Страницы

Thursday, 18 July 2024

ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՎԱՌ ԱՄԱՌԸ

 2024  ՓԻ ԱՐ    ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՌԵՊՈՐՏԱԺ

Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ Դոցենտ
Հատուկ ՆիդՕրագրի համար
Հայաստանի մայրաքաղաք Երևանից


Երևանում ամենաշոգ ամառներից մեկն է, սակայն դա ամենևին չի խանգարում , որ մայրաքաղաքը աշխատանքային լուրջ հաջողություններ ապրի։ Հայկական PR ասոցիացիայի գիտահետազոտական կենտրոնը, գիտահետազոտական խմբի ղեկավար, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ, կրթության և գիտության ոլորտի միջազգային խորհրդատու և փորձագետ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյան, 2016 թվականից իրականացնում է հսկայածավալ անաչառ գիտահետազոտական աշխատանք,  որի ամփոփիչ արդյունքները ներկայացվում են մրցանակաբաշխության միջոցով։ 

Ասոցիացիայի ուշադրությունն ուղղված է այն ծրագրերին, նախաձեռնություններին  պետական հաստատությունների կողմից վարվող հաղորդակցային քաղաքականությանը, հանրային կապերի մասնագետների աշխատանքին, զանգվածային լրատվության միջոցների և հանրային կապերի մասնագետների փոխհարաբերություններին՝ այն ամենին ինչը գտնվում է հանրության ուշադրության կիզակետում։ 

Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի նախագահը հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, ճառագիր, PR խորհրդատու  Զաքսոնիայի թագավորական ընտանիքի Սբ. Հայնրիհ Ուխտի ասպետ,  դոկտոր Վազրիկ Բազիլն է, ով այսօր աշխատում է տարբեր երկրների ներկայացուցիչ անդամների հետ։ Մանրամասները Հայկական Փի Ար ասոցիացիան հայտարարեց Հայկական PR մրցանակաբաշխություն 2024-ի հաղթողներին PR-ի համաշխարհային օրը (anews.am):

Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, Հայկական PR դպրոցի հիմնադիր, Eventiada միջազգային PR մրցանակաբաշխության ժյուրիի անդամ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ․գ․թ․ Աստղիկ Ավետիսյանը նշում է, որ հաղորդակցությունը սեփական թիրախային լսարանների հետ, նրանց հետ հեղինակություն ձևավորելու ու պահպանելու համար իրենց, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներին արագ արձագանքելու համարանգնահատելի է ռազմավարական հաղորդակցությունը։ Հայաստանում, հանրային կապերի ոլորտի զարգացումը  նշանավորվում է արհեստավարժ PR մասնագետների առկայությամբ, որոնք ձգտում են նորարարական լուծումներով ներկայանալ հանրույթին՝ կիրառելով առաջադեմ մեթոդներ և տեխնոլոգիաներ, որտեղ էական նշանակություն ունի  հետադարձ կապը։ Հաջողության համար, ինչպես նշեց Աստղիկ Ավետիսյանը «․․․ վստահորեն կարող ենք ասել, որ եկել է ղեկավարների կրթման ժամանակը, այն ղեկավարների, որոնք անտեսում են հասարակության հետ հաղորդակցումը։ Հանրային կապերի ոլորտում հաջողությունը կախված է ռազմավարական և ստեղծարար մտածողությունից, ճկունությունից և գաղափարներ առաջխաղացնելու պատրաստակամությունից»։ 

Թեև ՓՐ 2024 մրցանակաբաշխությունն այս առումով նորություն չէր, սակայն այն յուրահատուկ իմաստ ուներ այս տարի՝ պայմանավորված հանրության հետաքրքրությամբ՝ երկրում տեղի ունեցող սոցիալ-քաղաքական, գիտա-մշակութային բուռն գործնթացներով։ Տվյալների մշակման նկատմամբ կիրառելով հատուկ քաղաքացիական պատասխանատվություն՝ առաջնորդվելով արդարացիության սկզբունքով ընտրյալների ցուցակում տարբեր նոմինացիաներում ներառվածների մեջ են Արտակ Ապիտոնյանը, Ավետիք Չալաբյանը, Ռուբեն Վարդանյանը, բարեգործական ՀԲԸՄ/AGBU կազմակերպությունը։  Ըստ գրանցված տեղեկատվության արդյունքների ամփոփումը և հաղթողների ցուցակը հասանելի է Հայկական Փի Ար ասոցիացիան հայտարարեց Հայկական PR մրցանակաբաշխություն 2024-ի հաղթողներին PR-ի համաշխարհային օրը (anews.am)։

2024 PR AWARDS

THE BRIGHTEST SUMMER PART OF ASTGHIK AVETISYAN'S ACTIVITY

Naira Gasparyan, PhD, YSU Associate Professor
For NidOragir
From Yerevan, the capital of Armenia

We are having one of the hottest summers in Yerevan which, anyhow, this does not prevent the capital from running successful work-experiences. The Armenian PR Association scientific research center, with its head Atom Mkhitaryan, candidate of physical sciences, Associate Professor, international consultant and expert in the field of education and science, dean of the international scientific and educational center of the National Academy of Sciences of Armenia, has been carrying out a large-scale impartial scientific research work since 2016 the summarizing results of which are annually presented through an award ceremony. 

The attention of the association is focused on the programs, initiatives, communication policy conducted by state institutions, the work of public relations specialists, the relationship between mass media and public relations specialists - everything that is in the center of public interest and attention. 

The chairman of the professional board of the Armenian PR award ceremony is a well-known German communication specialist, speech writer and lecturer, PR consultant of the royal family of Saxony, Dr. Vazrik Basil, who works today with members of the board representing various countries. See details about the board member in Հայկական Փի Ար ասոցիացիան հայտարարեց Հայկական PR մրցանակաբաշխություն 2024-ի հաղթողներին PR-ի համաշխարհային օրը (anews.am):

President of the Armenian PR Association, founder of the Armenian PR School, member of the jury of the Eventiada international PR awards, Associate Professor of the Faculty of Journalism of YSU, Ph.D. Astghik Avetisyan states that strategic communication is invaluable in communication with one’s own target audiences, in order to form and maintain a reputation with them, as well as for quick response to critical situations. In Armenia, the development of the field of public relations is marked by the presence of professional PR specialists who strive to face the public with innovative solutions, applying advanced methods and technologies, where FEEDBACK is the most essential component. To succeed, as Astghik Avetisyan mentioned,  "... we can confidently say that the time has come to educate leaders, those leaders who ignore communication with society. Success in the field of public relations depends on strategic and creative thinking, flexibility and the willingness to promote ideas.”

Although the PR 2024 award ceremony was not new in this respect, it had a special meaning this year due to the public interest, due to the intense socio-political, scientific and cultural events taking place in the country. The board applying special civil responsibility to data processing, guided by the principle of justice   involved Artak Apitonyan, Avetik Chalabyan, Ruben Vardanyan, the benevolent organization AGBU in the list of the chosen ones in various nominations. The summary of the results and the winners list according to the registered information is available in Հայկական Փի Ար ասոցիացիան հայտարարեց Հայկական PR մրցանակաբաշխություն 2024-ի հաղթողներին PR-ի համաշխարհային օրը (anews.am):














No comments:

Post a Comment