Страницы

Thursday, 20 June 2024

«իԳործ» ծրագրի մասնակիցները հյուր էին Հայաստանի վարչապետին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել էր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Դրանցից մեկը Իշխան Թովմասյանն էր, ում դեռ տարիներ առաջ  «Մեր շնորհալի երիտասարդները» խորագրով ներկայացրել էր «Նիդերլանդական օրագիրը»: Դեռ այն ժամանակ էինք գրել, որ «Զարմանալի ու հետաքրքիր տղա է Ֆրանսիայի Փարիզ քաղաքում բնակվող Իշխան Թովմասյանը:  

Զարմանալին այն է, որտեղ եղել է Իշխանը, ում հետ շփվել է` սիրել ու հարգել են նրան:  «Նիդերլանդական օրագիրը» մի քանի անգամ նրա մասին գրել է, և ոչ միայն մենք, նաև ֆրանսիական, ռուսական, հայկական լրատվամիջոցները...

Այդպես եղել է, երբ նա սովորել է քոլեջում, ապա Փարիզի Sciences Po ինստիտուտում, երբ փորձառնության էր անցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը: Հետո Ռուսաստանում, երբ ուսանել է  արտաքին գործերի նախարարությանն առընթեր Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում (МГИМО)` միայն գովեստի խոսքեր ու համակրանք»: Այսօր Իշխանը «իԳործ» ծրագրով ու հայրենիքի կանչով տեղափոխվել է Հայաստան ու իր գիտելիքներով, փորձով ու հմտություներով աշխատում է իր ներդրումն ու նպաստը ունենալ Հայաստանի հզորացման ու զարգացման գործում: Վարչապետի հետ ունեցած հանդիպման ընթացքում Իշխանը բարձրաձայնեց հիբրիդային պատերազմի թեման,  դրա մարտահրավերները,  միջնախարարական հանձնաժողով/խորհուրդ ստեղծելու գաղափարը: Հանդիպման այդ հատվածը ներկայացնում ենք մեր ընթերցողին:

Իշխան Թովմասյանի մասին մեր այլ հրապարակումների հղումներ

https://www.nidoragir.com/2018/08/blog-post_19.html

-

https://www.nidoragir.com/2018/09/blog-post_14.html

--

https://niderlandakan.livejournal.com/146276.html

--

https://niderlandakan.livejournal.com/47472.html


No comments:

Post a Comment