Страницы

Thursday, 15 August 2024

Մերոնք Ֆրանսիայում: Օլիմպիական խաղեր

 

Լուսանկարում Ֆրանսիայի Օրլեան քաղաքի զբոսայգու մուտքի ձևավորումը։ Լուս` Նիդ.օրագրի

Փարիզի 33-րդ օլիմպական խաղերը բացման իսկ օրվանից հայտնվեց սկանդալային կիզակետում

ՄԱՄՈւԼ։

Դիվանագիտական հրաձգություն

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյին, անդրադառնալով Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի գրառմանը, վերջինիս հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերն Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված իրավունքների՝ այդ թվում իրենց հայրենիք վերառանալու իրավունքի կրողներ են, իսկ Դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը նման հայտարարություն է արել X-ի իր միկրոբլոգում կատարված գրառումներում։ «Պարոն դեսպան, իրավաբանորեն «լավ տղաներ» չկան, ինչպես Դուք եք ասում։ Լեռնային Ղարաբաղի հայերն Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված իրավունքների կրողներ են՝ սկսած վերադարձի իրավունքից։ Իսկ Դատարանի որոշումները պարտադիր են», – նշել է Ֆրանսիայի դեսպանն՝ ի պատասխան ադրբեջանցի դեսպանի այն գրառման, որտեղ նա նշել էր, թե Լեռնային Ղարաբաղը ոչ թե անկում է ապրել, այլ ներկայում ապրում է «վերածննդի» ժամանակաշրջան՝ ստանալով զարգացման հեռանկարներ, և եթե հայերը «լավ տղաներ» լինեն, ապա կկարողանան օգտվել այդ հեռանկարներից»։

Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանը նման գրառում էր կատարել՝ մեկնաբանելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի X-ի միկրոբլոգում կատարած մեկ այլ գրառում, որում տեղադրված տեսանյութում Փարիզում Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, ներկայացնելով Խաղերին մասնակցող Հայաստանի թիմին, ֆրանսիացի լրագրող Լորան Դելաուսը France 2 հեռուստաալիքի եթերում ասել էր․

«Հայաստան, մեր հայ բարեկամներն են, ֆրանսիացիների սրտերին պատմականորեն մոտ երկիր։ Մի տարի, որը հայ ժողովրդի համար նշանավորվեց Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական բանակի ձեռքերում հայտնվելով», – ասել էր Դելաուսը։

Մերոնք` Փարիզի օլիմպիադայում

Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում բռնցքամարտից մասնակցելու է Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը։
Օգոստոսի 6-ից պայքարի մեջ կմտնեն ըմբիշները։ Այդ օրը մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս Ամոյանը (77 կգ) և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։ Այս քաշային կարգերի մեդալային գոտեմարտերը տեղի կունենան օգոստոսի 7-ին։ Նույն օրը ելույթը կսկսի հունահռոմեական ոճի մեկ այլ ըմբիշ Սլավիկ Գալստյանը (67 կգ): Հաջողության դեպքում Գալստյանը մեդալի համար կպայքարի հաջորդ օրը։
Օգոստոսի 7-ին է նախատեսված նաև աթլետիկայում Հայաստանի միակ պատվիրակ Երվանդ Մկրտչյանի ելույթը։ Գյումրեցի վազորդն ուժերը կչափի 800 մետր վազքի որակավորման փուլում։
Օգոստոսի 8-ին պայքարը կսկսի ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը (57 կգ)։ Այդ քաշային կարգի մեդալային գոտեմարտերը կկայանան հաջորդ օրը։
Օգոստոսի 9-ին մրցահարթակ դուրս կգա ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)։
Օգոստոսի 10-ին մեդալային պայքարին կմիջամտեն ծանրորդներ Գարիկ Կարապետյանը (102 կգ) և գերծանր քաշային Վարազդատ Լալայանը (+102 կգ)։
Օգոստոսի 10-ին պայքարը կսկսի ըմբշամարտում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ)։ Այս քաշային կարգի մեդալային գոտեմարտերը կանցկացվեն օգոստոսի 11-ին՝ Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողության օրը։
Փարիզ-2024-ում կվիճարկվի մեդալների 329 հավաքածու՝ 10-ով քիչ, քան Տոկիոյում կայացած նախորդ Օլիմպիական խաղերում։ 
Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 26-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ին Հայաստանը մասնակցել էր 17 մարզիկով, նվաճել էր երկուական արծաթե ու բրոնզե մեդալ և 69-րդ տեղը գրավել մեդալային հաշվարկում։ Արթուր Ալեքսանյանն օլիմպիական մեդալներին ավելացրել էր նաև արծաթը, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ անգամ դարձել էր օլիմպիական փոխչեմպիոն, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն արժանացել էին բրոնզե մեդալի։
Այս օլիմպիադային ևս մեր մարզիկներին մաղթենք հաջողություններ ու շատ մեդալներ։

Իտալուհի բռնցքամարտիկ Անժելա  Չարինին մի քանի վայրկյան անց հրաժարվել է շարունակել մարտը՝ ալժիրցի մարզիկի դեմ


4 օգոստոս

Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի օլիմպիադայում նվաճեց Հայաստանի հավաքականի առաջին մեդալը` արժանանալով արծաթե պարգևի

 Հեռուստատեսության առջև

Վահագն Դավթյանի ելույթի կապակցությամբ անգլիացի մեկնաբանն ասաց, թե իր առաջին օլիմպիասմդան էր՝ 35 տարեկանում ու շատ գնահատելի է, ելույթը շատ մաքուր էր, բայց մյուսների համեմատ փոքր ինչ պարզ էր, ոչ այնքան դժվար:
Արթուր Դավթյանից առաջ, հաշված առաջին երեքն արդեն տոնում էին հաղթանակը, բայց երբ մեր մարզիկը կատարեց երկրորդ ցատկն ու հաղորդավարը ասաց՝ հաստստ մեդալ է, բայց չգիտեմ ինչ գույնի...😘😗😊 լուսատախտակին գրանցվեց երկրորդ...տեսնել էր պետք անգլիացու հիասթափությունը, տխրությունը...ու մեր տան բաց դռնից հաստատ չեխերին վախեցնող գոռուն գոչյունը...
Բռավո, Արթուր ջան, միլիոնավոր հայերիս երջանկացրիր աշխարհի տարբեր անկյուններում...
ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Արծաթ ու բրոնզ
Մալխաս Ամոյանը կատարեց օրվա առավելագույն առաջադրանքը` նվաճեց օլիմպիադայի բրոնզե մեդալը։ 77 կգ քաշային կարգում մեր մարզիկը հաղթեց 6։5 հաշվով Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին։
Արթուր Ալեքսանյանը այլ առաջադրանք ուներ` նվաճել ոսկե մեդալ։ Սպասենք...
Ցավոք, օլիմպիական խաղերի չեմպիոն, Աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն այս անգամ պարտվեց մենամարտում ու բավարարվեց արծաթե մեդալով:
Ինչպես ասում են արծաթն էլ ազնիվ մետաղ է։
Շնորհավորում ենք մեր մարզիկներին այսօրվա ձեռքբերումների համար ։





ԵՎՍ ՄԵԿ ԱՐԾԱԹ
 Օլիմպիական մրցահարթակում  գերծանր քաշային Վարազդատ Լալայանը նվաճեց արծաթե մեդալ (467կգ)։Բրոնզե մեդալի արժանացավ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը (461 կգ): Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց Լաշա Տալախաձեն (Վրաստան, 470 կգ):
102կգ քաշային  կարգում Գարիկ Կարապետյանը ցույց տվեց 4֊րդ արդյունքը։ 21֊ամյա մարզիկի համար սա լավ արդյունք է։


Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերում հայ մարզիկները նվաճեցին 4 մեդալ։
▫️Արթուր Դավթյան (մարմնամարզություն) 🥈
▫️Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտ) 🥈
▫️Վարազդատ Լալայան (ծանրամարտ) 🥈
▫️Մալխաս Ամոյան (ըմբշամարտ) 🥉
-----
Թիմային հաշվարկով Հայաստանը ազգային թիմերի մեջ զբաղեցրեց 66-րդ տեղը: 40-ական ոսկե մեդալներով առաջին երկու տեղերը զբաղեցրեցին ԱՄՆ ու Չինաստանը, 3-րդը` Ճապոնիան, 20 ոսկե , 12 արծաթե ու 13 բրոնզե մեդալներով:
Նիդերլանդների հավաքականը գրավեց է 6֊րդ տեղը` նվաճելով 34 մեդալ, որից 15֊ը ոսկի,  7֊ը արծաթ, 12 բրոնզ ։



No comments:

Post a Comment