The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 6 July 2024

Երևանյան ամառը թեժ է նաև մշակույթին առնչվող միջոցառումներով

Երվանդ Քոչար/ Քոչարյանը ծնվել է 1899 թ․ հանիսի 15 ին Թիֆլիսում շուշեցիների ընտանիքում։ Ստանալով իր ժամանակաշրջանի համար փայլուն մասնագիտական կրթություն՝ նրան հաջողվում է 1919 թվին Վրաստանում 36 նկարներով մասնակցել վրաց նկարիչների ընկերության կազմակերպած ցուցահանդեսին։ Արդեն իբրև կայացած մասնագետ նա 1922 ին իր հաջորդ ցուցահանդեսն է բացում Կոստանդնուպոլսում։ Երվանդ Քոչարի կյանքին ու աշխատանքային հաջողություններին կարելի է ծանոթանալ թանգարանի կայքում։ Երվանդ Քոչարի թանգարանի պաշտոնական կայք (kochar.am) Թանգարանը հիմնվել է Վարպետի մահից 5 տարի անց՝ 1984 թվականին այն տեղում, որտեղ գնվում էր նրա արվեստանոցը: Աշխարհում ընդամենը երկու թանգարան կա, որտեղ ներկայացված է Երվանդ Քոչարի տարածական կերպարվեստը․ Երևանում գտնվող նրա թանգարանն ու Փարիզի Ժորժ Պոմպիդուի կենտրոնը: Թանգարանի տնօրենն է նրա թոռնուհին՝  ճարտարապետ Կարինե Քոչարը: 

40 տարի առաջ հունիսի 22 ին բացվեց Երվանդ Քոչարի թանգարանը։ Այդ տարիների ընթացքում այն բազմաթիվ այցելուներ է ունեցել ողջ աշխարհից։ Այս տարի Քոչարի թանգարանը նշում է նաև Սասունցի Դավթի  արձանի 65 ամյակը։ Երեք հոբելյանները միասին ընդգրկվեցին Քոչար-ֆեստ միջոցառումների շարքում՝ տոնական տրամադրություն հաղորդելով թանգարանին հարակից տարածքներին։  Միջոցառումներին մասնակցում էին բազմթիվ արվեստագետներ, Վահագն Հայրապետյանը, Արտո Թունջբոյաջյանը և ուրիշներ։ Քաղաքը իր երախտագիտությունը հայտնեց սիրելի արվեստագետին, ում հմայքն ու գործերը աշխարհին են ծանոթ։ 

«Նիդերլանդական Օրագրի» համար
Հայաստանի մայրաքաղաք Երևանից
Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ



SUMMER IS HOT IN YEREVAN, NOT ONLY FOR THE WEATHER BUT ALSO FOR THE EVENTS RELATED 

For NidOragir
From Yerevan, the capital of Armenia
Naira Gasparyan, PhD, YSU Associate Professor

Yervand Kochar / Kocharyan was born in 1899. on January 15 in Tiflis in a family from Shushi. Having received a brilliant professional education for his time, in 1919 he managed to participate, with 36 paintings, in an exhibition organized by the Society of Georgian Artists in Georgia. As an accomplished specialist, he opened his next exhibition in Constantinople in 1922. Yervand Kochar's life and work achievements can be found on the museum website. 

Yervand Kochar Museum's official website (kochar.am) 

The museum was founded 5 years after the master's death, in 1984, in the place where his studio was bought.

There are only two museums in the world where Yervand Kochar's spatial fine art is presented. His museum in Yerevan and Georges Pompidou Center in Paris. The director of the museum is his granddaughter, architect Karine Kochar. 

40 years ago, on June 22, the Yervand Kochar Museum was opened. During those years, it had many visitors from all over the world. This year, the Kochar Museum also celebrates the 65th anniversary of the statue of David of Sassoon. The three anniversaries were included in the Kochar-fest events together, giving a festive mood to the areas adjacent to the museum.

Numerous artists participated in the events։ among them Vahagn Hayrapetyan, Arto Tunjboyajyan and others The city expressed its gratitude to the beloved artist, whose charm and works are known to the world.






No comments:

Post a Comment