Страницы

Saturday, 6 July 2024

Երևան Արվեստ Էքսպո 2024 Ցուցահանդեսը՝ ժամանակակից արվեստի թանգարանում

«Նիդերլանդական Օրագրի» համար
Հայաստանի մայրաքաղաք Երևանից
Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ


 Մաշտոց 7 հասցեում` ժամանակակից արվեստի թանգարանում, մի քանի օր,  հուլիսի 4-ից, կգործի Արվեստ Էքսպո 2024 ցուցահանդեսը, և կփակվի հուլիսի 9-ին։ Բացման օրը բազմաթիվ հայ նկարիչներ էին ժամանել հիանալու իրենց նկարիչ-արվեստագետ ընկերների աշխատանքով։ Կային նաև օտարերկրացի այցելուներ և մասնակիցներ, նրանց բոլորին համախմբում էր սերն արվեստի և հայ ստեղծագործողի նկատմամբ։ Կազմակերպել էր ինքնատիպ նկարչուհի հայաստանաբնակ Նարինե Իսաջանյանը/ Narine Isajanyan-ը, ում հրավերով մասնակցում էին  ԱնիՌոզ Նահապետյանը (Նիդերլանդներ), Ծովինար Թադևոսյանը  (Հայաստան) Ջուլիեն Ջոնսոնը, Քեվին Բեռնշթայնը, Էլիզբեթ Քորսեյը, Գայ Ղազանչյանը․․․ Ցուցադրված աշխատանքները նաև որոշ պարզաբանումներ  ու մանրամասներ արվեստասեր հանրությանը սիրով ներկայացրեց տիկին Նարինե Իսաջանյանը։ Հետաքրքիր զրույց ունեցանք Նիդերլանդացի հայ արվեստագետ  ԱնիՌոզի հետ, ում անհատական ցուցահանդեսը բախտ եմ ունեցել ներկայացնելու մի քանի տարի առաջ։ Իրենց ընկերների աշխատանքները դիտելու և նրանց  շնորհավորելու էին եկել ինքնատիպ նկարչուհի Նաիրա Ահարոնյանը, ԵՊՀ դասախոսներ, դոցենտներ։ Գեղեցիկ երաժշտությունն ապահովեց դրական հույզերի հոսքը, մի կողմ թողած իրենց հոգսաշատ առօրյան և ազգի խնդիրները՝ մարդիկ եկել էին հայտնելու իրենց աջակցությունը բերելով ժպիտ և ուրախ տրամադրություն։ 

Երևանում շարունակվում են մշակութային միջոցառումներն ու գրքերի շնորհանդեսները։ Երանի թե մայրաքաղաքի բոլոր միջոցառումներն առնչվեն արարչագործ արվեստին ու ավելի շատ  մասնակիցներ  ժպիտով ու խաղաղությամբ շփվեն  բարուն ու գեղեցիկին:











YEREVAN ART EXPO 2024 EXHIBITION AT THE MUSEUM OF MODERN ART

For NidOragir
From Yerevan, the capital of Armenia
Naira Gasparyan, PhD, YSU Associate Professor


 The Art Expo 2024 exhibition will be open for several days at Mashtots 7, in the Museum of Modern Art, starting from July 4 and closing on July 9. On the opening day, many Armenian artists arrived to admire the work of their artist friends. There were also foreign visitors and participants, all of them were united by their love for art and the Armenian creative talent. It was organized by Narine Isajanyan, an artist from Armenia, who invited AnnyRose Nahapetyan /Netherlands/, Tsovinar Tadevosyan /Armenia/ Julien Johnson, Kevin Bernstein, Elizabeth Corsey, Guy Ghazanchyan... to participate in the event.

Ms. Narine Isajanyan kindly presented the displayed works to the art-loving public with some clarifications and details. We had an interesting conversation with our beloved AnnyRose, whose solo exhibition I had the chance to present a few years ago. Unique artist Naira Aharonyan, YSU lecturers and professors came to see the works of their friends and congratulate them. The beautiful music ensured the flow of positive emotions, leaving aside their busy daily lives and the problems of the nation, people came to show their support and brought smiles and happy mood.

Cultural events and book presentations continue in Yerevan. May all the events of the capital be related to the beautiful and happy smiles on the faces of all the participants.

No comments:

Post a Comment