Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել էր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Դրանցից մեկը Իշխան Թովմասյանն էր, ում դեռ տարիներ առաջ «Մեր շնորհալի երիտասարդները» խորագրով ներկայացրել էր «Նիդերլանդական օրագիրը»: Դեռ այն ժամանակ էինք գրել, որ «Զարմանալի ու հետաքրքիր տղա է Ֆրանսիայի Փարիզ քաղաքում բնակվող Իշխան Թովմասյանը:
Զարմանալին այն է, որտեղ եղել է Իշխանը, ում հետ շփվել է` սիրել ու հարգել են նրան: «Նիդերլանդական օրագիրը» մի քանի անգամ նրա մասին գրել է, և ոչ միայն մենք, նաև ֆրանսիական, ռուսական, հայկական լրատվամիջոցները...
Այդպես եղել է, երբ նա սովորել է քոլեջում, ապա Փարիզի Sciences Po ինստիտուտում, երբ փորձառնության էր անցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը: Հետո Ռուսաստանում, երբ ուսանել է արտաքին գործերի նախարարությանն առընթեր Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում (МГИМО)` միայն գովեստի խոսքեր ու համակրանք»: Այսօր Իշխանը «իԳործ» ծրագրով ու հայրենիքի կանչով տեղափոխվել է Հայաստան ու իր գիտելիքներով, փորձով ու հմտություներով աշխատում է իր ներդրումն ու նպաստը ունենալ Հայաստանի հզորացման ու զարգացման գործում: Վարչապետի հետ ունեցած հանդիպման ընթացքում Իշխանը բարձրաձայնեց հիբրիդային պատերազմի թեման, դրա մարտահրավերները, միջնախարարական հանձնաժողով/խորհուրդ ստեղծելու գաղափարը: Հանդիպման այդ հատվածը ներկայացնում ենք մեր ընթերցողին:
Իշխան Թովմասյանի մասին մեր այլ հրապարակումների հղումներ
https://www.nidoragir.com/2018/08/blog-post_19.html
-
https://www.nidoragir.com/2018/09/blog-post_14.html
--
https://niderlandakan.livejournal.com/146276.html
--
https://niderlandakan.livejournal.com/47472.html
No comments:
Post a Comment