The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 28 August 2024

Armagora. համահայկական քննարկումների հարթակ

 

Աշխարհասփյուռ հայության առջև ծառացած ծանր խնդիրների լուծման, բոլորիս պատուհասած խորը ճգնաժամերի հաղթահարման ուղիներ փնտրելու նպատակով ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամը գործարկել է Armagora.am առցանց հարթակը՝ ձգտելով խթանել բովանդակային, փաստերի ու վերլուծությունների հիման վրա քննարկումներ, որոնց կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք: 

Armagora.am-ը պարբերաբար կհրապարակի բլից հարցեր առանցքային թեմաների վերաբերյալ, հարթակում գրանցված օգտատերերը կկարողանան ինքնուրույն սկսել քննարկում ցանկացած թեմայով:

Այսօր հանրային ու սոցցանցային հարթակները լի են մեղադրանքներով ու անհանդուրժողականությամբ: Սրա հետևանքով առողջ քննարկումները գնահատող և ծանրակշիռ ասելիք ունեցող մեր բազում հայրենակիցներ նախընտրում են լռել, ինչը հանգեցնում է ողջամիտ խոսքի զգալի պակասի. խոսքի, որի կարիքն ունենք հատկապես այսօր: 

Այս իմաստով Armagora-ն բացի բովանդակային քննարկումների հարթակ լինելուց ունի նաև հանրային բանավեճի որակի բարձրացման, այլ կարծիքի նկատմամբ հանդուրժողականություն սերմանելու, քննարկումների նոր մշակույթ ձևավորելու նպատակ: 

www.armagora.am-ի քննարկումների արդյունքների մասին պարբերաբար կհրապարակվեն հանրային ամփոփագրեր:

Հիմնադրամը հավատում է, որ ցանկացած ճգնաժամ հաղթահարելու համար իրար հետ խոսելն ու միմյանց լսելն այլընտրանք չունի:

Հարթակին միանալ կարող եք այստեղ:

Հարթակի մասին պատմող ամփոփ տեսանյութը՝ այստեղ:


Armagora.am

Ապահով հարթակ՝ հանուն առողջ քննարկումների:

Արի՛ խոսենք

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» Նախաձեռնության մասին

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է, որը ջանում է խթանել մի երկխոսություն, որը կհանգեցնի փոխըմբռնման և Հայաստանի ու հայության ապագա տեսլականի ձևավորման: «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը համակարգվում է ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի կողմից, որի հիմնադիրներն են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը, Արթուր Ալավերդյանը և Ռիչարդ Ազարնիան։ 2021թ. մայիսից «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությանը 100-ից ավելի երկրից միացել է ավելի քան 110 հազար մարդ: Միջազգային ու տեղական կազմակերպությունների ու փորձագետների աջակցությամբ նախաձեռնությունը սահմանել է 15 նպատակներ, որոնք ամփոփում են մեր առջև ծառացած մարտահրավերների ամբողջական շրջանակը:


No comments:

Post a Comment