The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 20 September 2024

Սեպտեմբերի 17-ին Երևանում իր աշխատանքներն սկսեց Սփյուռքի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը

 

Սեպտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցավ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից անցկացվող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությունը:

Գագաթնաժողովին մասնակցում է 1000 հյուր 60 երկրից՝ նպատակ ունենալով ապահովել սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի օրակարգային հարցերում, ինչպես նաև ծառայել որպես ռազմավարական քննարկումների, համերաշխության, փոխըմբռնման և լուծումների կամուրջ:

Գագաթնաժողովի բացման արարողությանը ելույթներով հանդես եկան ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ԱՄՆ հայազգի նախկին կոնգրեսական Ջեքի Սփեյերը:

Գագաթնաժողովի աշխատանքային օրերը ներառում են հետևյալ հիմնական ուղղությունները՝ անվտանգություն, կայուն զարգացում, համայնքների հզորացում և հայրենադարձություն, որոնք ներկայացվելու են իրենց ենթաշերտերով տարաբնույթ ձևաչափերի շրջանակներում: 

Այսպիսով, գագաթնաժողովը կունենա 6 պանելային քննարկում, 22 համաժամանակյա նիստ, կլոր-սեղան քննարկում, աշխատաժողով, 3 թեմատիկ ցուցահանդես և մշակութային միջոցառումներ: Ընդհանուր առմամբ, ներգրավված է 180 բանախոս և մոդերատոր 25 երկրից:

Գագաթնաժողովի գլխավոր գործընկերն է Էվոկաբանկը: Ինֆորմացիոն գործընկերն է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը:




Օր երկրորդ
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի առաջին պանելային քննարկման գլխավոր բանախոսն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի ներքին և արտաքին անվտանգային միջավայրը» խորագրով քննարկման ընթացքում վարչապետը պատասխանել է ներկաների հարցադրումներին:
Նիստը վարել է Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Տաթև Դանիելյանը:
Գագաթնաժողովին մասնակցում է 1000 հյուր 60 երկրից:
🔗Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի աշխատանքներին ուղիղ միացմամբ հետևելու համար այցելեք

👥Բանախոսներին և օրակարգը տեսնելու համար

 



Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը շարունակվել է «Պետականակենտրոն սփյուռքի դերը Հայաստանի ազգային անվտանգության համատեքստում» խորագրով զրույց-քննարկմամբ:
Նիստի գլխավոր բանախոս՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան:
Մոդերատոր՝ Polity360 Consulting-ի հիմնադիր և գլխավոր խորհրդատու Արմեն Սահակյան:
🔗Նիստը կարող եք դիտել՝



«Հայաստանի հանրային դիվանագիտության առանցքային ուղղությունները» խորագրով քննարկում
🎤Մոդերատոր՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի փոխտնօրեն Մարգարիտա Բաղդասարյան:
Բանախոսներ՝ 
🔸ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան,
🔹Կինոռեժիսոր, դերասան Մայքլ Գյուրջյան,
🔸Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան, 
🔹Հունաստանի մշակութային դիվանագիտության ինստիտուտի նախագահ Փիթեր Կապսասկիս,
🔸WTA-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 50-յակի թենիսիստուհի Էլինա Ավանեսյան:
🔗Նիստը դիտելու համար՝ 









«Հայաստանի ազգային անվտանգությունը. ընթացիկ զարգացումներ» խորագրով նիստ
Մոդերատոր՝
🔹«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի նախագահ Արմինե Մարգարյան:
Բանախոսներ՝
🔹Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան,
🔹ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան,
🔹Ռիչարդ Բ. Ֆիննեգանի անվան Սթոունհիլ քոլեջի և «Քարնեգի» հիմնադրամի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պատվավոր պրոֆեսոր Աննա Օհանյան,
🔹Նևադայի համալսարանի դասախոս Ներսես Կոպալյան,
🔹Քարտեզագետ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյան:
Նիստը դիտելու համար՝ https://www.youtube.com/watch?v=xdHNPVthMKA



«Հայկական շահերի պաշտպանությունը և լոբբինգը» խորագրով նիստ Մոդերատոր՝ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի և «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբի հիմնադիր նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյան: Բանախոսներ՝ 🔹ԱՄՆ նախկին կոնգրեսական Ջեքի Սփեյեր, 🔹Լիբանանի խորհրդարանի անդամ Փոլա Եագուպեան, 🔹Ամերիկայի հայկական համագումարի կողմից կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյան, 🔹Կալիֆորնիայի նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինո: Նիստը դիտելու համար՝

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունը» խորագրով քննարկում
Մոդերատոր՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյան:
Բանախոսներ՝
🔸Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան,
🔸ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյան,
🔸Միջազգային բանակցությունների փորձագետ և հակամարտությունների գծով գերմանահայ իրավաբան Սառա Բաբայան,
🔸«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության» նախագահ Անդրանիկ Գրիգորյան,
🔸Միջազգային իրավունքի խորհրդատու և ֆրանսահայ գիտաշխատող Րաֆֆի Ֆիլիպ Կալֆայան:
Նիստը դիտելու համար՝

«Հայաստանը, միջազգային մեդիան և տեղեկատվական անվտանգությունը» քննարկում
Մոդերատոր՝ Միջազգային զարգացման հարցերով ռազմավարական խորհրդատու Սառա Անջարգոլյան:
Բանախոսներ՝
🔸Քաղաքական վերլուծաբան և խորհրդատու, «EDNA and Associates» ընկերության սեփականատեր Էրիկ Հակոբյան,
🔸«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյան,
🔸«Boost+ Production»-ի համահիմնադիր Վարսի Բուխմանն,
🔸Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ավագ վերլուծաբան Կարենա Ավեդիսսյան:
Նիստը դիտելու համար՝

Ի նպաստ Հայաստանի անվտանգության նախաձեռնությունների ներկայացում.
Մոդերատոր՝ «Hoateia» ընկերության հիմնադիր Մագդա Աղաբաբյան:
Բանախոսներ՝
🔸«Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի նախագահ Հայկուհի Մինասյան,
🔸«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ նախագահ Սարգիս Կարապետյան,
🔸World Central Kitchen միության անդամ Ալին Քամաքյան,
🔸«Earlyone»-ի գործադիր տնօրեն, «Գիտուժ»-ի անդամ Գևորգ Սաֆարյան,
🔸«VIVA. Հայաստանի բժիշկներ և կամավորներ» հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Տատյանա Հովհաննիսյան,
🔸ՈՄԱ հասարակական կազմակերպության ղեկավարի տեղակալ Վաղինակ Վարդանով,
🔸«Իմ անտառ Հայաստան» ՀԿ հիմնադիր և նախագահ Անտրէ Գումուշճեան:
Նիստը դիտելու համար՝

«Հայաստանի անվտանգության նարատիվները» թեմայով բանավեճ
Մոդերատորներ՝
1in.am-ի մեկնաբաններ Ժիրայր Ոսկանյան և Աստղիկ Սարգսյան:
Բանախոսներ՝
🔹«Հանուն համաշխարհային խաղաղության» Քարնեգի հիմնադրամի գիտնական Կարո Փայլան,
🔹Ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյան,
🔹Բոլոնիայի համալսարանի դասախոս, «HYESTART» հիմնադրամի (Ժնև) նախագահ Ալեն Նավարա-Նավասարդյան,
🔹«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի նախագահ Արմինե Մարգարյան,
🔹Իրանագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյան,
🔹«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արամ Սարգսյան,
🔹Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքական գիտության և միջազգային հարաբերությունների (PSIA) ծրագրի դոցենտ, Բենթլիի համալսարանի քաղաքագիտության ավագ դասախոս Ասպետ Գոչիկյան,
🔹«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյան:
«Ինքնության, մշակույթի և բրենդի նարատիվները» կլոր սեղան-քննարկումներ
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցները 16 կլոր սեղանների շուրջ քննարկեցին հայկական ինքնության, մշակույթի և բրենդի նարատիվները: Նրանք փորձեցին վերհանել առկա կարծրատիպերը և ուրվագծել ժամանակին համահունչ փոփոխություններ:

«Հայկական կենսունակ նարատիվն աշխարհում» քննարկում-քվերակություն
Մոդերատոր՝
Լրագրող Մարկ Գրիգորյան:
Բանախոսներ՝
🔹Ազգագրագետ Հրանուշ Խառատյան,
🔹«Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյան:
Նիստը դիտելու համար՝


Համաշխարհային հայկական գագաթնաժողովի 3-րդ օրը

Արտերկրի հույների և Հունաստանի արտաքին գործերի նախարարության հանրային դիվանագիտության և իրավական/քաղաքական հարցերով գլխավոր քարտուղար Մայրա Միրոջաննիի ողջույնի խոսք:
«Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի կայուն զարգացման գործընթացներում» թեմայով պանելային նիստ
🎤Մոդերատոր՝
Գործընկերությունների և զարգացման հարցերով ՄԱԿ-ի ֆինանսական խորհրդատու, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Արևիկ Անափիոսյան:
👥Բանախոսներ՝
🔸Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոս,
🔹Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր Բրյուս Պողոսյան,
🔸«Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյան,
🔹«Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն, գլխավոր տնօրենի տեղակալ Լուսինե Երեմյան,
«Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի տիեզերական ծրագրերի տեխնիկական տնօրեն Մասիս Կյումրիգյան:
🔗Նիստը դիտելու համար՝


«Հայաստանում սոցիալական ձեռներեցության, բարեգործության և կամավորության հնարավորություններն ու հեռանկարները» խորագրով քննարկում
Մոդերատոր՝
«The LOFT»-ի տնօրեն Արևիկ Համբարձումյան:
Բանախոսներ՝
🔹«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Էլիզա Մինասյան,
🔹«Իմաստ»-ի հիմնադիր, սոցիալական ձեռնարկատեր, «GeekBrains» առցանց կրթական հարթակի համահիմնադիր Հայկ Հայրապետյան,
🔹«Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամի նախագահ Ելենա Հակոբյան,
🔹«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի զարգացման տնօրեն Անի Ջիլոզյան,
🔹Քաղաքականության և օրենսդրության գծով գլխավոր պատասխանատու Լոնդոնի Վեսթմինսթերի քաղաքապետարանում, «ԴիասՊրո» ծրագրի մասնակից Վանուհի Պետրոսյան:
Նիստը դիտելու համար՝

«Հայկական զարգացող մշակույթը Հայաստանում և աշխարհում» խորագրով նիստ
Մոդերատոր՝
Կինոյի և թատրոնի դերասանուհի Մարիամ Հովհաննիսյան
Բանախոսներ՝
🔹Երգչուհի, «Ladaniva» երաժշտական խմբի անդամ Ժակլին Բաղդասարյան,
🔹Պրոդյուսեր, «Ավա Ֆիլմս» ընկերության գործադիր տնօրեն Անի Որսկանյան,
🔹Նվագախմբի դիրիժոր և «Imperial Orchestra» երգչախմբի ղեկավար, կանադահայ Լորի Անթունյան,
🔹Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյան,
🔹Երգչուհի, «Sibil La Reine» հայկական զարդերի բրենդի համահիմնադիր Սիբիլ:
Նիստը դիտելու համար՝

🗣 «Սփյուռքի և Հայաստանի համագործակցությունը կրթության և գիտության բնագավառներում» կլոր սեղան-քննարկմանը բացման խոսքով հանդես եկան ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը և «405 Educational Alliance» զարգացման հիմնադրամի հիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Շամամ Գևորգյանը:
👥 Քննարկումները ղեկավարեցին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի համակարգային նորարարությունների գծով տնօրեն Ալեքսանդր Պլատո Հակոբյանը, «Հայաստանի գիտությունների և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը, կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը, «ԱՅԲ» կրթական հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ քոլեջի կրթական թիմի ղեկավար Մարինե Խաչատուրյանը, Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Արմինե Հարոյանը, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը, «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) կրթական խորհրդատու և տնօրենների խորհրդի անդամ Ալիս Պետրոսյանը, «Hidden Road» նախաձեռնության տնօրեն և հիմնադիր Նանոր Պալապանեանը, «COAF»-ի գործադիր տնօրեն Արա Բարսամը և «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի համահիմնադիր և վարչության փոխնախագահ, «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Մարիա Խախամյանը:

«Հայրենիքում փոփոխություններ բերող անհատների դերը» Մոդերատոր՝ «Hoateia» ընկերության հիմնադիր Մագդա Աղաբաբյան: Բանախոսներ՝ 🔹«Full Out Collegiate Recruiting»-ի սեփականատեր, մարզիկ Հուրի Գեբեշյան, ԱՄՆ, 🔹«Հաբ Արցախ»-ի գործադիր տնօրեն Շուշան Քեշիշյան, Լիբանան, 🔹«Զուլալ գինիներ» ընկերության հիմնադիր և նախագահ Էմի Քեուշգուերյան, Իտալիա, 🔹«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդ Սոնա Գալստեան, Հունաստան, 🔹«Իմփաքթ Հաբ Գյումրի»-ի ղեկավար Արփա Հակոբյան, Իրան: Նիստը դիտելու համար՝







«Ժամանակակից Հայաստանի հեռանկարները. կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն» նախարարական նիստ
Մոդերատոր՝
Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Վոլոդյա Մուշեղյան:
Բանախոսներ՝
🔸ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեսասյան,
🔸ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան,
🔸ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան:
Նիստը դիտելու համար՝

«Ժամանակակից Հայաստանի հեռանկարները. տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխոնոլգիաներ» նախարարական նիստ
Մոդերատոր՝
Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Ռոզա Խաչատրյան:
Բանախոսներ՝
🔸ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան,
🔸ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան,
🔸ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան:
Նիստը դիտելու համար՝

«Ներդրումներ հայրենիքում. առանցքային ոլորտներն ու սփյուռքի մասնակցության հնարավորությունները» քննարկում
Մոդերատոր՝
«Eqwefy» և «AICA» կազմակերպությունների գործադիր տնօրեն Սամսոն Ավետյան:
Բանախոսներ՝
🔹ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյան,
🔹«Amber Capital Armenia»-ի գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյան,
🔹«Golden Grape ArmAs»-ի գործադիր տնօրեն Վիկտորյա Ասլանյան,
🔹«Angel Investor Club of Armenia»-ի համահիմնադիր և նախագահ Արթուր Միքայելյանը:
Նիստը դիտելու համար՝

«Սփյուռքը՝ նոր շուկաների կամուրջ. հայկական արտադրանքի արտահանման հեռանկարները» նիստ
Մոդերատոր՝
Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, բիզնես ռազմավարության և հաղորդակցության պրոֆեսոր Սերգեյ Թանթուշյան:
Բանախոսներ՝
🔸Հենրի Ջորջի անվան սոցիալական գիտությունների դպրոցի ամբիոնի վարիչ, Սբ․ Ջոնի համալսարանի Թոբին բիզնես քոլեջի տնտեսագիտության դասախոս Ալեքսանդր Գևորգյան,
🔸«Lorens NYC»-ի տնօրեն և համահիմնադիր Արամ Սբէնճեան,
🔸«Orion Worldwide Innovations»-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Էմմա Առաքելյան,
🔸«Մանթաշյանց» բիզնես ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյան,
🔸ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տարածաշրջանային մենեջեր Սիրվարդ Աթանեսյան:
Նիստը դիտելու համար՝

«Փոքր և միջին բիզնեսը Հայաստանում. փորձի ներկայացում»
Մոդերատոր՝
«Hoateia» ընկերության հիմնադիր Մագդա Աղաբաբյան:
Բանախոսներ՝
🔹«Haleb» բրենդի հիմնադիր Ալին Մասրելյան,
🔹«Թոնիր հարսանեկան գյուղ»-ի համահիմնադիրներ Հայկ Երանոսյան և Սիրարփի Լեռանէ Խոջաբաղյան,
🔹«Lemonade Fashion»–ի տնօրեն Արևիկ Վարդանյան,
🔹«Գուստավ» և «Պաբլո» ռեստորանների համասեփականատեր Նարեկ Սֆեյր,
🔹«Վան Արդի» գինեգործարանի հասարակայնության հետ կապերի համակարգող Արփի Մուրադյան
Նիստը դիտելու համար՝


«Հայկական ՏՏ ներուժն ու արհեսատական բանականության զարգացման հեռանկարները» քննարկում
Մոդերատոր՝
«Սենսյան» ընկերության տնօրեն և գլխավոր խորհրդական Րաֆֆի Քասարջյան:
Բանախոսներ՝
🔸«Emerson Collective»-ի գործադիր տնօրեն Րաֆֆի Գրիգորյան,
Արհեստական բանականության հետազոտող և կանադական «Service Now Research»-ում հետազոտությունների ղեկավար Փերուս Տասլակյան,
🔸«YerevanNN» լաբորատորիայի տնօրեն, «DataFest Yerevan»-ի հիմնադիր, 🔸«Intelinair»-ի խորհրդատու Հրանտ Խաչատրյան:
Նիստը դիտելու համար՝

«Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն աշխարհում» քննարկում
Մոդերատոր՝
Զբոսաշրջության զարգացման և ռուսական շուկայում հայաստանյան զբոսաշրջության առաջմղման փորձագետ Գայանե Քոչարյան:
Բանախոսներ՝
🔹«ԷվենտՏուրա» իրադարձային զբոսաշրջության գործակալության հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մերի Բադալյան,
🔹«HIKEArmenia»-ի գործադիր տնօրեն Շահանե Հալաջյան,
🔹«MyLer» համալիրի հիմնադիր Տիգրան Հարությունյան,
🔹«ՏաԹևեր» ճոպանուղու կոմերցիոն տնօրեն Անի Դավթյան
🔹«Green Rock Management Group»-ի գործադիր տնօրենի տեղակալ Կատերինա Դանեկինա:
Նիստը դիտելու համար՝


Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում անցկացվեց Հայաստանի մարզերի զարգացման հնարավորություններին նվիրված էքսպո:
Մարզերն առանձին տաղավարներով գագաթնաժողովի մասնակիցներին ներկայացրեցին իրենց ծրագրերը և հնարավորությունները, իսկ մարզային արտադրողները ցուցադրեցին իրենց արտադրանքները:
Էքսպոյին զուգահեռ յուրաքնաչյուր մարզի ներկայացուցիչ հանդես եկավ առանձին պրեզենտացիայով:
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի աշխատանքային երկրորդ օրն ավարտվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 5-ամյա գործունեությանը նվիրված միջոցառմամբ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց գրասենյակի աշխատանքները և ձեռքբերումները, կարևորեց Հայաստան-սփյուռք գործակցության շարունակական զարգացումը և առողջ երկխոսության անհրաժեշտությունը:
Ելույթներով հանդես եկան գրասենյակի ծրագրերի շահառուները:
Հայաստան-սփյուռք գործակցություն ուղղությամբ աշխատանքի և գրասենյակի հետ սերտ համագործակցության համար շնորհակալագրեր հանձնվեցին Հայաստանի մի շարք նախարարություններին, «Իզմիրլյան», «Հ. Հովնանյան» ընտանեկան, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամներին,Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությանը և այլ գործընկերներին:
Միջոցառումը դիտելու համար՝





4-րդ օր
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի վերջին աշխատանքային օրը սկսվեց Լեհաստանի սփյուռքի հետ աշխատանքի դեպարտամենտի ղեկավար Աննա Սոչանսկան: Ողջունելով հյուրերին՝ նա անդրադարձ կատարեց լեհական սփյուռքի առանձնահատկություններին, համայնքներին և պետության կողմից իրականացվող ծրագրերին:

Գագաթնաժողովի աշխատանքները շարունակվեցին «Սփյուռքում հայկական ինքնության պահպանման հրամայականը» պանելային նիստով: Մոդերատոր՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի անգլերենի դասախոս, «Grace+ful learning!»-ի հանրային խոսքի և թարգմանության դասընթացավար Նաիրի Գրեյս Բարդակջյան: Բանախոսներ՝ 🔹Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյան, 🔹Նյու Ջերսիի Հովնանիան դպրոցի տնօրեն Ստեֆանի Թորոսյան, 🔹«Centre for East European and International Studies (ZOiS), Berlin»-ի հետազոտող Հակոբ Մաթևոսյան, 🔹Քրդական սփյուռքի հետ կապերի գլխավոր պատասխանատուի ավագ խորհրդական Սորան Բարզինջի, 🔹Կիպրական սփյուռքի գործակալության ղեկավար Թեադորա Կոնստանտինիդու:

Նիստը դիտելու համար՝

«Սփյուռքի հայ համայնքների զարգացման հնարավորությունները» քննարկում
Մոդերատոր՝
«Polity360 Consulting»-ի հիմնադիր և գլխավոր խորհրդատու Արմեն Սահակյան:
Բանախոսներ՝
🔸Չիկագոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյան,
🔸Ֆրանս-հայկական խորհրդի ղեկավար Վաներ Հարությունյան,
🔸«UCL TV Channel»-ի արգենտինահայ լրագրող և հաղորդավար Լեո Մոմջյան,
🔸Իրկուտսկի հայկական մշակութային միության նախագահ Հայկ Գնդլյան,
🔸«Little Armenias»-ի հիմնադիր Ռուբեն Գուլաքսզեան:
Նիստը դիտելու համար՝



«Երիտասարդության դերը համայնքներում» քննարկում
Մոդերատոր՝ քաղաքական գիտությունների դասախոս, Սփյուռքի երիտասարդ դեսպան Գոհար Գալուստյան:
Բանասխոսներ՝
🔹Բրիտանահայ իրավաբանների ասոցիացիայի անդամ Անդրե Եղիազարյան,
🔹Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի հայ համայնքային միության նախագահ Աբրահամ Գուլաճեան,
🔹ՀԲԸՄ Սոֆիայի վարչության անդամ և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարի Գազազյան,
🔹Անապայի Հայկական ազգային մշակույթի կենտրոնի փոխնախագահ Սվետլանա Մինասարյան,
🔹Գերմանիայի «ՄՈՆԹԵ» հայկական կրթօջախի հիմնադիր և ղեկավար Արգինե Բադալյան:
Նիստը դիտելու համար՝


Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում հավաք-հանդիպում ունենցան Սփյուռքի գործերի 17 հանձնակատարները: Նիստը վարեց Լեհաստանում սփյուռքի գործերի հանձնակատար Դիանա Հովակիմյանը:
Հանդիպման սկզբում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարների ինստիտուտի նպատակները և ակնկալիքները: Այնուհետև տեղի ունեցավ առաջիկա անելիքների քննարկում և փորձի փոխանակում:




Գագաթնաժողովը շարունակվում է համայնքային ներկայացուցիչների նեթվորքինգ- հանդիպումներով:
«Հայրենադարձության և ինտեգրման ուղղությամբ Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հեռանկարները և հնարավորությունները» պանելային նիստ
Մոդերատոր՝
«M.A.M» կրթական նախաձեռնության հիմնադիր տնօրեն Մարինա Ղազարյան:
Բանախոսներ՝
🔸Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյան,
🔸Միչիգանի համալսարանի հետազոտող Վահե Սահակյան,
🔸Երևանի պետական ​​համալսարանի «Սփյուռքագիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Արման Եղիազարյան,
🔸Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի ռազմավարական ծրագրերի ղեկավար Լուսինե Օհանյան,
🔸Հայրենադարձ գործարար Հրայր Թորոսյան:
Նիստը դիտելու համար՝


Գագաթնաժողովի ամփոփիչ նիստից հետո մասնակիցները շրջայց կատարեցին «Հայաստանն այլ հայացքով» խորագրով էքսպոյում: 40 սփյուռքյան կազմակերպություններ և 80 հայաստանյան արտադրողներ ներկայացրին իրենց ռեսուրսները, հնարավորությունները և արտադրանքները:










No comments:

Post a Comment