«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյան |
2023 թ․ նոյեմբերի սկզբից Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում հիմնադրվել է նոր կառույց՝ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։
Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն են՝
• հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտում հասարակության և պետության համար անկախ ու վստահելի փորձագիտական հետազոտությունների իրականացում և դրանց արդյունքների հանրահռչակում,
• միջգիտակարգային պարբերական գիտաժողովների, դասընթացների, աշխատաժողովների կազմակերպում,
• գիտահանրամատչելի հեռուստառադիոհաղորդումների կազմակերպում, ԶԼՄ-ներում հայագիտությունը և հասարակագիտությունը լուսաբանող հոդվածների հրապարակում,
• գիտահանրամատչելի դասախոսությունների կազմակերպում բուհերի ուսանողների և ավագ դպրոցների աշակերտների համար,
• փաստերի, պատմական իրադարձությունների խեղաթյուրմամբ ներկայացվող տեղեկատվական հոսքերի բացահայտում և հակազդում,
• միջազգային, տարածաշրջանային և հայաստանյան, ինչպես նաև հայկական սփյուռքի գիտական, վերլուծական և լրագրողական կենտրոնների և առանձին անձանց հետ համագործակցություն:
Հիմնադրամը տպագրում է նաև գրքեր, անցկացնում գիտաժողովներ, որտեղ նույնպես հայ և արտերկրի գիտնականները անդրադառնում են վերոնշյալ հարցերին։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը բազմաթիվ հրապարակումներում անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից իրականացվող պատմագիտական կեղծարարություններին։
Օրինակ, 2024 թ․ ադրբեջանական լրատվամիջոցներով հրապարակվեց «դիվանագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր» Հասան Հասանովի հարցազրույցը, որը պատմության տարբեր դրվագների աղավաղման խտացում է։ Հասանովը պնդում է, որ «ադրբեջանցի ժողովուրդը Ստալինից 2300 տարի առաջ հունահռոմեական աղբյուրներում կոչվել է ատրպատականցի-ադրբեջանցի» (տե՛ս այստեղ)։ Հարցազրույցում առկա պնդումները ոչ միայն հակագիտական են ու լի կեղծիքներով, այլև հակասում են տրամաբանության օրենքներին։ Անգամ հարկ չկա հակափաստարկելու, որ մ․թ․ա․ 4-րդ դարում Ատրոպատեսի ստեղծած պետական միավորը ոչ մի առնչություն չի կարող ունենալ ժամանակակից Ադրբեջան պետության հետ։ Դա բավարար չէ՝ Հասանովն Ատրոպատենեի ստեղծումը երեք դար հետ է տանում՝ ընդհուպ մինչև Ասորեստանի տերության կործանում՝ մ․թ․ա․ 612 թվական։ Ընդ որում, իր պնդմանը «կշիռ տալու» համար հեղինակը մեջբերում է առավել ուշ շրջանի հռոմեական ու ասորական աղբյուրներ, որոնցում ոչ մի ակնարկ անգամ չկա Ատրոպատենեն մ․թ․ա․ 7-րդ դարով թվագրելու, առավել ևս ներկայիս Ադրբեջանի հետ կապելու վերաբերյալ։
Այս խնդրի վերաբերյալ կարող եք ծանոթանալ «Գեղարդ» հիմնադրամի հետևյալ նյութերին
Պատմագիտական զեղծարարությունները Ադրբեջանի պատմության վերաբերյալ
Միջնադարյան ոչ մի քարտեզում Ադրբեջան անուն գոյություն չունի․ Ռուբեն Գալչյան
Իսկ հարցին, թե ինչու ցարական շրջանում կամ խորհրդային առաջին շրջանում ներկայիս ադրբեջանցիները ներկայացվել են թաթար էթնոանունով, Հասանովը «հանճարեղ» պատասխան ունի՝ «ադրբեջանցի» անվանումն արգելքի տակ է եղել։
Խորհրդային տարիներին միջնադարյան ադրբեջանցու կերպարի ստեղծման մասին տես
Իրականությունն այն է, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում ապրող ադրբեջանցիներն սկսել են ադրբեջանցի կոչվել 1920-1930-ական թվականներին ԽՍՀՄ վարած քաղաքականության շրջանակում։ 1937 թ. Խորհրդային Ադրբեջանի սահմանադրության մեջ հիշատակվեց «ադրբեջանցի ժողովուրդ» եզրույթը, իսկ 1939 թ. համամիութենական մարդահամարով Ադրբեջանի տիտղոսակիր ժողովրդի ներկայացուցիչները (նաև Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Վրաստանի թյուրքախոս մահմեդականները) ստացան «ադրբեջանցի» անվանումը: Չնայած Հասանովը նշում է, որ Ստալինը ոչ մի կապ չունի «ադրբեջանցի» էթնոնիմի ստեղծման հետ, փաստն այն է, որ հենց Ստալինի ղեկավարման տարիներին ներկայիս ադրբեջանցիների համար ամրագրվեց այդ անվանումը։
Նորություն չէ, որ ալիևյան ռեժիմը հսկայական միջոցներ է ծախսում, որպեսզի «ստեղծի» Ադրբեջանի պատմությունը և գողանա հարևան երկրների և ժողովուրդների պատմությունը և մշակույթը։ Ադրբեջանցի մասնագետներն այդ գործը սկսել էին դեռևս խորհրդային տարիներին, սակայն նրանք առավել ակտիվացան հատկապես հետխորհրդային տարիներին։ Ադրբեջանի իշխանությունները առաջնահերթ թիրախավորել են հայ ժողովրդին և Հայաստանը։ Բոլոր հնարավոր միջոցներով փորձ է արվում աղավաղել և յուրացնել հայերի և Հայաստանի պատմությունը։ Ավելին, փորձ է արվում հայերին մեղադրել այն արարքներում, որ իրենք են գործել։ Դրա վառ օրինակն է, այսպես կոչված, «Խոջալուի» դեպքերը։ Ադրբեջանցի զինյալները կոտորեցին Արցախի Իվանյան (Խոջալու) բնակավայրից հեռացած խաղաղ բնակչությանը, այնուհետև սկսեցին պետական մակարդակով այդ ամենը բարդել հայկական կողմի վրա (տես՝ Սեփական ժողովրդին ոչնչացնող Ադրբեջանը մեղադրում է հայերին)։
Ադրբեջանի ղեկավարությունը առաջ է քաշել նաև այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեզը, որի հիմնական գաղափարն այն է, թե իբր Հայաստանի Հանրապետության տարածքը ադրբեջանցիների պատմական տարածքներն են, և իբր այդտեղի իսկական բնիկները եղել են ադրբեջանցիները։ Նախ և առաջ պատմական փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջան ասելով մինչև 20-րդ դարը նկատի են ունեցել միայն Արաքս գետից հարավ ընկած պատմական, իրանական Ատրպատականը։ Երկրորդ՝ կովկասյան թաթարներին ադրբեջանցի սկսել են կոչել միայն 20-րդ դարի 30-ական թվականներից։ Երրորդ՝ այն տարածաշրջանը, որտեղ այսօր գոյություն ունի Ադրբեջանի Հանրապետությունը, պատմական աղբյուրներում կոչվել է միայն Աղվանք, Առան, Շիրվան և այլն, բայց ոչ՝ Ադրբեջան։
Վերոնշյալ թեզն առաջ քաշելով՝ Ադրբեջանը մի քանի նպատակներ է հետապնդում՝ փորձել յուրացնել Հայաստանի Հանրապետության տարածքը, իր սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել Ադրբեջանի ներսում առկա բազմաթիվ հիմնախնդիրներից։ Երկրորդ՝ Թուրքիան, այս հարցում աջակցելով Ադրբեջանին, ցանկանում է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը մոռացության տան Արևմտյան Հայաստանը և Հայոց ցեղասպանության հարցը։ Երրորդ՝ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցիների բնակեցումով ցանկանում են Հայաստանում ներքին, միջէթնիկական խնդիրներ առաջացնել, հետագայում նաև՝ փորձել միջամտել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։ Փաստորեն, Ադրբեջանը փորձում է այս կեղծ թեզի իրագործմամբ Հայաստանի բնակչության ազգային կազմը փոխել։
Այսպիսով, Ադրբեջանը խոսում է Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանցիների վերադարձի մասին այն դեպքում, երբ ինքն՝ Ադրբեջանը, մինչ օրս ներողություն չի խնդրել Ադրբեջանից բռնագաղթված հայերից և ոչ մի փոխհատուցում չի տվել նրանց։ Չեն պատժվել նաև այն ադրբեջանցիները, որոնք 1988-2023 թթ․ ընթացքում հայերի նկատմամբ հանցագործություններ են կազմակերպել և իրականացրել։
Ադրբեջանի տարածքում նաև շարունակվում է իշխանությունների կողմից հովանավորվող մշակութային ցեղասպանությունը՝ հայկական հետքի վերացումը Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Այսօր` 21-րդ դարում, հայ ազգը և Հայաստան պետությունը նոր մարտահրավերների առջև են կանգնել։ Ժամանակին մեր պետության սահմանները այնպես են գծագրվել օտարների կողմից, որ այսօր մենք հայտնվել ենք բավականին բարդ աշխարհագրական միջավայրում։ Ունենալով կայուն, բարիդրացիական հարաբերություններ մեր հարավային և հյուսիսային քաղաքակրթությունների հետ, խոսքը իրանական և վրաց-կովկասյան քաղաքակրթական տարածքների մասին է, ցավոք սրտի մենք նույնը չենք կարող ասել մեր արևելյան և արևմտյան ուղղությունների մասին։ Թյուրքական աշխարհի կարևորագույն բաղադրիչը կազմող երկու պետությունների (Թուրքիա, Ադրբեջան) համար հայկական քաղաքակրթությունը իր իսկ գոյությամբ խոչընդոտ է հանդիսանում իրենց հեռագնա ծրագրերում։ Սակայն այդ ամենը գիտակցելով հանդերձ մենք պետք է հասկանանք, որ նրանք մեր հարևան պետություններն են և պետք է փորձենք կարգավորել հարաբերությունները նրանց հետ։ Ինչպիսի մեխանիզմներով կամ ինչպիսի մեթոդներով մենք դրան կհասնենք, դա հարցի այլ կողմն է։ Սակայն այս տեսանկյունից մենք պարտադրված ենք ինչ-որ լուծումներ գտնել, լուծումներ, որոնք, սակայն, վնաս չեն հասցնի մեր պետության գերակա շահերին և կլինեն միայն հայանպաստ։
Historical Falsifications Carried out by Azerbaijan:
A case Study
Robert Ghazaryan, Haykuhi Muradyan
For decades, Azerbaijan has systematically engaged in the
falsification of historical narratives, distorting and appropriating the
cultural and historical heritage of neighboring countries, particularly
Armenia. This deliberate campaign, which intensified during the post-Soviet
era, seeks to erase Armenian presence and influence in the region. By
fabricating historical accounts and promoting false narratives, such as the
misrepresentation of the Azerbaijani identity and territorial claims over
Armenia, Azerbaijan aims to legitimize its aggressive actions and undermine
Armenian cultural heritage, especially in contested regions like Artsakh. Since
the establishment of the Republic of Azerbaijan, the appropriation of Armenian
cultural heritage and history has been an integral component of Azerbaijan's
state policy. This includes both physical destruction and manipulative
practices such as renaming and distorting historical realities. The overarching
objective of this policy is to legitimize territorial claims and establish a
narrative suggesting that Azerbaijan or their historical "ancestors"
have longstanding roots in the region. Despite obstacles posed by the enduring
presence of Armenians in the area and a rich cultural heritage, Azerbaijani
policy has consistently aimed at advancing this narrative. This goal persists,
with Azerbaijan employing various methods to exploit cultural heritage, both
during times of peace and conflict.
From September 19th to October 5th, 2023, Azerbaijan completed
a plan of ethnic cleansing of Armenians from The Republic of Artsakh, an area
where Armenians have lived for centuries. This happened gradually over three
years, involving a big war in 2020, continuous breaking of ceasefire
agreements, and slow military advances after the fighting officially stopped.
From December 2022, there was a ten-month blockade, cutting off important
resources like gas, electricity, and aid. In the final stage, there was a
one-day war and Azerbaijani forces took control up to the outskirts of
Stepanakert, the capital of the Republic of Artsakh. Faced with a serious
threat, more than 100,000 Armenians living in Artsakh, almost the entire
population forcibly moved to Armenia in just one week.
The aftermath of this military action has stirred heightened
apprehension over the potential threat posed to the rich Armenian cultural
heritage that remains in the region. Approximately 6,000 monuments in Artsakh,
more than 3 dozen museums and private collections are now within the control of
Azerbaijan which is very well known for its unwavering intolerance towards
Armenian historical remnants.
The
“Geghard” Scientific Analytical Foundation (https://geghard-saf.am/ see Appendix) reacts
to the historical falsifications carried out by Azerbaijan in numerous
publications.
For example, in 2024, an interview with Hasan Hasanov was
published in Azerbaijani media, in which he presents a distorted account of
various episodes of history. Hasanov asserts that "the Azerbaijani people
were referred to as Atropatene-Azerbaijani in Greco-Roman sources 2,300 years
before Stalin." (see ''The Azerbaijani scientist pushed back the famous historical event by 300
years''). In addition to being pseudo-scientific
and replete with misrepresentations and fabrications, the statements made in
the interview also exhibit a fundamental lack of logical coherence. It is
evident that the state established by Atropates in the fourth century BC has no
direct correlation with the modern state of Azerbaijan. Moreover, Hasanov
posits that Atropatene was established three centuries prior, coinciding with
the dissolution of the Assyrian Empire in 612 BCE. To substantiate his
assertion, the author cites Roman and Assyrian sources from a subsequent era,
which offer no indication that Atropatene originated in the seventh century BCE
or bears any resemblance to the contemporary Azerbaijani state. For further
information on this topic, please refer to the following materials from the
Geghard Foundation.Historiographical
falsifications regarding the history of Azerbaijan
There
is no toponym Azerbaijan in any mediaeval map, Ruben Galichian
In response to the question of why the modern Azerbaijanis
were referred to as Tatars during the Tsarist and early Soviet periods, Hasanov
offers a compelling explanation. He asserts that the name
"Azerbaijani" was effectively banned, which would explain why the
Tatars were referred to by this term. For further insight into the creation of
the image of a medieval Azerbaijani in the Soviet era, one might consult the
following articles.The
comparison of the creation of "Medieval Azerbaijani" during the Great
Patriotic War according to I. Petrushevsky's works
The
population of Baku in the 19th century
The historical record demonstrates that the
designation "Azerbaijani" was applied to Azerbaijanis residing in the
territory of modern Azerbaijan in accordance with the policies implemented by
the USSR in the 1920s and 1930s. In 1937, the term "Azerbaijani
people" was included in the Constitution of Soviet Azerbaijan.
Furthermore, in 1939, the All-Union Census designated representatives of the
titular people of Azerbaijan (as well as the Turkic-speaking Muslims of Soviet
Armenia and Soviet Georgia) as "Azerbaijani." Although Hasanov
asserts that Stalin was not involved in the establishment of the ethnonym
"Azerbaijani," it was during Stalin's tenure that this designation
became prevalent among the contemporary Azerbaijanis.It is widely acknowledged
that the Aliyev regime invests significant resources in the fabrication of
Azerbaijan's historical narrative and the appropriation of the historical and
cultural heritage of neighboring countries and peoples. The Azerbaijani specialists
responsible for this undertaking commenced their activities during the Soviet
era, but they became more active in the post-Soviet years. The Azerbaijani
authorities have primarily targeted the Armenian people and Armenia. All
possible means are employed to distort and appropriate the history of the
Armenians and Armenia. Furthermore, Armenians are accused of committing acts
that they themselves did not perpetrate. A case in point is the so-called
"Khojaly" events. The Azerbaijani armed forces massacred peaceful
civilians who had evacuated the settlement of Ivanyan (Khojaly) in Artsakh, and
then sought to blame the Armenian side at the state level. (see Azerbaijan, which killed
its own people, blames Armenians)
Via the promotion of this concept, Azerbaijan
pursues several goals: attempting to annex the territory of the Republic of
Armenia, diverting its own people's attention from numerous internal problems. Secondly,
Turkey supports Azerbaijan in this issue, attempting to force Armenia and the
Armenian people to forget about Western Armenia and the Armenian Genocide. Thirdly,
through the settlement of Azerbaijanis in the Republic of Armenia, Azerbaijan
and Turkey aim to provoke internal, interethnic problems in Armenia and
subsequently interfere in the internal affairs of the Republic of Armenia. In
fact, Azerbaijan is trying to change Armenia's demography by implementing this
false concept. (See ''Return'' as a tool of
Azerbaijan's hybrid attack on Armenia)
Consequently, Azerbaijan advocates the repatriation of
Azerbaijanis to the territory of the Republic of Armenia. However, Azerbaijan
has yet to issue an apology to Armenians who were forcibly displaced from
Azerbaijan or provide compensation to them. Furthermore, the Azerbaijanis who
organized and perpetrated crimes against Armenians from 1988 to 2023 have not
been held to account. The Azerbaijani authorities continue to sponsor cultural
genocide, with the erasure of Armenian heritage in the territories under the
control of the Republic of Azerbaijan.
In
the current era of the 21st century, the Armenian nation and the Republic of
Armenia are confronted with novel challenges. The borders of our state were
delineated by external actors in a manner that has resulted in a rather
intricate geographical configuration. While stable and friendly relations are
maintained with our southern and northern neighbors, encompassing the Iranian
and Georgian-Caucasian cultural spaces, unfortunately, the same cannot be said
for our eastern and western directions. For two states that are important
components of the Turkic world (Turkey and Azerbaijan), the existence of
Armenian civilization presents a significant obstacle to their long-term plans.
Nevertheless, it is crucial to recognize that these states are our neighbors
and that we must endeavor to normalize relations with them. The question then
becomes: How might we achieve this? What mechanisms or methods might we employ
to do so? Undoubtedly, finding solutions that align with the paramount
interests of our state and are favorable to Armenia is of paramount importance.
Appendix
In
November 2023, the National Academy of Sciences of the Republic of Armenia established the "Geghard" Scientific Analytical Foundation.
The
main objectives of the foundation are:
• - To conduct independent and reliable
expert research in the fields of Armenian studies and social sciences for the
society and the state, and popularizing its results,
• - To organize interdisciplinary
scientific conferences, courses and workshops,
• - To organize popular scientific
television and radio programs, publishing articles in the media on Armenian
studies and social sciences,
• - To organize popular science
lectures for university and high school students,
• - To isentify and counter information
flows that distort facts and historical events,
- To
Cooperate with international, regional, Armenian and Diaspora scientific,
analytical and media organizations and individuals,The Foundation also
publishes books and conducts scientific conferences, workshops and seminars
where Armenian and foreign scientists and researchers address the
aforementioned issues.
No comments:
Post a Comment