The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 30 April 2024

Երևանում նշվեց պարի միջազգային օրը

Լուսանկարային ռեպորտաժ

Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշվում է պարի միջազգային օրը:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տոնը նշանավորվեց պարային ֆլեշմոբով: Նախաձեռնությունը Խորեոգրաֆիայի ամբիոնինն էր: 

Պարային ֆլեշմոբը նվիրված էր ԵԹԿՊԻ-ի դասախոս, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին: Ուսանողներին միացան նաև պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչները՝ ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանի գլխավորությամբ:

Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը շարունակվեց Հանրապետության հրապարակում:  Մայրաքաղաքի կենտրոնում թևածում էր ազգային ոգին ։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աջակցությամբ և նույն բուհի Խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոս Արթուր Հարությունյանի նախաձեռնությամբ  տեղի ունեցավ «Պարի տոնն ազգային ոգով» խորագրով մշակույթային ծրագիրը՝  մայրաքաղաքի և մարզային երաժշտական  դպրոցների դհոլահարների, ավանդական համույթների, պետական անսամբլների և այլ պարային խմբերի մասնակցությամբ։

Վովա Արզումանյան

 (Նիդ.օրագրի համար,Երևան)










No comments:

Post a Comment