Նիդերլանդներում որպես ազգային տոն հանդիսավոր նշվում է Թագավորի օրը: Այս տարի թագավորական ընտանիքը ժամանել է Դրենթե նահանգի Էմմեն քաղաք: Վիլեմ-Ալեքսանդրը այս տարի նշում է ծննդյան 57-ամյակը։ Էմմենում նրանց ընդունեցին քաղաքապետ Էրիկ վան Օսթերհաուտը և Դրենթե նահանգի թագավորի հանձնակատար Ջետտա Կլինսման: Ավելի քան երկու տասնամյակի ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Օրանժները Դրենթեում նշում են Թագավորի կամ Թագուհու օրը: Վերջին անգամ 2002-ին էր, երբ արքայադուստր Բեատրիքսն ապրիլի 30-ին այցելեց Մեպել և Հուգուին, երբ նա դեռ իշխող միապետն էր:
Հարյուրավոր մարդիկ էին երթուղու երկայնքով հավաքվել տեսնելու թագավորական ընտանիքը, սեղմելու Վիլեմ-Ալեքսանդրի ձեռքը: Ժամերի ընթացքում հագնված նարնջագույն հագուստով և ծածանելով հոլանդական դրոշները մարդկանց հոսքը Էմմեն երկաթուղային կայարանից հասավ դեպի կենտրոն: Օրն ավարտվելու է Raadhuisplein-ի գլխավոր բեմում: Շատերն էլ թագավորին, նրա ընտանիքին ողջունել են շենքերի պատուհաններից:
Թագավորի օրը երեկ հանդիսավոր նշել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի՝ Հայաստանի կառավարության, երկրում գործող դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, գործընկերների ու ընկերների հետ միասին: Ինչպես Embassy of the Netherlands in Armenia էջն է հայտնում #Koningsdag-ը՝ Թագավորի օրը կամ Թագավորի ծննդյան օրը՝ ազգային տոն է, որն ուղղակիորեն կապ ունի միապետի ծննդյան օրվա հետ, ու ազգային միասնություն և համերաշխություն է խորհրդանշում։ Նիդերլանդացիներն այդ օրը հագնում են նարնջագույն հագուստ, որը Օրանական Նասաու արքայատոհմի ընտանեկան գույնն է։
Թագավորի օրվա տոնակատարությունն անցել է ջերմ ու բարեկամական մթնոլորտում, հյուրերը հնարավորություն են ունեցել առնչվելու նիդերլանդական հյուրասիրությանն ու համտեսել հոլանդական պանիրը, գարեջուրը և բիթեռբալլենը:
Երկա՜ր կյանք արքային, ուռա, ուռա, ուռա՜...
Lang leve de koning! Hoera, hoera, hoera!
Նարնջագույնը առաջնային:
Oranje boven!
Շնորհավո՜ր Թագավորի օրը
Fijne Koningsdag!
Prettige Koningsdag!
Gezellig Koningdag!
---
No comments:
Post a Comment