Ելույթներ Եվրոպայում
09.06.2024:Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան բարեկամների միության նախագահ ՎԱՀԵ ԽԱՉԵՐՅԱՆԻ նախաձեռնությամբ ու հրավերով նախատեսվում է Վանաձորի պոեզիայի թատրոնի հիմնադիր, ասմունքող, դերասան Ջիվան Սարգսյանի ելույթը Փարիզում (Հասցե`Armeniens 13 rue du perche, 75003 Paris, Dimanche): Գրական, երաժշտական ցերեկույթը տեղի կունենա Հունիսի 16-ին, ժամը 15-ին` սոպրանո Վարդուհի Թորոյանի հետ համատեղ: Այն կրում է «Հավերժի ճամփորդը» խորագիրը և ներառում է հայ դասականներին ու նրանց ստեղծագործությունները:
Հաճելի անակնկալ է սպասվում նաև նիդերլանդահայերին: Ալմելոյի հայ եկեղեցու ստեղծման 20-ամյակի միջոցառումների և Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Հուլիսի 7-ին ժամը 13:00-ին, սիրված արտիստը հանդես կգա հայաշատ այս քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անունը կրող հայկական կիրակնօրյա դպրոցի (տնօրեն` Սվետլանա Անդրեսյան) գրական երաժշտական ցերեկույթին, «Հավերժի ճամփորդը» մոնո ներկայացումով։ Մանրամասների մասին կհաղորդվի լրացուցիչ:
Ջիվան Սարգսյանը ՀՀ տարբեր նախարարությունների, այդ թվում պաշտպանության, մշակույթի, սփյուռքի Մովսես Խորենացի, Գրիգոր Նարեկացի ու ոսկյա մեդալակիր է, արժանացել է Մայրենի դեսպան կոչման, բազմիցս եղել է սփյուռքի հայ գաղթօջախներում, իր անկեղծ ելույթով հուզել շատերին:
Ասմունքի և կինոյի վարպետ Ջիվան Սարգսյանը Հուլիսի 7֊ին «հավերժի ճամփորդը» մոնո ներկայացմամբ հանդես կգա Ալմելոյում։ Նախօրեին «Նիդերլանդական օրագրի» հարցազրույցը սիրված արվեստագետի հետ։ Վերջում` Պարույր Սևակից։
No comments:
Post a Comment