The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 21 August 2024

Նիդ.օրագիրը արձակուրդում` Ֆրանսիա, Իսպանիա


Հիսուսի այս արձանը լուսանկարել ենք Իսպանիայի Սան Սեբաստյան քաղաքում։ Տեղադրված է բլրի բարձրունքին: Պետք է ասել, որ Հիսուսի նմանօրինակ արձաններն աշխարհում շատ են։ Մեկն էլ, չնայած հայ առաքելական եկեղեցու դեմ լինելուն կառուցվում և պատրաստվում է տեղադրվել Հայաստանում, Հատիս լեռան վրա։ Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենահայտնի արձանը Բրազիլիայում է՝ Ռիո դե Ժանեյրոյում: Սակայն դա ամենամեծը չէ. Ռիոյի Կորկովադո լեռան վրա գտնվող արձանը մեծությամբ չորրորդն է աշխարհում: 1. Քրիստո Ռեյ՝ Մեքսիկա, 20.5 մ 2. Քրիստոս Փրկչի արձանը Մարաթեայում՝ Իտալիա, 21.23 մ 3.Քրիստո-դե-լաս-Նոաս՝ Մեքսիկա , 21.8 մ 4. Խաղաղ օվկիանոսի Քրիստոսը՝ Պերու, 22մ 5. Սուրբ Սրտի Քրիստոսը՝ Մեքսիկա, 23մ 6. Քրիստո Ռեյ դե Լոս-Ալամոս՝ Մեքսիկա, 23մ 7. Էլ Քրիստո-Ռոտո՝ Մեքսիկա, 25մ 8.Քրիստոս Ռուա դե Ուշ՝ Ֆրանսիա, 25մ 9. Գթասրտության Քրիստոս՝ Նիկարագուա, 26մ 10. Քրիստոս- Արքա՝ Կոլումբիա, 26 մ 11. Քրիստո Ռեյ Դիլի՝ Արևելյան Թիմոր, 27մ 12. Քրիստոս-Արքա՝ Պորտուգալիա, 28մ 13. Քրիստո Ռեկուսիտադո՝ Մեքսիկա, 30 մ 14. Քրիստոս Օրհնություն տվող՝ Ինդոնեզիա, 30 մ 15. Քրիստոս Օթերո՝ Իսպանիա, 30մ 16. Քրիստոս Թողություն տվող, Բրազիլիա, 30.1մ 17.Քրիստոս Վունգտաու՝ Վիետնամ, 32մ 18.Քրիստոս- Արքա՝ Լեհաստան, 33մ


Հուլիսի 14 🇨🇵La Fête Nationale🇨🇵 Լե Հավրեում

Ֆրանսիայում այսօր ազգային տոն է` Բաստիլի գրավման օրը ։ Ֆրանսիական շատ քաղաքներում այն նշվեց հրավառությամբ։
Շնորհավորում ենք Ֆրանսիայի բարեկամական ժողովրդին

18 Հուլիսի: ԲՈՐԴՈ (Ֆրանսիա) 
Այսօրվա այցելությունը Բորդոյի հանրային զբոսայգում տեղադրված հայկական խաչքարին:

Հայոց ցեղասպանության նվիրված խաչքար Ֆրանսիայի Տուր ( Tours) քաղաքում։
Լուս. Աննա Բաղդասարյանի



20 Հուլիսի: «Նիդերլանդական օրագրի» ռեպորտաժը ֆրանսիական Տուր քաղաքից` մեկնաբանությամբ։
Beeld en montage Peri Kniazian

21 Հուլիսի: «Նիդերլանդական օրագրի» ռեպորտաժը ամառային Բորդո քաղաքից: ֆրանսիական  Բորդոն իր ողջ հմայքով։
 Beeld en montage:Peri Kniazian
Commentator:
Peri Kniazian, Hay Azian

23 Հուլիսի: Այս հրաշք խաչքար֊հուշարձանը հանդիպեցինք Իսպանիայի հյուսիս արևմուտքում գտնվող Սան Սեբաստիան առողջարանային քաղաքում ։  
Խաչքարի բացումն ու օծումը տեղի է ունեցել 2017թ.ապրիլի 24-ին ։
Ի դեպ Սան Սեբաստյանը քույր քաղաք է  այսօրվա բռնազավթված Ստեփանակերտի հետ։
Շնորհակալություն ենք հայտնում  Մարինա Նազարյանին խաչքարի տեղակայման ճշգրիտ հասցեն տրամադրելու համար։

24.08.2024/Ուղիղ եթեր: Ջազի ամենամյա փառատոն Իսպանիայի Սան Սեբաստյան քաղաքում: (13) Facebook

25 июль в 20:17 Ուղիղ եթեր Բիլբաո (Իսպանիա) Volotea Blues Challenge երաժշտական փառատոնում։

Լեմոժում (առանց մեկնաբանման)

11 օգոստոս
Ցույց Պաղեստինի ճանաչման օգտին

No comments:

Post a Comment