ՄԵՐԻԴԻԱՆ կենտրոնը որտեղ անցկացվեց Սփյուռքի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: |
Համաշխարհային հայկական գագաթնաժողովն ավարտվեց՝ ունենալով 1000-ից ավելի մասնակից 60 երկրից և 180 բանախոս 25 երկրից: Գագաթնաժողովի ընթացքում քննարկվեցին 30-ից ավելի թեմաներ, անցկացվեցին 3 ցուցահանդես և մշակութային միջոցառումներ:
Ինտեգրման առումով մեծ տեղ հատկացվեց երիտասարդական խնդիրների քննարկմանը, շեշտադրվեց Արմաթ լաբորատորիաների ցանցի ընդլայնումը և արհեստական բանականության դերի մեծացումը հետագա զարգացումների ընթացքում։
Գագաթնաժողովի կազմակերպիչներն ակնկալում են, որ սփյուռքի ընդգրկումը գագաթնաժողովին ծառայելու է որպես ռազմավարական քննարկումների, համերաշխության, փոխըմբռնման և լուծումների կամուրջ, որի շնորհիվ հետագա համագործակցությունը տարբեր բնագավառներում կապահովի կայուն արդյունքներ։
Գագաթնաժողովի նիստերի դիտելու համար այցելեք հղմամբ Բանախոսների և մասնակիցների հետ հարցազրույցները դիտելու համար
Հանձնակատարի ինստիտուտի գործառույթների, գագաթնաժողովից ստացված տպավորությունների, Աբովյան մշակութային միության 40֊ամյակի հոբելյանական միջոցառումների մասին է պատմում Մաթո Հախվերդյանը։
Տիկին Երան Կույումջյանը Կիպրոսում «Նոր խոսք» էլեկտրոնային հայագիտական հանդեսի հիմնադիրն ու խմբագիրն է։ Նա երկար տարիներ հսկայական գործունեություն է ծավալել հայեցի կրթության, հայրենիքի հետ կապերի պահպանման, հայրենիքին վերաբերող նյութերի և նորությունների' տարածման հարցում։ Ամսագրի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է ողջ աշխարհում, քանի որ նա անաչառ է իր քննարկումներում և նրա համար գերագույն արժեքներ են յշհայոց լեզվի և հայ ինքնության պահպանումը, որը բավականին դժվար հարց է արդի մարտահրավերների պայմաններում։ Տիկին Կույումջյանը լիահույս է , որ գագաթնաժողովի տարաբնույթ քննարկումներ անպայման իրենց նպաստը կբերեն սփյուռք-Հայաստան արդյունավետ համագործակցությանը բոլոր բնագավառներում։
Մեզ հաջողվեց հետաքրքիր զրույց ունենալ Ֆրանսիայից ժամանած ճարտարապետ Ռուբեն Հովակիմյանի հետ, ում մոտեցումը տեղի ունեցող գագաթնաժողովի հնարավոր արդյունքների հետ այս պահին չափազանց իրատեսական է։ Նա համոզված է, որ կլինի համագործակցություն, բայց թե ինչ տեմպերով առաջ կգնա, կարելի է այս պահին միայն ենթադրել։ Լեզվի պահպանման հարցը խիստ կարևորվեց պարոն Հովակիմյանի կողմից, այս առումով նա ընդգծեց լեզվի մաքրության հարցը, քանի որ ինքնության և լեզվի պահպանումը, ըստ էության հնարավոր չէ տարանջատել։ Ռուբեն Հովակիմյանի կողմից լեզվի և ինքնության պահպանման հարցը գիտակցաբար իրականացվող հարցեր են և չեն կարողել թողնվել բախտի քմահաճույքին։ Այստեղ կարևորվում են թե՜ ընտանեկան դաստիարակությունը, թե՜ կրթական մակարդակը, թե՜մոտեցումը ազգապահպանության խնդիրներին։