Страницы

Friday, 23 August 2024

Հուլիս-օգոստոս ամսվա լուրեր` ամենատարբեր տեղերից


«Այսուհետև մեր համայնքի անդամ Գոհար Մխիթարյանը ելույթ է ունենալու Անդրե Ռիուի խմբում» Այդ մասին «Նիդերլանդական օրագրին» է հայտնում Մաստրիխտի հայ համայնքի ատենապետ Լևոն Սարգիսը: Ով գեթ մեկ անգամ եղել է Ռիուի համերգին հնարավոր չէ տպավորված չլինել:
Ռիուն իր նվագախմբով համերգներ է ունեցել Եվրոպայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում և Ավստրալիայում։ Խմբի հյուրախաղերից ստացվող եկամուտը ամենաշատերից է, նույնիսկ գերազանցում է ամենահայտնի փոփ և ռոք խմբերի համերգների եկամուտը։ Ռիուի շքեղ հյուրախաղերը անկրկնելի շոու է, նրան գերազանց ճանաչում են Նիդերլանդներում ու աշխարհի շատ երկրներում: Անդրեն աշխարհի ամենահաջողակ հյուրախաղերի մեկնող տղամարդ արտիստն է՝ համաձայն Բիլբորդ ամսագրի։
Մեզ համար մեծ պատիվ է Գոհար Մխիթարյանին (նկարում դեղին համազգեստով) տեսնել ամենաճանաչված Անդրե Ռիուի խմբում:
Այս կապակցությամբ «Նիդերլանդական օրագիրը» շնորհավորում է Գոհար Մխիթարյանին, ցանկանում փայլուն համերգային ելույթներ:
Գծանկար` Լևոն Լաճիկյանի

4 Հուլիսի: Հայաստանի ազգային գրադարանի օրվա կապակցությամբ Նիդերլանդական օրագիրը շնորհավորում է անձնակազմի բոլոր անդամներին, հատկապես տնօրեն Աննա Չուլյանին, ում օրոք թերթերի ու գրքերի թվայնացման բավականին աշխատանք է կատարվել։


ՎԱՐԴԱՎԱՌ
7 Հուլիս: Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը համընկնում է հեթանոսական Վարդավառի հետ։ Այն հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է։ Հայ ժողովրդական նախաքրիստոնեական և քրիստոնեական տոն է, և ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։
Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:




Օգոստոսի 4-ին է մահացել հայ բանաստեղծուհի, արձակագիր Անայիսը (Եվփրիմե Ավետիսյան)։ Ծնվել է Կ. Պոլսում, Ակնից գաղթած Չոպանյան (Հովվյան) հայտնի գերդաստանի ճյուղավորումներից մեկում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի Մաքրուհյաց վարժարանում, ապա սովորել ֆրանսիացի գրող տիկին Ֆյուրեի մասնավոր դպրոցում։ Հայերենը կատարելագործելու համար մասնավոր դասեր է վերցրել բանաստեղծներ Թովմաս Թերզյանից և Խորեն Նար Պեյից։ 1893 թվականին «Մասիս» հանդեսում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը։ Այնուհետև հաճախ է երևացել պարբերական մամուլում արձակ և չափածո երկերով։
Համիդյան տարիներին մեկնել է Շվեյցարիա, օսմանյան սահմանադրությունից հետո վերադարձել է Պոլիս, աշխատակցել մամուլին («Բիւզանդիոն», «Արեւելեան մամուլ», «Շանթ» և այլն)։ Առաջին աշխարհամարտից հետո եղել է «Հայ կին» հանդեսի աշխատակիցներից մեկը։ 1922 թվականին անցել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը, շարունակելով աշխատակցել սփյուռքահայ մամուլին («Հայաստանի կոչնակ», «Անահիտ» և այլն)։ Նրա բանաստեղծություններն ամփոփված են «Այգ եւ վերջալոյս» ժողովածուում (Փարիզ, 1942)։ Մահից մի տարի առաջ լույս են տեսել նրա արժեքավոր հիշողությունները «Յուշերս» վերնագրով (Փարիզ, 1949)։
***
7 Օգոստոս
ԱԶԵՐՎԱՆԴԱԼԻԶՄ

Ադրբեջանի վանդալիզմի զոհ է դարձել Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը (Հին գերեզմանոց)
Ադրբեջանը հատուկ թիրախավորում է Արցախի Հանրապետության տարածքի պատմական հին գերեզմանոցները՝ ոչնչացնելով հայերի գոյության փաստական հիմքերը։
Այս անգամ «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» նախաձեռնության (Caucasus Heritage Watch) արբանյակային մոնիթորինգի արդյունքում պարզ դարձավ, որ ավերվել է Շուշիի Ղազանչեցոց կամ Հին գերեզմանոցը։ Տապանաքարերի ու խաչքարերի ավերումն Ադրբեջանը սկսել էր 2023 թվականից, իսկ 2024 թվականի ապրիլի 4-ի արբանյակային նկարից պարզ դարձավ, որ Հին գերեզմանոցը հիմնահատակ ավերված է։


Դորդրեխտի հայ համայնքի անդամներն Հայաստանում


«Ամերիկացի» ֆիլմի ցուցադրությունը Նիդերլանդներում ս.թ. օգոստոսի 22-ից` հոլանդական 23 կինոթատրոններում (տես կինոթատրոնների ցանկը ստորև)։ Սա հատուկ ֆիլմ է՝ թե կատակերգություն և թե դրամա, որտեղ պատկերված է մի հայ մարդու կերպար, որը մանուկ հասակում ցեղասպանությունից մազապուրծ ապաստան է գտել Ամերիկայում, իսկ արդեն չափահաս հայտնվում է Խորհրդային Հայաստանում 1948 թվականին։
Տես Միքայել Գորջյանի սեփական ներածականը ֆիլմի մասին։


"Ամերիկացի" ֆիլմը ի թիվս նիդերլանդական բազմաթիվ քաղաքների կինոթատրոնների ցուցադրվում է նաև Մաստրիխտում։



Հայկ Հեքեքյանը «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթում


88 տարեկանում կյանքին հրաժեշտ տվեց Ալեն Դելոնը։

Լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանը ստացել է «Արդար խաղի» մրցանակը


Կյանքից անսպասելի ու անժամանակ հեռացել է ՀԳՄ եւ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը: 




Հայկական միջավայրը օտար լուսանկարիչների օբեկտիվով։
Լուս. Մուհամեդ էլ Նագարի





No comments:

Post a Comment