The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 20 July 2024

Կարո Հակոբյանը դիմել է հայրենակիցներին

 

18.07.2024: Կարո Հակոբյանը որպես Շվեդիայում սփյուռքի գործերի հանձնակատար դիմել է հայրենակիցներին

På Armeniska och svenska

Սիրելի հայրենակիցներ,

Նախ ուզում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունները եւ գոհունակությունը բոլոր ընկերներին, ծանոթ ու անծանոթ հայրենակիցներին, հարազատներին, գործընկերներին, ովքեր  ”Օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար»-ի  իմ նշանակման վերաբերյալ իրենց շնորհավորանքներով եւ քաջալերական խոսքերով ջերմությամբ լցրեցին իմ հոգին: Այդպիսով դուք ինձ ներշնչեցիք առավել ուժ եւ եռանդ՝ կատարելու այս պատասխանատու պարտականությունը:

---  

Դեռեւս ամառային արձակուրդները չեն ավարտվել եւ հանգստանալու դեռ մի քիչ էլ ժամանակ կա, որպեսզի կազդուրվելով եւ ուժ հավաքելով՝  միասինականությամբ ավելի աշխուժ աղխատենք մեր հայրենիքի ու Սփյուռքի մեր համայնքների՝ հատկապես Շվեդիայի մեր համայնքի միասնության եւ զարգացման համար: 

Ամեն ինչից վեր,մենք պիտի կարողանանք, միասին մտածել ու ծրագրել, միասին կազմակերպվել՝ զարգացնելու մեր գիտելիքները, միավորելու մեր կարողությունները եւ ամրապնդելու մեր կապը հայրենիքի հետ: Իհարկե,  ես կաշխատեմ իմ ամբողջ ուժով, սակայն դա մի մարդու գործ չէ, եւ բնականաբար, մենք բոլորս մեր կարողությունների սահմաններում պիտի մասնակից լինենք այդ աշխատանքին: Սրտանց ցանկանում եմ կապ հաստատել բոլոր միությունների, կազմակերպությունների, խորհուրդների եւ անհատ հայրենակիցների հետ, հանդիպել եւ շփվել, սակայն ամբողջությամբ չունեմ նրանց տվյալները, ուստի իմ խնդրանքն է ինձ հետ կապվել հեռախոսով, մեյլով կամ սոցիալական այլ միջոցներով: Սիրով կլսեմ Ձեր խորհուրդներն ու առաջարկությունները, կտեղեկանամ Ձեր պահանջների ու կարելիությունների մասին:

Ցանկալի է կապը բոլոր քաղաքների հետ ուր հայեր են ապրում:

Հարգանքով՝

Կարո Հակոբյան

Kära landsmän, kära vänner!

 Först och främst vill jag passa på att tacka för alla gratulationer jag fick gällande min nya tjänst som  ”Kommissionär för Diaspora frågor”. Jag är tacksam för Ert stöd och uppmuntran. De  var verkligen inspirerande och ger mig styrka och energi att uppfylla denna ansvarsfulla plikt…

Sommarlovet är inte över än och det finns fortfarande lite tid att vila och samla  kraft för att sedan kunna  arbeta tillsammans energiskt för vårt samhälle och för utvecklingen av hemlandet.

Framför allt bör vi kunna tänka, planera och organisera oss tillsammans för att  fördjupa våra kunskaper, utöka våra förmågor och stärka bandet till fosterlandet. 

Självklart kommer jag att arbeta med all min kraft, men ensam är det omöjligt. Naturligtvis bör vi alla på något sätt delta i detta arbete. Jag vill ta gärna kontakt med  alla föreningar, organisationer, råd och enskilda landsmän och personer i hela landet som är beredda att samarbeta.

Tyvärr har jag inte alla de nödvändiga kontakter, så min begäran är att kontakta mig via telefon, e-post eller andra sociala medel och meddela mig. Jag lyssnar gärna på Ert råd och förslag, vad ni själva tänker och tycker, vilka krav ställer man till hemlandet och vad kan man göra själva för Armenien. Jag ville att ni sprider detta och föregående information till andra landsmän och intresserade personer.

Hälsningar

Garo Hakopian

Uppsala

Email adress : hakopiangaro@gmail.com

֊֊֊֊

Նիդերլանդական օրագիրը ևս մեկ անգամ շնորհավորում է իր գործընկերոջը` Կարո Հակոբյանին նոր նշանակման համար։ Մաղթում ենք ուժ, եռանդ և նորանոր ձեռքբերումներ հայ համայնքի աշխատանքներում։


No comments:

Post a Comment