Страницы

Friday, 7 June 2024

Սփյուռքի գործերի հանձնակատարների նշանակումները հայ համայնքներում նոր հնարավորություններ են ստեղծում

 

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտնում է, որ առցանց հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ մինչ օրս տարբեր երկրներում նշանակված Սփյուռքի գործերի հանձնակատարների հետ:

Մասնավորապես, հանդիպմանը ներկա են գտնվել Դիանա Հովակիմյանը (Լեհաստան), Սերժ Անգելյանը (Գերմանիա), Աննա Կարապետյանը (Դանիա), Սարո Խուդավերդին (Իտալիա), Մաթո Հախվերդյանը և Հայկ Ազիզբեկյանը (Նիդերլանդներ), Հասմիկ Թորոսյան-Գրիգորյանը (Իսպանիա), Գարաբեդ Հակոբյանը (Շվեդիա), Վահրամ Ճուղուրյանը (Սլովակիա), Դանիել Դավթյանը (Ֆինլանդիա), Ռոբերտ Տեր Արսենյանը և Վահագն Մովսեսյանը (Ֆրանսիա):

 Սփյուռքի գործերի հանձնակատարների նշանակումները հայ համայնքներում նոր հնարավորություններ են ստեղծում համայնք-պետություն կապերի զարգացման համար: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքի գործերի հանձնակատարների աշխատանքային գործառույթների շրջանակը և գործունեության նկարագիրը: Հանձնակատարները ներկայացրել են համայնքային աշխատանքի ընթացքը, առաջիկա անելիքները և կարևորել միմյանց հետ ցանցային համագործակցությունը: 

Քննարկվել են նաև աշնանը կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին առնչվող հարցեր:




No comments:

Post a Comment