Страницы

Saturday, 6 July 2024

Ֆուտբոլի թուրքական երազանքը հոլանդացիները հոդս ցնդեցրին

 

Թռչող հոլանդացիները ոտնակոխ արեցին թուրքական երազանքը։ Եվրոպայի ֆուտբոլի առաջնության քառորդ եզրափակիչում Նիդերլանդների հավաքականը կամային հաղթանակ տարավ Թուրքիայի ընտրանու նկատմամբ` 2֊1 և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպելու է Անգլիայի ուժեղ թիմին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով եկել էր դիտելու խաղը զայրացել է
Դեմիրալին 2 խաղով  Ավստրիայի խաղին որակազրկելու փաստից։ Վերջինս գայլի ողջույն էր ցույց տվել, որը ժեստ էր կապված  աջ ծայրահեղականության հետ: Ըստ Էրդողանի՝  ֆուտբոլիստին խաղերին զրկելն  ընդհանրապես անիմաստ էր, և այդ ժեստը միայն ոգևորության նշան էր։ «Որևէ մեկն ինչ-որ բան ասու՞մ է, որ գերմանացիներն իրենց վերնաշապիկին արծիվ ունեն»,- ասել է Թուրքիայի նախագահը ( մեջբերում NU.nl-ից):  Ֆրանսիայի մարզաշապիկի վրա աքաղաղ կա։ Հուսանք, որ ամեն ինչ կավարտվի շաբաթ օրը, երբ մենք խաղադաշտը թողնենք որպես հաղթող և անցնենք հաջորդ փուլ» ասել է Էրդողանը:
Բայց դե շաբաթն էլ հաջողություն չբերեց Էրդողանի սիրելի թիմին, նրա թուրքական երազը փշրվեց թռչող հոլանդացիների ոտքերի տակ։
Թուրքիայում սուգ է,
 Նիդերլանդներում ցնցություն ։



No comments:

Post a Comment