Страницы

Sunday, 9 June 2024

Վանաձորի պոեզիայի թատրոնի հիմնադիր, ասմունքող, դերասան Ջիվան Սարգսյան

Ելույթներ Եվրոպայում

09.06.2024:Ֆրանսիայում Հայաստանի  դեսպանատան բարեկամների միության  նախագահ  ՎԱՀԵ  ԽԱՉԵՐՅԱՆԻ նախաձեռնությամբ ու հրավերով նախատեսվում է Վանաձորի պոեզիայի թատրոնի հիմնադիր, ասմունքող, դերասան Ջիվան Սարգսյանի ելույթը Փարիզում (Հասցե`Armeniens 13 rue du perche, 75003 Paris, Dimanche): Գրական, երաժշտական ցերեկույթը տեղի  կունենա Հունիսի 16-ին, ժամը 15-ին`  սոպրանո Վարդուհի Թորոյանի հետ համատեղ: Այն կրում է «Հավերժի ճամփորդը» խորագիրը և ներառում է հայ դասականներին ու նրանց ստեղծագործությունները:

Հաճելի անակնկալ է սպասվում նաև նիդերլանդահայերին: Ալմելոյի հայ եկեղեցու ստեղծման 20-ամյակի միջոցառումների և Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ  Հուլիսի 7-ին ժամը 13:00-ին, սիրված արտիստը հանդես կգա հայաշատ այս քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անունը կրող հայկական կիրակնօրյա դպրոցի (տնօրեն` Սվետլանա Անդրեսյան) գրական երաժշտական ցերեկույթին, «Հավերժի ճամփորդը» մոնո ներկայացումով։ Մանրամասների մասին կհաղորդվի լրացուցիչ:

Ջիվան Սարգսյանը ՀՀ տարբեր նախարարությունների, այդ թվում պաշտպանության, մշակույթի, սփյուռքի Մովսես Խորենացի, Գրիգոր Նարեկացի ու ոսկյա մեդալակիր է, արժանացել է Մայրենի դեսպան կոչման, բազմիցս եղել է սփյուռքի հայ գաղթօջախներում, իր անկեղծ ելույթով հուզել շատերին:

Ասմունքի և կինոյի վարպետ Ջիվան Սարգսյանը Հուլիսի 7֊ին «հավերժի ճամփորդը» մոնո ներկայացմամբ հանդես կգա Ալմելոյում։ Նախօրեին «Նիդերլանդական օրագրի» հարցազրույցը սիրված արվեստագետի հետ։ Վերջում` Պարույր Սևակից։



Հուլիսի 7-ին, Վարդավառի օրը, Նիդերլանդների հայաշատ Ալմելո քաղաքի հայկական եկեղեցու մարդաշատ դահլիճում երկրորդ անգամ հյուրընկալվեց ՀՀ Ասմունքի ժողովրդական վարպետ, կինոյի և թատրոնի արտիստ, Վանաձորի պոեզիայի թատրոնի հիմնադիր Ջիվան Սար Սարգսյանը։
Ներկաները անհամբերությամբ սպասում էին սիրելի արտիստի ելույթին։
Այս անգամ նա եկել էր հավերժի ճամփորդ հայ ժողովրդի անվախճան երթը ներկայացնող «Հավերժի ճամփորդը» մոնո ներկայացումով ոգեշնչելու իր հոլանդահայ հանդիսատեսին։
Առաջին անգամ Ջիվան Սարգսյանը պատմագետ Կարո Վարդանյանի և «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի հիմնադիր Նորայր Զուլոյանի հետ, վերջինիս նախաձեռնած «Հայոց պատմություն և պոեզիա» շրջայցով Սլմելո էր այցելել 2022 թվականի դեկտեմբերի 11-ին։
Այս անգամ Ջիվան Սարգսյանը եկավ Ֆրանսիա, Գերմանիա, Նիդերլանդներ շրջայցով։
Արտիստի ելույթը զուգակցվեց Ալմելոյի հայկական դպրոցի աշակերտների ասմունքով և «Պատերազմ» խորագիրը կրող ներկայացումով, պարային համույթի պարերով, հայրենասիրական երգերի կատարմամբ։
Ներկաները բաժանվեցին սիրված արտիստից նորից հանդիպելու ակնկալիքով։
Սվետլանա ԱՆԴՐԵՍՅԱՆ
Ալմելո






No comments:

Post a Comment