The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 19 June 2024

Նիդերլանդների կիրակնօրյա դպրոցներում տարեվերջյան հանդեսներ են

 

Անցած կիրակի՝ հունիսի 16-ին, Սուրբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցում տեղի ունեցավ 2023-2024 ուսումնական տարվա տարևերջյան հանդեսը։ Այս տարի այն նվիրված էր հայկական մշակույթի չորս կարկառուն ներկայացուցիչներին՝ Պարույր Սևակին (100), Շառլ Ազնավուրին (100), Սերգեյ Փարաջանովին (100) և Արշիլ Գորկուն (120):

Այս տարի ևս ամեն բան հրաշալի կերպով էր կազմակերպված։ Մանկավարժական անխոնջ թիմը բոլոր տարիքային խմբերի աշակերտների համար գերազանց ծրագիր էր պատրաստել։ Իրար հաջորդեցին մեկը մյուսին հաջորդող գեղեցիկ ելույթները` երգ, պար, ասմունք, թատերական ներկայացում։ Աչառու հանդիսատեսը, ովքեր երեխաների ծնողները, պապիկներն ու տատիկներն էին` ըստ արժանվույն գնահատեցին ելույթները։ Պատվավոր հյուրերի թվում էր Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ն.Գ պրն. Վիկտոր Բիյագովը։




Մաստրիխտի ԱՆԻ հայ համայնքնի սաները ուրախ երգ ու երաժշտությամբ հրաժեշտ տվեցին 2023֊24թ. ուսումնական տարվան։

Laatste dag Zondagsschool. Bedankt en fijne vakantie.


No comments:

Post a Comment