The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 13 June 2024

Օգտակար ու նոր գիրք մայրերի ու երեխաների մասին


Պարզապես այստեղից գնեք Էլ.եղանակով լույս տեսած Էլեն Հարությունյանի «Էներգիայով լի մայրության գաղտնիքները» 140 էջանոց գիրքը: Գիրքում ամեն բան մատչելի է, լուծումներն էլ բավական պարզ: Առաջարկվում են տարբեր հնարքներ ու մոտեցումներ մայրության ընթացքում առաջացող մատահրավերներն և դժվարությունները դիմակայելու համար: Այս հանրամատչելի և օգտակար ուղեցույցը կօգնի է նոր, մայրության դուռը բախած կանանց, նաև  փորձառու ու բազմազավակ մայրերին` պարզ գործիքների ու տեխնիկայի միջոցով կարգավորել ներընտանեկան և միջսերնդային հարաբերությունները, հեշտացնել կենցաղը, վերգտնել սպառված էներգիան և համբերությունը՝  լիարժեք վայելելու մայրության բերկրանքը։

Էլեն Հարությունյանի մասին

  • Աշխատում է «Երեխաների պաշտպանության ցանց»-ում որպես գործադիր տնօրեն և «Ընտանիք և համայնք» ԲՀԿ-ում որպես ծրագրերի ղեկավար
  • 2 տղայի մայրիկ՝ 5 տարեկան և 4 ամսական
  • Մասնագիտությամբ սոցիալական աշխատող՝ երեխաների պաշտպանության ոլորտում 10+ տարվա գործունեությամբ
  • Ծնողավարության վերաբերյալ հոդվածների, ուղեցույցների ու ձեռնարկների հեղինակ և համահեղինակ
  • Ծնողավարման թեմայով դասընթացների հեղինակ և վարող ավելի քան 1000+ մասնակցի համար
  • Վարում է «Էլեն Հարությունյանի բլոգը ծնողավարության մասին» ՖեյսբուքյանևԻնստագրամյանբլոգերը
  • Էլեն Հարությունյանը «Նիդերլանդական օրագրի» Հայաստանյան թղթակիցներից է

https://elenharutyunyan.uteach.io/

Ինչ անել այս էմոցիոնալ ու անտեղի ստրեսը հանելու համար

«Էներգիայով լի մայրության գաղտնիքները» գիրքը մի պարզ իրականության մասին է: Հայաստանում կանայք ծախսում են անհավանական մեծ էներգիա իրենց մայրության ընթացքում՝ մաքրություն, կերակուրների պատրաստում, երեխաների խնամք ու դաստիարակություն, ամուսնու, մեծ ընտանիքի անդամների հետ հարաբերություններ․ այս ամենն արդեն իսկ այնքան էնեգիա է տանում, որ կանայք չեն հասցնում կամ արդեն չեն ցանկանում ժամանակ տրամադրել իրենց ընկերներին, աշխատանքին և նախասիրություններին։ Մինչդեռ կարևոր է նաև հոգ տանել, որ այս ծախսված էներգիան հետ բերվի, այլապես մայրիկը հյուծվում է, էմոցիոնալ ու ֆիզիկական առումներով սպառվում և պարզապես չի վայելում մայրությունը․ մշտական հոգնածություն, գլխացավեր, ցածր տրամադրություն, հախուռն էմոցիաներ։ Արդյունքում մայրիկը հաճախ բղավում է երեխայի վրա, կոնֆլիկտներ ունենում ընտանիքի անդամների հետ, որոնք էլ իրենց հերթին նորից անդրադառնում են մայրիկի տրամադրության վրա, և փակ շղթա է ստացվում: Լուծումներն ակնհայտ են, դրանք շարադրված են գրքում:

Փնտրեք մի խաղաղ անկյուն ու ընթերցեք այն:

Կրկին հիշեցնենք, որ գիրքն էլեկտրոնային է, այնպես որ կարող եք գնել աշխարհի ցանկացած անկյունից: Գնելու համար բավարար է մտնել 

https://elenharutyunyan.uteach.io/  կայքը, վճարել գումարն ու ներբեռնել գիրքը: Ձեզ ուձեր փոքրիկներին կանաչ ճանապարհ:

No comments:

Post a Comment