on circumstances. The imperative of preserving Armenian identity in the diaspora is a significant issue, as it was mentioned that integration in Armenian reality is disrupted by the perception that when Armenians living in the US come to Armenia, they are seen as Americans, while those going to the States are accepted as Armenians. And it is this approach that hinders the full expression of identity.
Panel discussions and interactions highlighted the resolution of issues related to repatriation, emphasizing that living in Armenia will facilitate integration into the country's socio-political life. A significant focus was placed on youth issues during the integration talks, underscoring the expansion of the Armat laboratories network and the increasing role of artificial intelligence in future developments. At the same time, it is made clear that Armenia and Diaspora are independent entities, and processes should occur in accordance with this principle.

Certain steps towards effective cooperation and business interactions were already noticeable during the summit days. Many participants were confident that such meetings would be beneficial for the future development of Diaspora-Armenia relationship, serving as a foundation for new collaborations, both for start-up businesses and established enterprises.


«ՆիդՕրագրի» համար նյութերը

պատրաստել են` Hay Azian-ը
և ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․
Նաիրա Գասպարյանը











Wednesday, 25 September 2024

Ցուցադրվել են Նիդերլանդական շատ հին քարտեզներ , որտեղ Հայաստանը ձգվում է մինչև Կուռ գետի ափը

 


«Ցուցադրվել են Նիդերլանդական շատ հին քարտեզներ , որտեղ Հայաստանը ձգվում է մինչև Կուռ գետի ափը»

Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը Դելի անունով քարտեզագետի աշխատանքն է, ցույց է տալիս Հայաստանը մինչև Կուռ գետի ափը, իսկ այն մասը, որտեղ այսօրվա Ադրբեջանն է, Շիրմա խանությունն է: Այս քարտեզը 1662 թվականի է, ցույց է տալիս Փոքր Ասիայի տարածքը, և, տեսեք, Արևելքում գրված է՝ Մեծ Հայք:

Առաջին հայերեն Աստվածաշունչը հրատարակվել է հենց Նիդերլանդներում՝ Ամստերդամում, 1666 թվականին: Աշխարհի առաջին հայատառ քարտեզը՝ Աշխարհացույցը, նույնպես լույս է տեսել Ամստերդամում 1695 թվականին: Բացի քարտեզներից՝ 2 երկրների հնագույն բարեկամության մասին այլ հետաքրքիր փաստեր ևս կան գրքում: Նախաձեռնությունը Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությանն է, առիթը՝ 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Տիգրան Բալայան (Նիդերլանդներում ՀՀ դեսպան) — Եթե գաք դեսպանություն, մեր պատերին կան հին քարտեզներ, որտեղ բոլոր տեղերում Հայաստանը կա: Գաղափար առաջացավ, որ էլի այսպիսի քարտեզներ կլինեն, ու սկսեցինք փնտրել:

Ամստերդամի համալսարանում պահվող քարտեզների մեծ հավաքածուից են այս 50-ը առանձնացրել: Բալայանին զարմացրել է նաև համալսարանի աշխատակիցների տեղեկացվածությունը Հայաստանի, մեր երկրի հնագույն պատմության մասին:

Տիգրան Բալայան — Ամստերդամի համալսարանի աշխատակիցները մեծապես օգնեցին, քանի որ շատ մեծ, խոշոր հավաքածուից ընտրել են տարածաշրջանի քարտեզները:

Գրքում նախաբաններից մեկը գրել է համադրողը և անդրադարձել է, թե ինչու է Հայաստանը հայտնվել այդ քարտեզներում, առաջին թռիչքուղիների քրատեզում ևս Հայաստանը կա:

Այս գրքի առաջին օրինակները Հայաստանի վարչապետը Նիդերլանդներ պաշտոնական այցի շրջանակում է նվիրել պաշտոնյաներին, գործարար շրջանակի ներկայացուցիչներին: Նիդերլանդների համալսարաններում և գրադարաններում ևս այս գիրքն արդեն հասանելի է: Գրքի հանդեպ հետաքրքրությունը մեծ է, գուցե էլեկտրոնային տարբերակով վաճառք լինի՝ նշում է Բալայանը, իսկ գումարը կուղղվի բերագործական հիմնադրամի:

Գրքի շնորհանդեսին ներկա Հայաստանում Նիդերլանդների նախկին դեսպան Նիկոլաս Սխերմերսը հույս ունի՝ այսպիսի օրինակներով մենք կշարունակենք մեր հետագա համագործակցությունը հաջորդ 30 տարիներին ևս: Ինչպես իր ելույթը, այնպես էլ մեզ հետ զրույցը սկսեց հայերենով:

Նիկոլաս Սխերմերս (Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր, այժմ նախկին դեսպան) — Խոսում եմ հայերեն մի քիչ, սովորում եմ: Շատ լավն է, բայց դժվար է:

Հայաստանի մասին մինչև Հայաստանում դեսպան նշանակվելը շատ բան չգիտեր, բայց գրքում տեղ գտած տեղեկությունները անսպասելի չէին:

Նիկոլաս Սխերմերս — Ես ամենևին զարմացած չեմ, որ հոլանդացի քարտեզագրողները դեռ միջնադարում իմացել են Հայաստանի ու հայերի մասին, իմացել են՝ որտեղ է գտնվում Հայաստանը, և այդ ամենը ներառել են քարտեզներում: Կարծում եմ՝ այդ բոլոր քարտեզները այսպես մեկ գրքում ներառելը շատ կարևոր նախագիծ է, որը համախմբել է բոլորիս:

Գրքում յուրաքանչյուր քարտեզ ունի իր առանձին նկարագրությունը` վերնագիրը, քարտեզի հեղինակը և ստեղծման ամսաթիվը։ Ներկայացված է 2 լեզվով՝ անգլերեն, նիդերլանդերեն:

Տարիներ առաջ Ադրբեջանը ևս գիրք է հրատարակել՝ Ադրբեջանը միջնադարյան քարտեզներում՝ նշում է քարտեզագետը, ավելացնում՝ այդ գիրքը, սակայն, հրատարակվելուց հետո այդպես էլ տարածում չի ունեցել:

Ռուբեն Գալիչյան — Եթե միջքարտեզներ են, ապա այդ քարտեզներում Ադրբեջան գրված էր միայն պարսկական նահանգի վրա, մյուս տեղերում խանություններ են:

Նման նախաձեռնության մասին դեռ 12 տարի առաջ նաև Թուրքիան է բարձրաձայնել, բայց մինչ օրս չունեն այդպիսի գիրք:

Ռուբեն Գալիչյան — Բացել են, տեսել են, որ իրենց անունը 15 դարից առաջ գոյություն չի ունեցել ու նախընտրել են չհրապարակել:

Թուրքերն ադրբեջանցիներից ավելի խելացի են գտնվել, բանը տպագրությանը չեն թողել հասնի՝ դիտարկում է քարտեզագետը:

Ի դեպ «Հայաստանը հին նիդերլանդական քարտեզներում» գրքից բացի՝ տարվա ընթացքում ևս երկու հրատարակություն է լինելու՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին՝ նիդերլանդական դասական գրականության և Վան Գոգի նամակների թարգմանություններ:




Նկարներում Ռ.Գալչյանը մեր թղթակիցների հետ` Ռուսաստանի գիտության և մշակույթի ակադեմիայի ասոսացիայի պարգևատրման ժամանակ։


Tuesday, 24 September 2024

Հայ գործարարները այսուհետ բիզնես կապեր կձևավորեն նաև «Նիդերլանդներ-Բելգիայում»

 

Նիդերլանդներում և Բելգիայում գործունեություն իրականացնող հայազգի խոշոր գործարարներն այսուհետ համահայկական ամենամեծ բիզնես ցանցի մասն են։ Բացվել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի 18–րդ մասնաճյուղը աշխարհի երկու հայկական մեծ համայնք ունեցող երկրներում ՝ Նիդերլանդներում և Բելգիայում։

«Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը և Հայաստանից ժամանած մի խումբ գործարարներ ներկա են եղել մասնաճյուղի պաշտոնական բացմանը։

«Մանթաշյանց Նիդերլանդներ-Բելգիա» մասնաճյուղի համահիմնադիրներ են Օնիկ Կադյանն ու Գևորգ Կադյանը։

«Մանթաշյանց» ակումբի նոր մասնաճյուղի բացմանը ներկա են գտնվել նաև 8 երկրներից ժամանած մանթաշյանականներ, որոնց հետ միասին քննարկվեցին մասնաճյուղի հեռանկարներն ու գործունեության ճանապարհային քարտեզը։

«Այս պահին «Մանթաշյանց Նիդերլանդներ-Բելգիա» մասնաճյուղը կգործի միասին, բայց ժամանակի ընթացքում այն բաժանվելու է երկու մասնաճյուղի, այսինքն մենք ակումբականներ ունենք և Նիդերլանդներից և Բելգիայից։ Եվրոպայի մեր երկրորդ և երրորդ մասնաճյուղերն են այս պահի դրությամբ, սրանից առաջ մենք Գերմանիայում էինք, բայց մոտակա չորս ամիսների ընթացքում ևս չորս մասնաճյուղ ենք ունենալու Եվրոպայում, այնպես որ այս ուղղությունը դեռ շարունակելու է զարգանալ», - իր խոսքում նշել է ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը։

Միրաքյանը նաև փաստել է, որ Նիդերլանդներում մենք մեծ հայկական համայքն ունենք և մասնաճյուղը գալիս է օգնելու, որպեսզի այդ հայ համայնքը ավելի արդյունավետ բիզնես գործունեություն ծավալի հենց համայնքի ներսում։

Առաջիկա օրերին գործարարներին սպասվում են բիզնես տուրեր Նիդերլանդներում և Բելգիայում գործող հայտնի և խոշոր ընկերություններ՝ մասնավորապես «Heineken» գարեջրագործական ընկերություն, «Royal Flora Holland» ծաղիկների և բույսերի աշխարհի ամենամեծ միջազգային ծաղկաբուծության շուկա, «Royalblue» ընկերություն , «Horti-projects Holland» ջերմոցների և այգեգործական նախագծերի բարձր տեխնոլոգիական կենտրոն, «Petrosyan Group, Arslanian Group | Diamonds' Future» միջազգային ադամանդի ոլորտում առաջատար ընկերություն։












Sunday, 22 September 2024

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում տոնախմբվեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 33-րդ տարեդարձը

«Հայրենասիրությունը սկսվում է հայրենագիտությունից»
Րաֆֆի

 Տարվույս սեպտեմբերի 21-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում տոնախմբվեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 33-րդ տարեդարձը։

Միջոցառման մեկնարկը տրվեց առավոտյան`  Հանրապետական մաղթանքով, որը կատարվեց  Կալկաթայի սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայոց եկեղեցում։ Այնուհետև ճեմարանի բակում թմբկահարների ելույթից հետո հանդիսավոր կերպով բարձրացվեց Հայաստանի Հանրապետության դրոշը, հնչեցին Հայաստանի և Հնդկաստանի պետական օրհներգերն ու ճեմարանի հիմնը։ Միջոցառման գեղարվեստական մասը,որը կազմակերպել էր 

 ճեմարանի «Հայոց պատմության» և «Հայոց Եկեղեցու պատմության» ուսուցչուհի տիկին  Լիանա Փիրումյանը, տեղի ունեցավ ճեմարանի հանդիսությունների դահլիճում։

Վերջինս  հանդես եկավ զեկույցով՝ նվիրված պետության հիմնարար արժեքներին՝ անկախությանն ու ազատությանը։ Ուսուցչուհին իր խոսքում շեշտեց յուրաքանչյուրիս, ՀՀ- ն  յուրաքանչյուր քաղաքացու կարևոր դերը մեր մեծ հայրենիքի փոքր հատվածում վերստեղծված պետության կառուցման ու կայացման գործում։Հաջորդիվ  ներկայացվեց  «Ճանաչենք Հայաստանը» խորագրով տեղեկատվական տեսանյութ ։ Ճեմարանի աշակերտների կողմից ներկայացվեցին անկախության մարտիկների`  ռազմական ու մշակութային  գործիչների մտքերն անկախության մասին։ Միջոցառումը համեմված էր ժողովրդական տպավորիչ  պարերով, հայրենասիրական  երգ ու  ոգեշունչ ասմունքով։    

Միջոցառման ավարտին ճեմարանի տնօրեն տիկին Դեբանջալի Չոուդհուրին շնորհավորեց ներկաներին  ՀՀ- ն անկախության առթիվ` հայերեն։ Միջոցառումը եզրափակվեց  ճեմարանի տեսուչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանի շնորհավորական խոսքով և օրհնությամբ։ Վերջինս շնորհակալություն հայտնեց նաև տ. Լիանա Փիրումյանին`  օրը հայրենասիրությամբ լցնելու համար։

Միջոցառումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով։







Մեր թղթ.
Կալկաթայից`հատուկ «Նիդ օրագրի» համար

Լոնդոնի Քլինգեն կամերային նվագախումբը Կալկաթայի «Հայոց Մարդասիրական ճեմարանում»

Օրերս Կալկաթայի  «Հայոց Մարդասիրական ճեմարանում» անմոռաց  մշակութային  տոն էր։ Ճեմարանն իր հարկի տակ ընդունել էր Լոնդոնի Քլինգեն կամերային նվագախմբին` մաեստրո, դիրիժոր, տենոր, դաշնակահար Սիփան Օլահի ղեկավարությամբ։  Ներկայացվեց հրաշալի մշակութային ծրագիր`  նվիրված  Հայաստանի Հանրապետության անկախության 33-ամյակին և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-րդ տարեդարձին։ Բացի մեծն Շանսոնյեյի ստեղծագործություններից, երեկոյի ընթացքում հնչեցին նաև Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Սարյանի, Ամիրխանյանի սիրված , չկրկնվող ու աշխարհահռչակ  գործերը։ 

Իրենց անզուգական կատարումներով ներկաներին գերեցին նաև Քլինգեն նվագախմբի ու մշակութային ասոցիացիայի մյուս երաժիշտ- կատարողները` 

 Հայարփի Եղիկյանը (սոպրանո),  Նիկիտա Դեմիդենկոն ( դաշնակահար),   Հակոբ Ջեք Մուրադյանը ( հոբոյահար),  Փոլինա Շարաֆյանը ( ջութակահար)։

Վերջում հնչեցին Մեծ Շանսոնյեյի  «Emmenez- moi» և «Pour toi Armenie»  երգերը ` Քլինգեն նվագախմբի և Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի երգչախմբի մասնակցությամբ։ Ողջ երեկոյի ընթացքում ճեմարանի հանդիսությունների դահլիճում թևածում էին Շարլ Ազնավուրի ու հայ մեծ  կոմպոզիտորների հոգեպարար ստեղծագործությունները,որոնք մերթընդմեթ ընդհատվում էին հանդիսատեսի ջերմ ու  չդադարող  ծափահարություններով։ 

Մշակութային երեկոյին ներկա էր նաև Հնդկաստանում ՀՀ -ն դեսպանի անմիջական խորհրդական Տիգրան Գրիգորյանը, Ս. Նազարեթ Հայոց եկեղեցու վարչության անդամներ Սունիլ Սոբթին, Սյուզան Ռուբենը և հնդկահայ համայնքի  ներկայացուցիչներ։







Լիանա ՓԻՐՈՒՄՅԱՆ
Կալկաթայից`  «Նիդ օրագրի»  համար

Saturday, 21 September 2024

Պատվոգրերի հանձնում մշակույթի և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման համար

Մայիսի 9-ի փողոցի 10 հասցեում գտնվող  նկարիչ-քանդակագործ Սահակ Սահակյանի թանգարանում տեղի ունեցավ Ռուսաստանի գիտության և մշակույթի ակադեմիկոսների ընկերակցության պատվոգրերի հանձնում  հայ աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանին, «Նիդերլանդական օրագիր» կայքի հիմնադիր-խմբագիր Հայ Ազիանին և նկարիչ քանդակագործ (հետմահու) Սահակ Սահակյանին: Նրանք այս պարգևին և ընկերակցության պատվավոր անդամի կոչմանն են արժանացել իրենց ունեցած  ավանդի, մշակույթի և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման համար ունեցած անմնացորդ ծառայության համար: Բացման խոսքով հանդես եկավ Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի (РАЕН) ակադեմիկոս, պրոֆեսոր Աշոտ Օհանյանը, նա ներկաներին նախ շնորհավորեց Հայաստանի ազգային տոնի կապակցությամբ, որից հետո Ռուսաստանի գիտության և մշակույթի ակադեմիկոսների ընկերակցության նախագահ, տնտեսագիտության դոկտոր,Մոսկվայի կադրերի վերապատրաստման Կենտրոնական ինստիտուտի ռեկտոր Աբգար Հայրապետյանը նրանց հանձնեց պարգևները: Արարողությանը ներկա էին գիտության, մշակույթի գործիչներ, տարբեր ոլորտների մասնագետներ, Սահակ Սահակյանի արվեստի երկրպագուներ: Վերջինիս մրցանակը ընդունեց նրա որդին` Պերճ Սահակյանը:













հայ աշխարհագրագետ և քարտեզագետ քարտեզաբան Ռուբեն Գալչյանին, «Նիդերլանդական օրագիր» կայքի հիմնադիր-խմբագիր Հայ Ազիանին և նկարիչ քանդակագործ Սահակ Սահակյանին (հետմահու) հանձնվեցին Ռուսաստանի գիտության և մշակույթի ակադեմիկոսների ընկերակցության
պատվավոր անդամի վկայականներ և պատվոգրեր։
Մեր թղթ ձայնագրել է Ռուբեն Գալչյանի խոսքն իր մասին։