The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 8 July 2024

Գերազանց ելույթ Հաագայի Թագավորական թատրոնի Քաղաքային բեմում

 

Երեկ՝ հուլիսի 7-ին, վայելեցինք Աբովյան միության պարախմբի իսկապես հիանալի ելույթը Հաագայի Թագավորական թատրոնի Քաղաքային բեմում:
Մեր պարուսույց Լուսիկ Ներսիսյանի շնորհիվ ամեն ինչ մանրակրկիտ նախապատրաստված էր։ Գնահատանքի է արժանի պարախմբի երեխաների մայրիկների և թե հայրիկների կարգ ու կանոնով օժանդակությունը...
Պարուհիներից Մերի Մելքոնյանը հմուտ կերպով բացատրեց հայկական պարերի առանձնահատկությունը և նշանակությունը, նշեց պարերի անուններն ու բովանդակությունը, նշեց Աբովյան միության մշակութային գործունեությունը և առաջիկա նոյեմբերին միության 40-ամյակի տոնակատարության ծրագրերը:
Մեր պարախմբի ելույթը ջերմորեն ընդունվեց Թագավորական թատրոնի հանդիսատեսի կողմից։
=============
Gister 7 juli genoten van een werkelijk schitterend optreden van dansgroep Abovian op het Stadspodium van de Koninklijke Schouwburg.
Dankzij lerares Lusik Nersisyan was alles tot in de puntjes  voorbereid, inclusief kostuumwisselingen. Moeders hielpen met de kleding en vaders sjouwden.....
Mary Melkonian gaf kundig uiteg over de betekenis van dans voor Armeniers in het algemeen, de namen en inhoud van de dansen, de activiteiten van Abovian en een vooruitblik op de viering van 40 jaar Abovian in november!
Het optreden hoogste veel succes van het schouwburgpubliek.






No comments:

Post a Comment