The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 31 August 2024

ԱՆԴՐԱՆԻԿԸ ՀԱՎԵՐԺ Է, ՄԵՆՔ ԷԼ ՆՐԱ ՀԵՏ ՀԱՎԵՐԺ

 

Մեծն զորավարի մահվան տարեդարձն է։ *ԱՆԴՐԱՆԻԿԸ ՀԱՎԵՐԺ Է, ՄԵՆՔ ԷԼ ՆՐԱ ՀԵՏ ՀԱՎԵՐԺ...* Դարեր ի վեր պետականությունից զուրկ, երկիրն ասպատակող արյունածուծ ցեղերի ճիրաններում գալարվող ու ծվատվող մեր նախնիները ՍԱՍՈՒՆ այրեր են երազել, Սանասար, Բաղդասար, մեծուփոքր Մհերներ ու Սասունցի Դավիթ են արարել՝ երկնելով մեր Հավատի ու Ազգապահպանության հզորազոր Էպոսը՝ «Սասունցի Դավիթը»: Հարյուրամյակներ անց, վերջապես, մարմին առավ հայ ժողովրդի դարերի երազանքը՝ ծայրահեղ ծանրածանր պահի վերջապես ծնվեց ոչ թե երևակայության ծնունդ, զուտ հեքիաթային, էպոսային Հերոսը, այլ իրական, մարմին ու արյուն ունեցող Այրը, ում ողջ կյանքը հայրենիքի ազատագրության սուրբ գործին անմնացորդ նվիրաբերումի փառահեղ օրինակ է: Այդ Նա դարձավ անցյալ դարասկզբի մեր հերոսամարտերի մասին Նոր Էպոսի առասպելական, բայց ոչ մտացածին հերոսը, ով թշնամուն ծվատելու պատրաստ արծվի պես սավառնեց ոչ միայն հայոց լեռուսարերում, այլև ազգային-ազատագրական պայքարի շիկացած երկնակամարում: Նա աննկուն, իմաստուն զորավար էր, պարտություն չկրեց և ոչ մի ճակատամարտում, նրա կռնակը երբեք չտեսավ թուրքական կանոնավոր բանակի ոչ մի ասկյար: Նա, միայն նա կարող էր Բուլղարիայում փոքրաթիվ մի ջոկատով հանկարծակի հարձակվել և խորահմուտ հրամանատարությամբ գերեվարել թուրքական 11 հազարանոց մի ամբողջ զարաբանակ: Նրա հավատամքն էր՝ զենք ունես՝ ուժեղ ես, ուժեղ ես՝ արդար ու ազատ ես: Խաղաղություն ես մուրում, արհամարհանքի ես արժանանում, չի կարելի հավատալ թշնամու մարդասիրությանն ու խղճմտանքին: Նա Հայոց զորական մտքի ու ուժի, աննկուն կամքի ու հավատամքի խորհրդանիշը դարձավ, ու որպես մեր Մեծերի մեջ Մեծագույն աստղ՝ նրա փառքն ու հմայքը շողշողալու են հավետ: Այդ Մեծագույն աստղը, հայ, բուլղար, ֆրանսիացի /Ֆրանսիայի «Պատվո լեգեոն»ի շքանշանակիր է/ ժողովուրդների Ազգային Հերոս, ռուսական բանակի գեներալ , աննկուն զորահրամանատար Անդրանիկ Օզանյանն է, ով իր մահկանացուն միայնության մեջ կնքեց շատ հեռու՝ Ամերիկայում, 1927թ. օգոստոսի 31-ին՝ հայրենիքի կարոտը սրտում: Նրա հիշատակը խնկարկելու նպատակով Վանաձորում Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում կառուցված, երկրում Անդրանիկի առաջին բրոնզաձույլ արձանի մոտ (քանդակագործ՝ Գեղամ Բեգջանյան, ճարտարապետ՝ Սուրեն Աբովյան) հավաքվեցին, պատվանդանին ծաղկեպսակ, ծաղիկներ խոնարհեցին մի խումբ հայորդիներ: Ավելի ճիշտ՝ հայորդիների սակավաթիվ մի խումբ: Չնայած կազմակերպիչները՝ «Ինտերկապ» Բկ-ի /նախագահ Նորայր Զուլոյան/ նախաձեռնող խմբի անդամները, պատշաճ ծանուցել էին միջոցառման անցկացման մասին: Մտածելու տեղիք է տալիս, թե ինչու՞ այդքան քիչ մարդիկ: Դեռ անհայտ է, թե հանրապետության տարբեր բնակավայրերում, քաղաքամայր Երևանում հարգանքի տուրք մատուցե՞լ են Զորավարին: Մի՞թե քիչ են անդրանիկասեր հայորդիները, մարե՞լ է զորավարի փառքը: Իհարկե՝ ոչ: Իրենց հիանալի, բազմախորհուրդ տեղեկություններ պարունակող ելույթներում անուղակիորեն նաև այդ հարցերին պատասխանեցին Գուգարաց թեմի քահանա տեր Տաճատ Բարսեղյանը, գրող, գրականագետ, պատմաբան, ԲԳ թեկնածու Կարո Վարդանյանը, պատմաբան Ռուբեն Պարսամյանը: Հիշվեց. Զորավարի մահվան օրը մեծագույն ցնցում է ապրել մեր ժողովուրդը, շատերին անհավանական է թվացել նրա մահը՝ ախր նա հավերժական էր, չէ՞: Բայց ցնծություն է եղել թուրքական աշխարհում, օրեր շարունակ Թուրքիան «տոնախմբում» էր այդ մահվան կապակցությամբ, թերթերը ողողված էին «աչքալուսանքային» հոդվածներով, ոչ մի տոն այնպիսի ցնծություն չի պատճառել, որքան իրենց «հոգեառի» մահը: Իր վերաբերմունքը չի թաքցրել անգամ բազմաթիվ փաշաներ /զորահրամանատարներ/ ունեցող Աթաթուրքը, ով բազմիցս Անդրանիկից «դաղված» լինելով՝ մի առիթով իր զարմանքն է հայտնել՝ «Այս ի՞նչ զարմ են հայերը, որ Անդրանիկներ են ծնում»: Եվ նրա երազանքը,նրա գլխավորագույն խնդիրը՝ «Մեր գործն այն է լինելու, որ այս հողուն վրա Անդրանիկներ այլևս չծնվեն»: Այս երազանքը այսօր էլ կա և իշխում է հարևան երկրում: Այո, նրանց Անդրանիկներ պետք չեն: Ու ձգտում են դրան հասնելու: Կարծես թե ...նաև մեր միջոցով: Մինչդեռ իսկական հայրենասեր ու ազգասեր մարդիկ համոզված են՝ Անդրանիկը հավերժ է, մենք էլ նրա հետ ենք հավերժ: Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ (www.hhtert.am)
Все реакции
11







Friday, 30 August 2024

«Նռան գույնը» առաջին անգամ ցուցադրվում է Մաստրիխտում

 

 Սերգեյ Փարաջանովի տասնութերորդ դարի հայ բանաստեղծ Սայաթ Նովայի մասին ֆիլմը ներկայացնում է աշուղ, բանաստեղծ երգահանի հարուստ և ասոցիատիվ դիմանկարը` արվեստի և գեղեցկության մասին ամենաառեղծվածային կինոմեդիտացիաներից մեկը:

«Նռան գույնը» բանաստեղծ Արոետջոեն Սաջաջանի՝ Սայաթ Նովայի («Երգի արքա») մականունով դրամատիկացված դիմանկարը չէ։ Ֆիլմը կառուցված է ասոցիատիվ տրամաբանության վրա՝ լի պատկերներով ու երազանքներով, արաբեսկներով ու նատյուրմորտներով։ Արևելյան գորգի կառուցվածքով ֆիլմ՝ գծով ու գույնով քմահաճ ու անկանխատեսելի, բայց միևնույն ժամանակ ներծծված գեղագիտական ​​մեծ ներդաշնակությամբ: Ֆիլմը հայտարարություն է նաև արտիստի, տվյալ դեպքում Փարաջանովի մեսիական դերի մասին, ով ինքն էլ մշտապես գտնվում էր խորհրդային գրաքննության խոշորացույցի տակ։ Ռեժիսորի խոսքով՝ սա իր ամենագեղեցիկ ֆիլմն է։  

Մեկնարկից առաջ ծրագրավորող Վաութեր Գրևենը ներկայացնում է ֆիլմի ներածությունը (լեզուն՝ անգլերեն)։

Wednesday, 28 August 2024

Armagora. համահայկական քննարկումների հարթակ

 

Աշխարհասփյուռ հայության առջև ծառացած ծանր խնդիրների լուծման, բոլորիս պատուհասած խորը ճգնաժամերի հաղթահարման ուղիներ փնտրելու նպատակով ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամը գործարկել է Armagora.am առցանց հարթակը՝ ձգտելով խթանել բովանդակային, փաստերի ու վերլուծությունների հիման վրա քննարկումներ, որոնց կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք: 

Armagora.am-ը պարբերաբար կհրապարակի բլից հարցեր առանցքային թեմաների վերաբերյալ, հարթակում գրանցված օգտատերերը կկարողանան ինքնուրույն սկսել քննարկում ցանկացած թեմայով:

Այսօր հանրային ու սոցցանցային հարթակները լի են մեղադրանքներով ու անհանդուրժողականությամբ: Սրա հետևանքով առողջ քննարկումները գնահատող և ծանրակշիռ ասելիք ունեցող մեր բազում հայրենակիցներ նախընտրում են լռել, ինչը հանգեցնում է ողջամիտ խոսքի զգալի պակասի. խոսքի, որի կարիքն ունենք հատկապես այսօր: 

Այս իմաստով Armagora-ն բացի բովանդակային քննարկումների հարթակ լինելուց ունի նաև հանրային բանավեճի որակի բարձրացման, այլ կարծիքի նկատմամբ հանդուրժողականություն սերմանելու, քննարկումների նոր մշակույթ ձևավորելու նպատակ: 

www.armagora.am-ի քննարկումների արդյունքների մասին պարբերաբար կհրապարակվեն հանրային ամփոփագրեր:

Հիմնադրամը հավատում է, որ ցանկացած ճգնաժամ հաղթահարելու համար իրար հետ խոսելն ու միմյանց լսելն այլընտրանք չունի:

Հարթակին միանալ կարող եք այստեղ:

Հարթակի մասին պատմող ամփոփ տեսանյութը՝ այստեղ:


Armagora.am

Ապահով հարթակ՝ հանուն առողջ քննարկումների:

Արի՛ խոսենք

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» Նախաձեռնության մասին

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է, որը ջանում է խթանել մի երկխոսություն, որը կհանգեցնի փոխըմբռնման և Հայաստանի ու հայության ապագա տեսլականի ձևավորման: «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը համակարգվում է ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի կողմից, որի հիմնադիրներն են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը, Արթուր Ալավերդյանը և Ռիչարդ Ազարնիան։ 2021թ. մայիսից «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությանը 100-ից ավելի երկրից միացել է ավելի քան 110 հազար մարդ: Միջազգային ու տեղական կազմակերպությունների ու փորձագետների աջակցությամբ նախաձեռնությունը սահմանել է 15 նպատակներ, որոնք ամփոփում են մեր առջև ծառացած մարտահրավերների ամբողջական շրջանակը:


Sunday, 25 August 2024

Մամուլի ազատությունն Ադրբեջանում

 


Ադրբեջանում մեդիան գտնվում է իշխանությունների խիստ վերահսկողության ներքո․ սահմանափակված է ազատ խոսքի իրավունքը։ Այն լրատվամիջոցները, որոնք իշխանությունների հասցեին քննադատական գործունեություն ծավալելու փորձ են կատարում, ենթարկվում են ճնշումների՝ ընդհուպ մինչև արգելափակումներ։ Նույն կերպ հետապնդումների են արժանանում ընդդիմադիր, անկախ լրագրողները, որոնք ձերբակալվում են շինծու մեղադրանքներով, ենթարկվում անձնական տվյալների հրապարակման սպառնալիքի։ Այսինքն՝ «մամուլի ազատություն»-ն Ադրբեջանում շարունակում է լինել վերացական հասկացություն։ Լրագրողներից զատ՝ սահմանափակված է նաև շարքային քաղաքացիների խոսքի ազատության իրավունքը։

Լրատվամիջոցների անազատության խնդիրը հստակ արտացոլվում է հեղինակավոր միջազգային կառույցների տարեկան զեկույցներում։ Այդպիսի կառույցներից են աշխարհում մամուլի ազատության հարցերով զբաղվող «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters without borders-RSF) կազմակերպությունը, «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը» (OCCRP)։

Այս կերպ, ըստ RSF-ի 2024թ․ զեկույցի, Ադրբեջանն աշխարհի 180 երկրների շարքում մամուլի ազատության ինդեքսով զբաղեցնում է 164-րդ հորիզոնականը։ Կազմակերպությունն ընդգծում է, որ Ադրբեջանում բոլոր լրատվամիջոցներն, այդ թվում՝ հեռուստաալիքները, ռադիոն, գործում են պետական վերահսկողությամբ և չկա որևէ անկախ ալիք կամ ռադիո։ Փակված են քննադատական հայացք ունեցող բոլոր թերթերը։ Ամենահայտնի ընդդիմադիր լրատվամիջոցները՝ «Azadliq»-ը և «Meydan TV»-ն, Ադրբեջանի տարածքում արգելափակված են և գործում են արտասահմանից։

Ըստ RSF-ի՝ իշխանության հասցեին քննադատական հրապարակումների փորձ կատարող լրատվամիջոցներն ու նրանց լրագրողները ենթարկվում են ճնշումների և խտրականության։ Ընդդիմադիր լրագրողների հասանելիությունն ինֆորմացիային սահմանափակ է, քանի որ պետական հաստատությունները չեն արձագանքում նրանց հարցումներին, իսկ լռեցնելու համար իշխանությունները սպառնում են անձնական ինֆորմացիայի հրապարակմամբ՝ իրենց ենթակա լրատվամիջոցների միջոցով։ Ի հակադրություն ընդդիմադիրների՝ մերձիշխանական լրատվամիջոցները ստանում են դրամական պարգևներ և նյութական այլ աջակցություն՝ կաշառք։ Անկախ լրատվամիջոցների գոյությանը խոչընդոտում է նաև կառավարության կողմից գովազդի ոլորտի վերահսկումը, իսկ օտարերկրյա դոնորների հետ համագործակցությունն արգելված է։

Կազմակերպությունը նշում է, որ վերջին 20 տարիների ընթացքում Ադրբեջանում ավելի են խստացրել լրատվամիջոցների մասին օրենքները։ 2022 թվականի փետրվարին իշխանությունները գրաքննությունն օրինականացնելու օրենք են կիրառության դրել։ Բացի այդ՝ պատիժների է ենթարկվում նաև «Facebook», «Youtube» կամ սոցցանցային այլ հարթակներում կառավարությանը քննադատող ցանկացած օգտատեր։

Ադրբեջանական իշխանություններին ընդդիմացող և նրանց սպառնալիքներն անտեսող լրագրողները բանտարկվում են շինծու մեղադրանքներով, բռնության ենթարկվում նաև ուժային կառույցների կողմից։ Վերջիններս իրենց գործողությունների համար քրեական որևէ պատասխանատվություն չեն կրում։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն արձանագրում է, որ Ադրբեջանում ոչ միայն երաշխավորված չէ լրագրողների անվտանգությունն, այլև հալածանքների են ենթարկվում նրանց հարազատները։ Ավելին՝ լրագրողները հետապնդումների են արժանանում նաև Ադրբեջանից դուրս։

Մեկ այլ հեղինակավոր կառույց՝ «Freedom House»-ը ևս Ադրբեջանը դասակարգում է որպես «ոչ ազատ» երկիր։ «Մամուլի ազատության սահմանադրական երաշխիքները պարբերաբար և համակարգված ձևով խախտվում են, քանի որ կառավարությունն աշխատում է վերահսկել տեղեկատվական ոլորտը»,-գրում է կազմակերպությունը 2024 թվականի իր զեկույցում։ Հավելում նաև, որ կատարած իրավական փոփոխությունները կառավարությանը թույլ են տալիս արգելափակել կայքերն՝ առանց դատարանի որոշման։ Բացի այդ՝ իրավապահ մարմինները վերահսկում են լրագրողների, ընդդիմադիր ակտիվիստների, քաղաքական գործիչների հեռախոսային խոսակցություններն, առցանց հաղորդակցությունները։ Գաղտնալսումներն իրականացվում են՝ լրտեսական ծրագրերով վարակելով հեռախոսներն ու համակարգիչները։ Այդպիսի ծրագրերից է իսրայելական «Pegasus»-ը։

«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ»-ը (OCCRP) 2021 թվականին բացահայտել էր, որ ավելի քան ադրբեջանցի 40 լրագրող և ակտիվիստ ու նրանց ընտանիքի անդամներ (1000-ից ադրբեջանական հեռախոսահամար) թիրախավորվել են «Pegasus» ծրագրով։ Իսրայելական այս ծրագիրը հասանելիություն է ապահովում հեռախոսազանգերին, հեռախոսում առկա ողջ ինֆորմացիային, այդ թվում՝ լուսանկարներին, տեսանյութերին։ Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև, առանց օգտատիրոջ իմացության, լուսանկարահանումներ և տեսանկարահանումներ իրականացնել։ Այս կերպ Ադրբեջանի իշխանություններին հաջողվել է ձեռք բերել լրագրողների անձնական տվյալներ, նրանց շատաժի ենթարկել՝ որոշ դեպքերում հրապարկելով անձնական և ինտիմ բնույթի տեսանյութեր ու լուսանկարներ։

Չնայած առկա միջազգային քննադատությանը՝ Ադրբեջանի իշխանությունների այս գործելաոճը տարիների ընթացքում ոչ միայն չի մեղմացել, այլ, ընդհակառակը, կատարելագործվել է՝ ամեն անգամ ընդգրկելով խոսքի ազատության սահմանափակման նոր դրսևորումներ։

Լրագրողների հալածքների առանձին դեպքերին ավելի մանրամասն կանդրադառնանք հաջորդ հոդվածներում։



Մամուլի ազատությունն Ադրբեջանում, մաս 2. Լրագրողների հետապնդումների նոր ալիքն Ադրբեջանում


Լրագրողների նկատմամբ հետապնդումներն ու ճնշումները, լրատվամիջոցների սահմանափակումները պարբերական բնույթ են կրում Ադրբեջանում։ Լայն լսարան ունեցող ընդդիմադիր լրատվական կայքերն արգելափակված են, իսկ այն բոլոր լրատվամիջոցները, որոնք դեռ փորձում են անկախ լրատվություն ապահովել և իշխանությունների հասցեին քննադատություն են հնչեցնում, արժանանում են հետապնդումների։

2023թ․ նոյեմբերից ադրբեջանական իշխանությունները թիրախավորել են մասնավորապես՝ «Abzas Media» լրատվական կայքը, «Toplum TV», «Kanal 1», «Kanal 13» յութուբյան ալիքները։ 2023թ․ նոյեմբերի 20-ին քաղաքացիական հագուստով ոստիկանները, բռնի ուժի կիրառմամբ, բերման են ենթարկել «Abzas Media» լրատվական կայքի ղեկավար Ուլվի Հասանլիին։ Խուզարկվել է նաև լրատվամիջոցի գրասենյակը, որտեղ, ըստ ուժայինների հայտարարության, 40 հազար եվրո է հայտնաբերվել։ Հաջորդ օրը՝ Ադրբեջան վերադարձի ճանապարհին, ինքնաթիռում ձերբակալել են կայքի գլխավոր խմբագիր Սեվինջ Վագըֆգըզըին։ Այնուհետև ձերբակալվել են կայքի փոխտնօրեն Մոհամմադ Կեկալովը, կայքի աշխատակիցներ՝ Նարգիզ Աբսալամովան, Հաֆիզ Բաբալըն, Էլնարա Գասըմովան։ Նրանք կալանավորվել են 3 կամ 4 ամիս ժամկետներով, սակայն լրագրողներն անազատության մեջ են գտնվում մինչ օրս։ Ձերբակալվածների դեմ քրեական գործ է հարուցվել մաքսանենգության մեղադրանքով․ նրանց սպառնում է 8 տարվա ազատազրկում։ Հասանլիի ձերբակալությունից հետո «Abzas Media»-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ կայքի ղեկավարի ձերբակալությունը պայմանավորված է նրա լրագրողական գործունեությամբ և, մասնավորապես նրանով, որ կայքը զբաղվել է իշխանությունների կոռուպցիոն գործերի հետաքննությամբ։ Խոսքը հատկապես Արցախի բռնազավթված տարածքներում Ալիևների ընտանքին պատկանող ընկերությունների կոռուպցիոն գործարքների բացահայտումների մասին է։

«Այս անօրինական ձերբակալության պատասխանատուն Իլհամ Ալիևն է։ Մենք երկրի նախագահի և նրա նշանակած պաշտոնյաների իրագործած կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության շարք ենք հրապարակել և, կարծում ենք, որ Հասանլիի ձերբակալությունը դրա հետ է կապված։ Համարում ենք, որ նախագահը հրամայել է ձերբակալել Ուլվի Հասանլիին, որպեսզի փակեն մեր կայքը և խոչընդոտեն կոռուպցիոն հանցագործությունների մասին ինֆորմացիայի փոխանցումը»,- հայտարարություն էր տարածել կայքը։ Սա է փաստում նաև Ուլվի Հասանլիի ձերբակալության ժամանակ ոստիկաններից մեկի՝ նրան ուղղված հետևյալ հարցադրումը․ «Ինչու՞ չես գրում Ղարաբաղի մասին։ Ինչու՞ ես գրում կոռուպցիայի մասին»։

Զուգահեռաբար «Abzas Media»-ի և նրա լրագրողների դեմ տեղեկատվական արշավ է իրականցվել նաև մերձիշխանական ԶԼՄ-ներով։ Ձերբակալություններից հետո «Abzas Media»-ն այլևս հետաքննություններ չի հրապարակել և սահմանափակվել է լուրերով։

2024թ․ փետրվարից, ըստ տարածած հայտարարության, կայքը հետաքննական գործունեությունը կշարունակի երկրից դուրս՝ արտասահմանցի լրագրողների աջակցությամբ, իսկ կայքի ղեկավարությունն էլ ստանձնել է Գերմանիայում բնակություն հաստատած Լեյլա Մուստաֆաևան։

«Abzas Media»-ից բացի՝ ձերբակալությունների այս շարքն ընդգրկել է նաև այլ լրատվամիջոցների։ Ձերբակալվել է նաև «Kanal-13» յութուբյան ալիքի տնօրեն Ազիզ Օրուջևը։ Նրան առաջադրվել է ինքնակամ շինարարություն իրականցնելու մեղադրանք, ինչը ենթադրում է 1-3 տարվա ազատազրկում։ Հետագայում առաջադրվել է նաև մաքսանենգությամբ զբաղվելու մեղադրանք, ինչը մինչև 8 տարվա ազատազրկում է ենթադրում։ Ըստ Օրուջևի՝ ինքը հետապնդումների է ենթարկվում իր լրագրողական գործունեության պատճառով, քանի որ «Kanal-13»-ը հայտնի է բողոքի ակցիաների, մարդու իրավունքների խախտումների դեպքերի լուսաբանմամբ։ Տրամաբանորեն, նրա ձերբակալությունից հետո Ադրբեջանի իշխանությունները փակել են ալիքը։

«Այս երկրում լրագրությունը հանցագործություն է։ Եթե դու ճիշտ ինֆորմացիա ես փոխանցում, քեզ հեշտությամբ կարող են բանտ նետել»,- հայտարարել է Օրուջևը։ Ձերբակալվել է նաև ալիքի աշխատակից Ռուֆաթ Մուրադլըն, ում խուլիգանության մեղադրանքով կալանավորել են 30 օրով։ Մեկ այլ աշխատակցի՝ Շամո Էմինովին առաջադրվել է մաքսանենգության մեղադրանք։ Բանտարկության ընթացքում Էմինովն անգամ ինքնասպանության փորձ է կատարել։

Ձերբակալության ալիքը հասել է յութուբյան «Kanal-11»-ի ղեկավար Թեյմուր Քերիմովին ևս։ Նրան առաջդրվել է շորթման մեղադրանք։ Նախքան ձերբակալվելը՝ Քերիմովը պարբերաբար սպառնալիքներ է ստացել իր հասցեին, քանի որ հաճախ է քննադատել պետական պաշտոնյաների գործունեությունը, լուսաբանել բողոքի ակցիաները։

Սպառնալիքների միջոցով դրամաշորթման մեղադրանքով ձերբակալվել է «Azerinfo.az» կայքի ղեկավար Իբրահիմ Գումբատովը։ Նույն մեղադրանքով 2024թ հունվարի 13-ին ձերբակալվել է «Gündəlik Bakı» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Գաբիլ Վելիևը։ Օրեր անց խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել է «JAMnews» կայքի լրագրող Շահին Ռզաևը։ Նա ենթարկվել է 15-օրյա կալանքի և 50 մանաթ վարչական տուգանքի։ Ռզաևի ձերբակալության պատճառը եղել է նրա գրառումը։

Ադրբեջանական ուժայինները խուզարկել են նաև «Toplum TV» ինտերնետային հեռուստաալիքի գրասենյակը, որը ղեկավարում է հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան։ Վերջինս իր լրագրողական գործունեության ողջ ընթացքում ենթարկվել է հետապնդումների, այդ թվում՝ բանտարկության։ Նա այն լրագրողների թվում է, որոնց Ադրբեջանի իշխանությունները գաղտնալսել են «Pegasus» լրտեսական ծրագրով։ «Toplum TV»-ն փետրվարին հրապարակումներ է կատարել Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների խախտումների վերաբերյալ, ինչից հետո էլ հայտնվել է իշխանությունների թիրախում։ Գրասենյակ ներխուժելուց հետո ուժայինները ձերբակալել են 4 լրագրողի՝ Ֆարիդ Իսմայիլովին, Էլմիր Աբբասովին, Մյուշվիգ Ջաբբարովին և Ռամիլ Բաբաևին։ Եվս մեկ աշխատակից՝ Ալեսքեր Մամեդլին, ձերբակալվել է ավելի ուշ։ Նրանց ևս առաջադրվել է մաքսանենգության մեղադրանք։ Նույն մեղադրանքով է ձերբակալվել նաև «Meclis.info» հարթակի ղեկավար Իմրան Ալիևը։ Ձերբակալություններից զատ՝ հիշատակված լրատվամիջոցների հետ առնչություն ունեցած լրագրողները ևս ենթարկվել են ճնշումների՝ բանկային հաշիվների արգելափակում, երկրից դուրս գալու արգելք։

Ադրբեջանի իշխանությունների հետապնդումներն միայն իրենց երկրի տարածքով չեն սահամանափակվել․ օգոստոսի սկզբին Վրաստանում ձերբակալվել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Սադիգովը։ Թբիլիսին, մեծ հավանականությամբ, նրան արտահանձնելու է Բաքվի իշխանություններին, ինչպես արդեն եղել է մեկ այլ ընդդիմադիր լրագրողի՝ Աֆղան Մուխթարլըի դեպքում։

Ադրբեջանի իշխանությունների այս գործողություններն անվրեպ չեն մնում միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունից։ «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters without borders) միջազգային դիտորդական կազմակերպությունը ձերբակալություններն անվանել է անկախ լրագրողների նկատմամբ որս և Եվրոպայի խորհրդին կոչ արել՝ հիշեցնել ալիևյան ռեժիմին իր պարտավորությունների մասին։ Ոչ միայն «Freedom House»-ը, «Human Rights Watch»-ը, այլև «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվի իշխանությունների գործելաոճն անկախ լրագրողների նկատմամբ բռնաճնշում է որակել։ Ադրբեջանում լրագրողների նկատմամբ հետապնդումների նոր ալիքը դիտարկվել է նաև որպես ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարվածության և հայ-ամերիկյան շփումների ակտիվացման հետևանք, քանի որ հիշատակված լրատվամիջոցներն ու նրանց ներկայացուցիչները մերձիշխանական ԶԼՄ-ում ներկայացվել են իբրև «Վաշինգտոնի լրտեսներ»։ 

«ԳԵՂԱՐԴ» գիտավերլուծական հիմնադրամ

Saturday, 24 August 2024

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի լրատու

 Գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները` ողջ ծավալով

ARM]

👥Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից սեպտեմբերի 17-20-ը Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի օրակարգի մշակման ուղղությամբ աշխատանքներ է տարել սփյուռքահայ շուրջ 100 փորձագետներից և համայնքային ներկայացուցիչներից կազմված խորհրդատվական մարմինը:
Գագաթնաժողովի աշխատանքային օրերը ներառում են հետևյալ հիմնական ուղղությունները՝ անվտանգություն, կայուն զարգացում, համայնքների հզորացում և հայրենադարձություն, որոնք ներկայացվելու են իրենց ենթաշերտերով տարաբնույթ ձևաչափերի շրջանակներում:
Այսպիսով, գագաթնաժողովը կունենա 6 պանելային քննարկում, 22 համաժամանակյա նիստ, կլոր-սեղան քննարկում, աշխատաժողով և Ted զրույց, 3 թեմատիկ ցուցահանդես և մշակութային միջոցառումներ: Ընդհանուր առմամբ, ներգրավված է 180 բանախոս և մոդերատոր 25 երկրից:
🔗Օրակարգը տեսնելու համար այցելեք հղմամբ`https://drive.google.com/.../1niUsW8GgqKaVhOSMkjwN...
📌Հիշեցնենք, որ գագաթնաժողովին կունենա 1000 մասնակից 55 երկրից՝ նպատակ ունենալով ապահովել սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի օրակարգային հարցերում, ինչպես նաև ծառայել որպես ռազմավարական քննարկումների, համերաշխության, փոխըմբռնման և լուծումների կամուրջ:
[ENG] 👥The Advisory Board consisting of approximately 100 Diaspora Armenian experts and community representatives collaborated with the Office of the High Commissioner for Diaspora Affairs to develop the agenda for the second Global Armenian Summit, scheduled to be held in Yerevan from September 17-20.
The summit's working days will center on essential themes including security, sustainable development, community empowerment, and repatriation. These topics will be presented in various formats, each with its own sub-themes.
The summit will feature 6 panel discussions, 22 simultaneous sessions, a round-table discussion, a workshop, a TED talk, 3 thematic exhibitions, and cultural events. A total of 180 speakers and moderators from 25 countries will be involved.
🔗To view the agenda, visit the following link: https://drive.google.com/.../1niUsW8GgqKaVhOSMkjwN...
📌The summit will host 1,000 participants from 55 countries. The event aims to ensure the involvement of the Diaspora in Armenia's key issues, while also serving as a bridge for strategic discussions, fostering solidarity, mutual understanding, and seeking solutions.
[RUS] 👥Экспертный совет, состоящий из около 100 специалистов и представителей общин диаспоры, совместно с Офисом главного уполномоченного по делам диаспоры разработал программу второго Всемирного армянского саммита, который пройдет в Ереване с 17 по 20 сентября.
Основные темы саммита включают национальную безопасность, устойчивое развитие, укрепление общин и репатриацию. Эти вопросы будут обсуждаться в различных форматах и по отдельным подтемам.
В рамках саммита запланированы 6 панельных дискуссий, 22 параллельные сессии, круглый стол, семинар, выступления в формате TED, 3 тематические экспо-выставки и культурные мероприятия. В мероприятии примут участие 180 спикеров и модераторов из 25 стран.
🔗Для ознакомления с программой пройдите по ссылке: https://drive.google.com/.../1niUsW8GgqKaVhOSMkjwN...
📌Напомним, что саммит соберет около 1000 участников из 55 стран, предоставив диаспоре возможность активно участвовать в обсуждении ключевых вопросов, стоящих перед Арменией. Саммит также станет важной площадкой для стратегических дискуссий, взаимного диалога и принятия совместных решений.

Անվճար սեմինար հայրենադարձների համար



[ARM] 👥Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը հայտարարում է ինտեգրման անվճար սեմինարների 2024 թվականի ութերորդ առցանց փուլի մեկնարկը, որին կարող են մասնակցել 18 տարին լրացած հայրենադարձներն ու նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև սփյուռքում բնակվող և հայրենադարձվել ցանկացող հայրենակիցները։
Սեմինար-դասընթացներն անցկացվելու են առցանց յուրաքանչյուր հինգշաբթի՝ առավոտյան ժամը 11։00-ին (Երևանի ժամանակով)։
Սեմինար-դասընթացների թեմաներն են՝
- Հայաստանում բիզնեսի վարման առանձնահատկությունները
- ՀՀ օրենսդրական դաշտը
- ՀՀ հարկային և մաքսային համակարգերը
- Հաշվապահական հաշվառման վարման ընթացակարգը Հայաստանում
- Մշակութային ադապտացիա
Աշխատանքային լեզուն՝ հայերեն
🗓Մեկնարկը՝ ս/թ․ սեպտեմբերի 5-ից
Ընդհանուր տևողությունը՝ 4 շաբաթ
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը` ս/թ․ սեպտեմբերի 4-ը։
🔗Գրանցումը հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/1nEtctiqKiq6MuFP7։
[ENG] 👥The Repatriation and Integration Center is announcing the commencement of the eight phase of its 2024 series of free integration seminars. Tailored for repatriates and their family members aged 18 and above, as well as compatriots residing in the Diaspora who are interested in repatriation, these seminars offer invaluable insights.
Sessions will be conducted online every Thursday at 11:00 am (Yerevan time).
Key topics include:
- Features of doing business in Armenia
- Legislative landscape of the Republic of Armenia
- Taxation and customs frameworks within the Republic of Armenia
- Accounting procedures in Armenia
- Cultural adaptation
Working Language: Armenian
🗓Commencement Date: September 5, 2024
Duration: 4 weeks
Registration Deadline: September 4, 2024
🔗Registration is available via the following link: https://forms.gle/1nEtctiqKiq6MuFP7
[RUS] 👥Центр репатриации и интеграции объявляет о запуске восьмого этапа бесплатных интеграционных онлайн-семинаров для потенциальных репатриантов и переехавших на Родину армян и членов их семей старше 18 лет.
Онлайн-семинары будут проводиться каждый четверг в 11:00 (по ереванскому времени).
Темы:
- Особенности ведения бизнеса в Армении
- Законодательство РА
- Налоговая и таможенная системы РА
- Порядок ведения бухгалтерского учета в Армении
- Культурная адаптация
Рабочий язык: армянский
🗓Старт: 5 сентября 2024 г.
Продолжительность: 4 недели
Заявки принимаются до 4 сентября 2024 г. (включительно).
🔗Ссылка на регистрацию: https://forms.gle/1nEtctiqKiq6MuFP7


Ավարտվեցին 2023-2024 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի աշխատանքները:
Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստացան հավաստագրեր:

Նոր ուսումնական տարվան ընդառաջ

 

Կիրակնօրյա հայկական դպրոցը վերսկսում է ուս-տարվա 2024/2025թվ դասընթացները։
Հարգելի հայրենակիցներ,սիրելի ծնողներ սիրով տեղեկացնում ենք Ձեզ ,որ սույն թվականի Սեպտեմբերի 1-ից կիրակի օրը Ժամը 11-ին Մաստրիխտի «Անի» հայ համայնքը վերսկսում է «Կիրակնօրյա հայկական դպրոց»ի դասընթացները:


Նոր ուսումնական տարվան ընդառաջ։ Նայմեխենի ՎԱՆ կիրակնօրյա դպրոց։


Բաց դռների օր Հաագայի կիրակնօրյա դպրոցում

• Open Day 2024 at the Abovian Armenian Cultural Centre
• Բաց դռների օր 2024 Աբովյան միության կենտրոնում
Informatie en inschrijving lessen
• Armeense taalles voor kinderen en volwassenen
• Dans- en zangles voor kinderen en volwassenen
• Teken- en schilderlessen, Schaakles
• Russische en Nederlandse taalles
Informatie over het programma van de Vereniging Abovian:
• Themadagen, voorlichtingsbijeenkomsten, culturele avonden etc.
=======================
Information and enrolment for lessons:
• Armenian language lessons for children and adults
• Dance and singing lessons for children and adults
• Painting and Chess lessons
• Russian and Dutch language lessons
Information about Programme of Abovian Centre:
• Thematic Days, Information Meetings, Workshops, Cultural Evenings etc.
=======================
Տեղեկություն և արձանագրություն
• Հայոց լեզվի դասեր երեխանների և մեծահասակների համար
• Պարի և երգի դասեր երեխաների և մեծահասակների համար
• Գեղանկարչության և շախմատի դասեր
• Ռուսերեն և Հոլանդերեն լեզվի դասեր
Տեղեկություն Աբովյան միության ծրագրի մասին`
• Թեմատիկ օրեր, սեմինարներ, մշակութային երեկոներ և այլն։

https://www.facebook.com/events/814766067304610/