Страницы

Sunday, 22 September 2024

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում տոնախմբվեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 33-րդ տարեդարձը

«Հայրենասիրությունը սկսվում է հայրենագիտությունից»
Րաֆֆի

 Տարվույս սեպտեմբերի 21-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում տոնախմբվեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 33-րդ տարեդարձը։

Միջոցառման մեկնարկը տրվեց առավոտյան`  Հանրապետական մաղթանքով, որը կատարվեց  Կալկաթայի սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայոց եկեղեցում։ Այնուհետև ճեմարանի բակում թմբկահարների ելույթից հետո հանդիսավոր կերպով բարձրացվեց Հայաստանի Հանրապետության դրոշը, հնչեցին Հայաստանի և Հնդկաստանի պետական օրհներգերն ու ճեմարանի հիմնը։ Միջոցառման գեղարվեստական մասը,որը կազմակերպել էր 

 ճեմարանի «Հայոց պատմության» և «Հայոց Եկեղեցու պատմության» ուսուցչուհի տիկին  Լիանա Փիրումյանը, տեղի ունեցավ ճեմարանի հանդիսությունների դահլիճում։

Վերջինս  հանդես եկավ զեկույցով՝ նվիրված պետության հիմնարար արժեքներին՝ անկախությանն ու ազատությանը։ Ուսուցչուհին իր խոսքում շեշտեց յուրաքանչյուրիս, ՀՀ- ն  յուրաքանչյուր քաղաքացու կարևոր դերը մեր մեծ հայրենիքի փոքր հատվածում վերստեղծված պետության կառուցման ու կայացման գործում։Հաջորդիվ  ներկայացվեց  «Ճանաչենք Հայաստանը» խորագրով տեղեկատվական տեսանյութ ։ Ճեմարանի աշակերտների կողմից ներկայացվեցին անկախության մարտիկների`  ռազմական ու մշակութային  գործիչների մտքերն անկախության մասին։ Միջոցառումը համեմված էր ժողովրդական տպավորիչ  պարերով, հայրենասիրական  երգ ու  ոգեշունչ ասմունքով։    

Միջոցառման ավարտին ճեմարանի տնօրեն տիկին Դեբանջալի Չոուդհուրին շնորհավորեց ներկաներին  ՀՀ- ն անկախության առթիվ` հայերեն։ Միջոցառումը եզրափակվեց  ճեմարանի տեսուչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանի շնորհավորական խոսքով և օրհնությամբ։ Վերջինս շնորհակալություն հայտնեց նաև տ. Լիանա Փիրումյանին`  օրը հայրենասիրությամբ լցնելու համար։

Միջոցառումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով։







Մեր թղթ.
Կալկաթայից`հատուկ «Նիդ օրագրի» համար

No comments:

Post a Comment