Տաթև Ղազարյանը |
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված դերասանուհի Տաթև Ղազարյանը ներկայացրեց դրամատուրգ Վովա Արզումանյանի «Տուն տանող երջանկությունը» մոնոպիեսը, որը հեղինակը գրել է սկսած 2020 թվականից։
Մոնոպիեսի հերոսուհին հայրական տնից հեռացած Կատալեան է։ Վերջինս վերապրման ու հետևանքների անցման հարթության մեջ փորձում է ընկալել նոր իրականությունը։ Սակայն այդ ընթացքում տեղի է ունենում անբացատրելին․ մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունն իրար հերթ չտալով աղջկան հասցնում են մի կետի, որտեղ նա հասկանում է՝ որն է իրական երջանկությունը։
Լեփ-լեցուն դահլիճում անցած երեկոն իրական ճանապարհորդություն էր դեպի Արցախ՝ կորսված հայրենիք։
Հանդիսատեսի անդադար ծափահարությունները հավաստեցին՝ մոնոպիեսը կյանք կունենա բեմում։
«Արմմոնո» 22-րդ միջազգային թատերական փառատոնն անց է կացվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ` ապրիլի 17-ից մայիսի 3-ը Երևանում և Աշտարակում։
Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Փառատոնի գլխավոր գործընկերը ՎՏԲ - Հայաստան Բանկը։
Փառատոնն ունի 50 մասնակից հինգ երկրներից, վեց ներկայացում և 20 մոնոներկայացում:
No comments:
Post a Comment